Тёмный

"Karin" ensemble - Qertsi (Armenian folk dance) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 21 тыс.
Просмотров 5 тыс.
50% 1

Հայ ժողովրդական «Քերծի» պարն է՝ «Կարին» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան: Տեսանյութը վերցված է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի (հիմնադիր նախագահ՝ Նարինե Դելլալյան) նախաձեռնությամբ թողարկված «Մշակութային ժառանգության վերածնունդ» սկավառակից է, որը թողարկվել է 2015 թվականին:
Այցելեք «Կարին» անսամբլի յութուբյան ալիք. / karinfolkdanceandsongg...
Համարվում է, որ սա որսորդական պար է, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը։ Քերծիի որսորդական պար լինելու օգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները։ Նրանցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարժումների հետ։
Սակայն մեր կարծիքով, ինչպես որ «Քոչարի»-ն առնչվում է խոյերի պաշտամունքին, այնպես էլ «Քերծի»-ն՝ քարայծերի: Պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «այծ»-ի հնագույն հոմանիշներից մեկն է «տիկ» բառը, որով ավելի ուշ սկսեցին անվանել այծի մորթուց պատրաստված նվագարանն (պարկապզուկ) ու տարաները: «Տիկ»-ն արևմտահայերենում հնչում է դիգ, որը, ամենայն հավանականությամբ, ընկած է Տիգրիս գետի հնագույն Դիգլաթ անվան սկզբում: Սա հնդեվրոպական նախալեզվից եկած բառ է, որն անցել է եվրոպական լեզուներին էլ՝ աստված իմաստով. լատիներեն dios, իտալերեն dio, ֆրանսերեն dieu, հունարեն թեոս: Եվ նա բացատրեց նաև, թե ինչ կապ կա այծի ու աստծո միջև. բայցմինչ այդ, փոխանցենք նաև «աստուած» բառի իր բացատրությունը. պատմաբանը հստակ փաստերով, հնդեվրոպական նախալեզվի բառերով բացատրեց, որ «աս»-ը նշանակում է տեր, որն առկա է ուրիշ լեզուների մեջ էլ: «Տիւ»-ը ցերեկվա լույսն է: Իսկ «-ած»-ը նշանակում է «կրող» կամ համարժեք է հայերենի -ավոր վերջածանցին՝ այսինքն Տեր լուսակիր: Այդ նույն -ած վերջավորությունը նաև Արագած բառի մեջ կա. հնդեվրոպական նախալեզվում Ռագատ (=Արագած) նշանակում է կոտոշակիր կամ կոտոշավոր (զուգահեռը՝ ռուսերենի рог բառը): Սկզբի ա-ն դրվում է հայերենի կանոնի համաձայն, ըստ որի նախալեզվից փոխանցված և ռ-ով կամ ր-ով սկսվող բառերի սկզբում է ավելանում:
Եվ այսպես, ի՞նչ կապ ունի Լուսակիր-Աստվածը քարայծերի հետ.
վաղնջական բնապաշտական ժամանակներում մարդու ընկալումներում ամեն ինչ այլ կերպ է պատկերացվել. քարայծերը ժայռերի բարձունքներին են ապրում, ու երբ ծագող արևի առաջին շողերն ընկել են ժայռերի կատարներին ու դրանց վրա քայլող այծերի կոտոշներին, երբ դեռ ավելի ներքևում մթնշաղ է եղել, մարդկանց թվացել է, թե ժայռերի կատարներն ու այծերի կոտոշներն են լույս արձակում (ի դեպ, շատ ժայռերի անուններ կապված են կոտոշի կամ եղջերավոր կենդանիների անվան հետ): Այդպես, այդ տոտեմական ժամանակներում, հավանաբար, մարդկանց պատկերացումներում քարայծերն ընկալվել են որպես աստվածներ: Իսկ քրիստոնեության շրջանում բոլոր հին աստվածներին սկսեցին սատանա անվանել, ինչպես, օրինակ, Արուսյակին (լատինական Venera-ն կամ Լյուցիֆերը, որը հայերենում կոչվել է Լուսաբեր և եղել է Արև աստծո հավիտենական ուղեկիցը երկնքում):
Իսկ սատանային էլ քրիստոնեության շրջանում սկսեցին այծի գլխով պատկերել: Այսինքն նախաքրիստոնեական ամենասիրված ու ժողովրդականություն վայելող աստվածներին սկսեցին սատանա անվանել, որպեսզի մարդկանց պաշտամունքից դուրս մղեն:
Ուշադիր նայելով «Քերծի» պարը, կարելի է ընդհանրություններ գտնել իրար դեմ կռվող արու քարայծերի և պարային շարժումների միջև, ինչը կարող եք տեսնել հետևյալ հոլովակում՝
• «Քերծի». «Կարին» անսամ...
Եվս մեկ նկատառում. «քերծ» բառը նշանակում է ժայռ, իսկ ժայռերի վրա, ինչպես տեսանք, ապրում են քարայծերը:

Опубликовано:

 

8 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 8   
@khanummkrtchyan7487
@khanummkrtchyan7487 Год назад
Շնորհակալություն
@hildaandreas7469
@hildaandreas7469 10 месяцев назад
❤❤❤
@lilitmkhitaryan4550
@lilitmkhitaryan4550 Год назад
Jan😍
@annabarsegyan2365
@annabarsegyan2365 Год назад
Արշակ ջան շնորհակալություն նաև պարի մանրակրկիտ մեկնաբանության համար, այծերի կոտոշների մասին տեսակետը չէի լսել։ Հետաքրքիր էր
@Aygaber
@Aygaber Год назад
Այո, Աննա ջան, հետաքրքիր է, բայց սա միայն մի տեսակետ է, օրինակ, Գագիկ Գինոսյանը որսորդական պար է համարում։ Դա ուղղակի պատմաբան Սարգիս Պետրոսյանի հետ զրուցելիս նկատեցի, որ կարող է կապ ունենալ այս պարի հետ։
@anaaabd7654
@anaaabd7654 4 месяца назад
Այս երաժշտության կոմպոզիտորի անունը very wonderful Name of the music composer
@Aygaber
@Aygaber 4 месяца назад
Բացառված է։
@anaaabd7654
@anaaabd7654 4 месяца назад
@@Aygaber I didn't understand ples
Далее
"Karin" ensemble - Papouri (Armenian folk dance)
3:08
Մշո Քոչարի / Msho Qochari
2:30
Просмотров 35 тыс.
ВОТ ЧТО МЫ КУПИЛИ НА ALIEXPRESS
11:28
SUR'A 42 YIL SONRA DÖNEN ERMENİ: NEFES ALAMADIM!
2:42
Kochari, Yarkhushta - Քոչարի, Յարխուշտա
9:10
Trio Mandili - Kakhuri
2:02
Просмотров 46 млн
TAMZARA - Սասնա Ծռեր - ԹԱՄԶԱՐԱ
3:01
Просмотров 29 тыс.
Armenian shepherd dance - Hovivneri par & Taltala
3:18
Ուս ուսի. Քերծի
7:47
Просмотров 13 тыс.
ԿԱՐԻՆ - ԼԻԿԻԼԻ | KARIN - LIKILI
4:18
Просмотров 13 тыс.
"Karin" ensemble - Tamzara (Armenian folk dance)
3:58