Тёмный

Next Gen #11. Ռուսական մեդիայի ուղերձները ՀՀ քաղաքացիներին 

:Բուն TV
Подписаться 32 тыс.
Просмотров 356
50% 1

🔹Երբվանի՞ց է սկսվել ռուսական մեդիաների՝ ՀՀ քաղաքացիներին ՀՀ իշխանությունների դեմ տրամադրելու միտումը։
🔹Ի՞նչ հակադրություն կա ՌԴ պետական լրատվամիջոցների՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ վերաբերմունքի և ՀՀ պետական վերնախավի հանդեպ։
🔹ՌԴ մեդիան ի՞նչ մեթոդներով է փորձում հաճոյանալ և սիրաշահել հայ ժողովրդին։
🔹Ո՞րն է Ռուսաստանի իշխանության դիրքավորումը աշխարհում և իրենց երկրի ներսում, ինչպե՞ս են ավանդական արժեքների անվան տակ ՌԴ մեդիաները մերժում գրեթե ցանկացած զարգացում։
🔹Ինչպե՞ս է հայկական կողմը պատասխանել ռուսական մեդիայից եկող խնդրահարույց, երբեմն՝ թշնամական բովանդակությանը։
🔹Ինչպե՞ս է Ռուսաստանն իր քարոզչությունն առաջ տանում հումորային կամ զվարճանքի համար նախատեսված հաղորդումների շրջանակներում։
🔹Ինչպե՞ս է ռուսաց լեզվի տարածվածությունը Հայաստանում ազդում մեր երկրում ռուսական քարոզչության տարածմանը։
🔹Հայաստանի ներսում ի՞նչ աստիճանի է հայալեզու ռուսական քարոզչությունը և ի՞նչ դեր ունի այն։
🔹Ինչպե՞ս է ՀՀ իշխանությունը մեր հասարակությունում առկա հակառուսական տրամադրություններն օգտագործում հանուն իրենց ներքաղաքական շահի։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հակոբ Կարապետյանը, Պապին Բաղդասարյանը և Ռուբեն Բանուչյանը։
NextGen պոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/3AnpqSU
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Опубликовано:

 

7 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 4   
@rembo8807
@rembo8807 Месяц назад
Շատ ապրեք, շատ գրագետ զրույց էր։ Ափսոս որ մասմեդիան ձեզ չի հրավիրում։
@vaheafyan8564
@vaheafyan8564 2 месяца назад
Կիսում եմ Պապին Բաղդասարյանի կարծիքներն ամբողջությամբ։👍👍👍
@lilyagalustyan3208
@lilyagalustyan3208 2 месяца назад
Պապին ջան, շատ ապրես, խելացի մտքեր ունես👏
Далее
Մաս 03 Շումեր թե՞ Հայեր
1:26:27
Просмотров 17 тыс.