Тёмный
No video :(

"Noubar" ensemble - Trndez, darmany kes (Armenian folk song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 21 тыс.
Просмотров 14 тыс.
50% 1

Հայ ժողովրդական «Տրընդեզ, դարմանը կես» պարերգն է՝ «Նուբար» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Նազարյան:
The tradition traces its roots to the pagan times
The celebration is rooted in Armenian pagan tradition. Originally called “Derendez,” which meant “a bundle of hay in front of your house,” it was intended as a wish of prosperity to the home and fertility to the land. In ancient Armenia, the holiday was associated with the worship of Vahagn-the god fire, the sun, and of war and courage, and the Armenian counterpart of the Zoroastrian god of victory Verethragna.
Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը։ Կրակը արևի, լույսի ու ջերմության խորհրդանիշն էր: Այն նվիրական սրբություն էր, և ընտանեկան բույնը հնուց կոչվել է ծուխ: Ըստ մի կարծիքի՝ պատմական Հայաստանում Տրնդեզը համարվել է արևի, ռազմի ու քաջության աստված Վահագնի տոնը: Ըստ ավանդության, տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունն ու հաջողությունը անցնում են քո մեջ: Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները:
Համաձայն մեկ այլ կարծիքի, Տ(ե)րնդեզը հայոց՝ դպրության ու արվեստի աստված Տիրի և կրակի ու լույսի աստված Միհրի տոնն էր։ Մարդիկ հավատում էին, որ կրակի միջոցով կարող են ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ու հողի ջերմությունը, որից հետո եղանակը սկսում էր տաքանալ: Հայքի որոշ վայրերում Տերնդեզից հետո սկսում էին հողագործական աշխատանքներ: Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան (քաղցր ու աղի), չիր ու չամիչն, ու ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ։ Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինձ էին շաղախում`կաթով, ջրով ու դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ և բաժանում տնեցիներին:
Քրիստոնեության մեջ, Տեառնրնդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն։
Տրնդեզի խորհուրդն է․ Սիմեոն ծերունու նման գրկենք Հիսուս Մանկանը և նրա աստվածային ջերմությամբ լուսավորենք մեր ամբողջ էությունը։
Երգի խոսքերը՝
Տրնդեզ դարմանը կես,
Տրնդեզ դարմանը կես,
Ձմռան մնաց ամիս ու կես:
Տրնդեզ, ցորենը կես,
Տրնդեզ, ցորենը կես,
Տրնդեզ, ցորենը կես,
Ցորեն մնաց ամբար ու կես:
Տրնդեզ, աղանձը լես,
Տրնդեզ, աղանձը կես,
Տրնդեզ, աղանձը կես,
Փոխինձ մնաց մի բուռ ու կես:
Տրնդեզ, ալուրը կես,
Տրնդեզ, ալուրը կես,
Տրնդեզ, ալուրը կես,
Հալվեն մնաց մեկ բուռ ու կես:
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տրնդեզ` մխի դին տես,
Մէ փութ ցանես` հազար քաղես:

Опубликовано:

 

6 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 16   
@_Love_official_2334
@_Love_official_2334 Год назад
Jan,mez tvel en ays ergov par sovorel😍🥰
@Liana95906
@Liana95906 2 года назад
Շատ լավն է, բրավո
@ani_nikogosyan
@ani_nikogosyan 2 года назад
🔥🔥🔥
@artursahakyan4551
@artursahakyan4551 7 месяцев назад
Այս երգի մինուսը որտեղից կարող եմ գտնել
@Aygaber
@Aygaber 7 месяцев назад
Ճիշտն ասած, ես չգիտեմ։ Գուցե «Նուբար» անսամբլի ղեկավարը՝ Լուսինե Նազարյանն ունենա։
@user-pk7yp4ft6t
@user-pk7yp4ft6t 3 года назад
Shat lavna apsos karj a erkar liner aveli
@sargsyanlusine0478
@sargsyanlusine0478 3 года назад
Ջա՜ն 💃💃💃👏👏👏👏
@ELENBLDEYAN_
@ELENBLDEYAN_ Год назад
Բառերն է պեետք
@Aygaber
@Aygaber Год назад
Բառերն այստեղ կդնեմ, բայց իմացեք, որ այս ալիքում համարյա բոլոր երգերի բառերը տեղադրված են վիդեոյի տակ՝ նկարագրերի բաժնում: Տրնդեզ դարմանը կես, Տրնդեզ դարմանը կես, Ձմռան մնաց ամիս ու կես: Տրնդեզ, ցորենը կես, Տրնդեզ, ցորենը կես, Տրնդեզ, ցորենը կես, Ցորեն մնաց ամբար ու կես: Տրնդեզ, աղանձը լես, Տրնդեզ, աղանձը կես, Տրնդեզ, աղանձը կես, Փոխինձ մնաց մի բուռ ու կես: Տրնդեզ, ալուրը կես, Տրնդեզ, ալուրը կես, Տրնդեզ, ալուրը կես, Հալվեն մնաց մեկ բուռ ու կես: Առ հաց ու կես, ելիր գեղես, Տրնդեզ` մխի դին տես, Մէ փութ ցանես` հազար քաղես:
@ELENBLDEYAN_
@ELENBLDEYAN_ Год назад
Շատ շնորհակալ եմ, Աստված օրհնի Ձեզ
@Aygaber
@Aygaber Год назад
@@ELENBLDEYAN_ շնորհակալ եմ ☺
@setademirdjiangulbenkian2138
@setademirdjiangulbenkian2138 2 года назад
Հոգու Հարազատ երգ: Շնորհակալ եմ:🌞
@hasmik_55
@hasmik_55 2 года назад
Էս անարատը թողսծ արատի ետևից են վազում
@arevkarapetyan4708
@arevkarapetyan4708 Год назад
Notaner@ karox enq tesnel
@Aygaber
@Aygaber Год назад
Ես նոտաները չունեմ, բայց, կարծում եմ, Ձեզ Լուսինե Նազարյանը կկարողանա օգնել՝ «Նուբար» անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ facebook.com/lusine.nazaryan.33
Далее
Մի տրնդեզի պատմություն
4:00
Просмотров 14 тыс.
Sevak Amroyan - Yarkhushta / Յարխուշտա
4:09
Trndez
3:54
Просмотров 66 тыс.