Դու կարծում ես՝ այդ անձրևն է Արտասվում պատուհանիդ, Այդ ափսոսանքի խոսքերն են Գլորվում հատիկ-հատիկ: Գլորվում են ու հոսում են, Ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը, որ լսվում են Իմ երգի մեջ ուշացած: Ո՞ւմ է պետք խոստովանանքդ, Ափսոսանքդ ուշացած, Սերը քո մի հանելուկ էր Ու գաղտնիք էր չբացված: Դա գուցե աշնան կատակն էր, Տերևներն էին դեղնած, Ծառուղում լուռ արտասվում էր Մի աղջիկ՝ մենակ կանգնած: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի, Ու պատուհանիդ լուռ կարտասվի... Ու պատուհանիդ լուռ կարտասվի: Ես հիմա նոր հասկանում եմ՝ Անցյալը ետ չես բերի, Այս ամենը հատուցումն է Իմ գործած հին մեղքերի: Այն աղջիկը և աշունը Բախտն էր իմ, որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր, Որ երբեք ինձ չեմ ների: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի, Ու պատուհանիդ լուռ կարտասվի... Ու պատուհանիդ լուռ կարտասվի: Ես գիտեմ՝ երջանկությունը Մի անգամ է այցելում, Իսկ հետո, երբ հեռանում է, Այցետոմսն է իր թողնում: Ու հետո ամբողջ կյանքում մեր Մենք նրան ենք որոնում, Այն հասցեն, որ նա թողնում է, Երբեք ոչ ոք չի գտնում: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանիդ լուռ կարտասվի... Ու պատուհանիդ լուռ կարտասվի: 1984թ.
Վարդ ջան, քո կատարումներից պարզապես հնարավոր չէ կտրվել: Դրանք ոչ միայն կախարդական են, անչափ դյութիչ, այլև՝ բուժիչ: Սա մի շնորհ է, առաքելություն, որ եզակի ընտրյալներին է տրված: Քո կատարումները հազարավոր մարդկանց լիցքավորում են բարի, դրական էներգիայով, դրանք մաքրում են մարդու հոգին՝ այն դարձնում լուսավոր ու ավելի մաքուր: Դու քո մեղեդիներով ամոքում ես մարդկանց սիրտն ու հոգին: Վարդուհի ջան, դու այս անկատար աշխարհը գեղեցկացնող լույսի շող ես,անչափ շնորհակալ ենք քեզ: Եղիր առողջ, երջանիկ և միշտ շրջապատված սրտացավ, սիրող ու գնահատող մարդկանցով:
💋 Greetings of love from the Philippines 🇵🇭. MERRY MERRY CHRISTMAS☃️🎄☃️🎄☃️🎄💥💃🎉🎈🎁🌸💐🥀🎶 MS. VARD AND TO ALL YOUR LOVE ONES... I already had shared comments of this amazing tones one months ago. Please be safe always 💚 🌿 🌱 💗.
⛄ 🇵🇭 ⛄🇵🇭⛄Stunningly beautiful hearing this MASTERPIECE. It melts my heart and my spirit fly high while the rhythm of this melodious piano music spread carried by the wind for all to hear across the infinity. Very sensational performance. Thank you Ms. VARD. Again, a words of love❤️ for you, BE SAFE AND STAY SWEET EVER MORE.🤗⛄😉⛄