ՆՐԱՆԻՑ ՀԵՏՈ - 4 երեխաների մայրն արդեն 1տարի է մահացել է, բայց նրա ընտանիքը չի կարողանում համակերպվել նրա բացակայության հետ: Երեխաները փորձում են իրենց ամուր պահել, որ հայրիկն իրեն մենակ չզգա: Երեխաների լացը սովորական է դարձել Ավետյանների տանը: Չնայած մայրիկի մահվանից արդեն 10ամիս է անցել, բայց երեխաները չեն կարողանում համակերպվել նրա բացակայության հետ: Երեխաներն իրենց փորձում են ամուր պահել, որ հայրիկին մենակ չթողնեն: Նրանք Խաչիկի համար այսօր միակ հույսն ու առաջ շարժվելու ուժն են: Խաչիկի պարտականությունները կրկնակի ավելացել են: Երբ երեխաները դպրոցում են, նա փորձում է ինչ որ աշխատանքներ անել, որոնց համար ստացած փոքրիկ վարձատրությունը չի էլ կարող բավարարել բազմանդամ ընտանիքի կարիքները: Բացի ընտանիքի համար փող վաստակելը, Խաչիկը նաև կատարում է տան ամբողջ աշխատանքը, չի խուսափում անգամ կանացի համարվող պարտականություններից:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈ1ՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 18:30 ATV-ի եթերում!!
12 апр 2017