Զարացրվելուց հետո ես միշտ զգացել եմ, որ ուզում եմ ստեղծագործելով կիսվել իմ ունեցած ապրումեներով, երգով ուզում եմ, որ իմ հետ կռվին մասնակցած բոլոր զինվորներն իմանան, որ էս ապրումների հետ իրենք միայնակ չեն եղել ու ստանան էդ ապրումակցումը:
Խաղաղություն մեր երկրին ու զինվորներին։
Instagram: michel_ghaytanjyan
TikTok: michel_ghaytanjyan
LYRICS: MISHEL GHAYTANJIAN
MUSIC PRODUCER: SHANT KOUYOUMJIAN
MIXING & MASTERING: RED MAN SOUND
VIDEO EDITING, BRANDING: MISHEL GHAYTANJIAN
DRAWING: NONNA HOVHANNISIAN
SPECIAL THANKS: ARTHUR ALEQ
ԲԱՌԵՐ
Մթի ու փոշու մեջ ես
կյանքի մուգ գույները տեսել
ու սովորել էի անգիր
միտքս դառել էր մոխիր
Թվում էր` էլ չկա ոչ-մի բան
որ կցավար ավելի, բայց էկավ էդ
առավոտը լույսով կեղտոտ արևի
Փոշոտ զենքերը մեր մասին էին խոսում
հարցերս շատ էին, երկինքը ծուխ էր, ինձ չէր լսում
փոքրիկ Միշելը հետս էր, ո՞նց չէր վախենում
արևը գալիս էր, ընկերներս հետը չէին հասցնում
Ծառերը կանաչ են, բայց էս էն աշխարհը չի,
որ աչքերս հիշում են։
Ու՞ր եմ կորել, ո՞ր քարի տակ գտնեմ
ես էն դեմքը նորից,որ ինձ հիշեմ,որ ինձ տեսնեմ։
Ես սառել էր ներկայում,
ընկերներս ապրում էին սարերի հետևում,
Երբ կվերջանա էս ամենը,
կամ ես։
Երջանիկ եմ հիմա,
բայց՝ ով եմ ես դառել
դեռ կիմանամ․․․
Փոշոտ զենքերը մեր մասին էին խոսում
հարցերս շատ էին, երկինքը ծուխ էր, ինձ չէր լսում։
Stream on all platforms:
Michél - Poshot Zenqery / Փոշոտ զենքերը (Official Lyric Video)
collaboration: mishelghaytanjyan@gmail.com
5 окт 2023