Դպրոցում էի սովորում ,Կոմիտասի 100 -ամյակի առթիվ Լուսինե Զաքարյանը եվ Խորեն Պալյանը եկան մեր դպրոց համերգի , այդ օրվանից իմ նվիրական երազանքը դարձավ ՛ ընդունվել Կոնսերվատորիա , ընդունվել Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբ, կանգնել Լուսինեի կողքին ,նրա նման հոգեվոր երգեր երգել . . .ես հասա իմ երազանքին ՛20 տարի վայելեցի նրա ներկայությունը ,եվս այդքան իր մահից հետո երգեցի Մայր Տաճարում ,Լուսինեն չկար ,բայց նրա աստվածային ձայնը թեվածում էր տաճարի կամարների տակ . . .❤❤❤❤❤❤❤
Ահա 9 տարի է ,որ այս տեսանյութը կարող էինք դիտել,հրաշալի մարդու մասին, հանճարեղ կնոջ մասին ,եւ այ քեզ,,հրաշք", ընդամենը հինգ տասնյակ վեր բարձրացրած մատ (այսինքն,,լայքեր",ինչպես հիմա են այն կոչում):Դա այն դեպքում ,երբ այլոց տեսահոլովակները դիտելիս միլիոնավոր ,,լայքեր "են հավաքվում հաշված օրերի ընթացքում....Ապշած եմ ,ստացվում է Լուսինե Զաքարյանը հետաքրքրեց տարեկան ընդամենը 7 մարդու...