Тёмный

Grigor Narekatsi (951-1003) - Havik (Armenian spiritual song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 20 тыс.
Просмотров 1,6 тыс.
50% 1

Գրիգոր Նարեկացու (951-1003) «Հաւիկ» Սուրբ Խաչի տաղն է՝ Աննա Մայիլյանի կատարմամբ:
Տաղը, որպես հայ միջնադարյան մասնագիտացված երաժշտության ժանր, ձևավորվել է V դարում: Այն նախապես եղել է միայն աշխարհիկ երգերի ժանր և տարածված է եղել ժողովրդի շրջանում, այնուհետև թափանցել է նաև հոգևոր երգարվեստ:
Պահպանելով և զարգացնելով արդեն վաղուց ձևավորված ավանդույթները, հոգևոր տաղերում սկսեցին փառաբանվել Հիսուս Քրիստոսի արարչագործությունները և եկեղեցու սրբերի կյանքի կարևոր դրվագները։ Դարերի ընթացքում, տարբեր տաղերգուների շնորհիվ կատարելագործվելով, հոգևոր տաղերն իրենց զարգացման բարձրակետին հասան X դարում` Գրիգոր Նարեկացու շնորհիվ: Կոմիտաս Վարդապետը գրառել և վերականգնել է Ս. Գրիգոր Նարեկացու հեղինակած տաղերից չորսը, այդ թվում՝ Սուրբ Խաչի «Հաւիկ» տաղը։
«Հաւ» բառը գրաբարում նշանակում է թռչուն առհասարակ: Եվ ահա, Նարեկացին խաչին գամված Քրիստոսին համեմատում է աննման թռչնի: Նրա թևերն արծաթանման էին, տեսքը՝ արեգակի շողի նման: Նրա տանջահար ձայնը նման էր Գաբրիել հրեշտակապետի փողի ձայնին, իսկ աչքերում լցված արտասուքը առավոտյան ցող էր հիշեցնում:
Թեև տաղը Քրիստոսի խաչելության մասին է, սակայն նրա մեղեդին արտահայտում է վեհություն. նրա կրած այս չարչարանքները հրաշափառ հարությունը փառավորելու համար են, որով նոր կյանքն է ծագելու մարդկության համար:
A Song of the Holy Cross (tagh) "Havik" by Grigor of Narek (951-1003). Sings Anna Mayilyan.
Երգի խոսքերը՝
Հաւիկ մի պայծառ տեսի աննըման,
Ի յայն խաչափայտին վերայ, աննըման,
Աննըմանիդ ո՞վ նման․ դո՛ւ նըման։
Զթեւս արծաթափայլս ունէր աննըման,
Արեգական շողոյ նման, աննըման,
Աննըմանիդ ո՞վ նման․ դո՛ւ նըման։
Զձայնիկն ողորմուկ ածէր աննըման,
Գաբրիէլեան փողոյն նման, աննըման,
Աննըմանիդ ո՞վ նման․ դո՛ւ նըման։
Զաչերն արտասուօք լնոյր, աննըման,
Առաւօտեան ցօղոյն նման, աննըման,
Աննըմանիդ ո՞վ նման․ դո՛ւ նըման։

Видеоклипы

Опубликовано:

 

2 июл 2021

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 10   
@user-wg9dv7jf8b
@user-wg9dv7jf8b 2 года назад
Շնորհակալություն, երիցս շնորհակալություն։
@rimavardanyan1290
@rimavardanyan1290 Год назад
Ապրես, Արշակ ջան։Ես ամեն առավոտհոգևոր երգեր եմ լսում։ Անսահման սիրում եմ Լուսինե Զաքարյանի, Աննա Մայիլյանին էլ եմ շատ սիրում եմ։ Ամեն օր լսում եմ Սեյրան Ավագյանի կատարմամբ, Նարեկացու , հրաշք կատարում է։
@Aygaber
@Aygaber Год назад
Խորհուրդ կտամ նաև Հասմիկ Բաղդասարյանի ու «Շարական» անսամբլի ձայնագրությունները, տիկին Ռիմա։
@Anhatinum
@Anhatinum 2 года назад
Piękna pieśń.
@nensiandranik7179
@nensiandranik7179 2 года назад
(Տ)էր (Ա)րարիչ ( Ղ)օղանջող
@ingamartirosyan1035
@ingamartirosyan1035 Год назад
Սա հարության տաղ չէ, խաչի տաղ է
@Aygaber
@Aygaber Год назад
Այո, Ինգա ջան, շնորհակալ եմ: Հիմա չեմ հիշում, թե որտեղ էի նայել: Ուղղեցի:
@ingamartirosyan1035
@ingamartirosyan1035 Год назад
@@Aygaber ես էլ եմ շնորհակալ Արշակ ջան
@mz4480
@mz4480 Год назад
Հավուն հավունն է հարության տաղ
Далее
Я ТВОЙ ОТЕЦ #большоешоу
01:01
Просмотров 169 тыс.
Adanayi voghpe - Ատանայի ողբը
5:29
Просмотров 2,7 тыс.
Նարեկացու հատընտիր աղոթքներ
11:13
Narekatsi.Havik
2:51
Просмотров 9 тыс.
Havik by St. Grigor Narekatsi ◆ Rasa-lila Buniatyan
3:37
FRIENDLY THUG 52 NGG - AMMO
2:25
Просмотров 1,9 млн
Ozoda - JAVOHIR ( Official Music Video )
6:37
Просмотров 335 тыс.
5УТРА - Как твои дела
2:55
Просмотров 240 тыс.
Toxi$ - I GOT U
3:30
Просмотров 469 тыс.
Ulug'bek Yulchiyev - Ko'zlari bejo (Premyera Klip)
4:39