Հիանալի հուզիչ կատարում որ թափանցում է հուզական աշխարհի բոլոր բջիջները եվ վերակենդանացնում ողջ էությունը:Նորանոր բարձունքներ սիրելի Լիանա անչափ շնորհակալ եմ:
Վերջին շրջանում հազվադեպ է պատահում, որ երգի բառերը իմաստ են ունենում ու ասելիք, որտեղ մի երկու բառը հազար անգամ չեն կրկնում , գեղեցիկ կատարում էր ու նուրբ կատարում 🫀
Այնպես անփույթ, այնպես հանգիստ Անցնում ես իմ տան մոտով, Մինչ ես ուրիշ տներում իսկ Քեզ եմ փնտրում կարոտով։ Ասում են, թե մոռացել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու հեռացել ես, Մոտս թողել քո հոգին։ Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն Մատնում ես ինձ աշխարհին, Մինչ դողում է որպես երդում Անունդ իմ շուրթերին։ Ասում են, թե ինձ դավել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու խռովել ես Ու տանջում ես իմ հոգին։ Անցնում ես դու ու չես նայում, Մինչ ես կանգնած, մոլորուն Քեզ աչքերիս մեջ եմ պահում Ու տանում եմ հետս տուն։ Ասում են, թե սերը սուտ է, Չեմ հավատում, իմ անգին, Առանց սիրո տունս ցուրտ է, Արի, շունչ տուր կրակին։