ՄՈՌԱՑԱ ՈՒ ՀԻՇԵՑԻ - Հերմինե Մնացականյանն իր կյանքի մոռացված և, վաղուց արդեն, անցյալում թողած մարդկանցից մեկին՝ իր նախկին ամուսնուն ՝Ղազար Ղազարյանին, այսօր պահանջներ է ներկայացնում։ Ղազարի հետ նրա ամուսնությունը տևեց երեք տարի և ավարտվեց, երբ Հերմինեն, բառիս բուն իմաստով, հայտնվեց փակ դռան առաջ: Բաժանվելուց հետո,երիտասարդ կինը ստիպված եղավ միայնակ մեծացնել իր դստերն, ով այն ժամանակ ,ընդամենը, 2 տարեկան էր։ 35-ամյա կնոջ խոսքերով, անցած 14 տարիների ընթացքում իր աղջկա ՝ Ինեսայի, հայրը ոչ մի անգամ չհետաքրքրվեց և ոչնչով չօգնեց նրան: Ինչո՞ւ է Հերմինեն բաժանումից միայն 12 տարի անց, պահանջներ ներկայացնում նախկին ամուսնուն,և ինչո՞ւ է նա վախենում կրկին հայտնվել փակ դռների առաջ:
ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 18:30 ATV-ի եթերում!!
24 янв 2017