Տարինե՜ր, որ անցնում եք շատ շուտ և արագ, Տարինե՜ր, որ թռչում եք առանց դադարի, Լցված էիք մեղքերով և պատված՝ խավարով, Տե՜ր Աստված, ների՜ր ինձ, ողորմի՛ր։ Թող տարիները իմ կյանքի Ներկայությամբ Աստծո լցվեն, Թող տարիները իմ կյանքի Լույսով լցվեն։ 2. Տարինե՜ր, Աստված է, որ կարող է օրհնել, Տարինե՜ր, որ տրված եք վերից: Իմ հոգու համար կա մի նոր արշալույս, Մեկ Աստված ու Փրկիչ ունեմ ես։ 3. Տարինե՜ր, իմ ներկա, իմ գալիք տարիներ, Ես կուզեմ, որ Աստված միշտ օրհնի դրանք, Որ ապրեմ ու ձգտեմ հոգևոր մի կյանքի, Աստծո Խոսքին միշտ հետևեմ։
Խաղաղություն ձեզ շատ սիրուն երգը երգողներին և այս գեղեցիկ աշխատանքը քրտնաջան կատարողներին, ստեղծագործողներին ,Աստված առատապես օրհնի ձեզ, շատ հավանեցի շրջան կազմած քույրերին մեջտեղում ժամացույցը, մեր կյանքի ու տարիների արագ պտտվող ժամացույցը, շնորհակալ ենք։