Тёмный

Sousanna Siradeghyan - Elinar (Armenian folk song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 21 тыс.
Просмотров 3,5 тыс.
50% 1

Աշուղ Շահենի «Էլինար» երգն է՝ Սուսաննա Սիրադեղյանի կատարմամբ:
Читайте на русском языке: • Сусанна Сирадегян - Эл...
Սա սիրավառ մոր գովքն է իր դստեր՝ Էլինարի մասին: Առավոտ կանուխ, այն պահին, երբ Աղոթրանը՝ արևելքը սկսում է լուսավորվել, նա լուսաբացին ձայն է տալիս իր գեղեցիկ աղջկան, ասելով, որ ռանչպարն արդեն արտ է գնացել, ոչխարի հոտը՝ սար, ուրեմն իրենց ոչխարն էլ պիտի հանել, միացնել գյուղի հոտին:
Հաջորդ տան մեջ մայրն Էլինարին հորդորում է մազերը հինել: Նա հրճվում է, որ դուստրն արդեն այնքան է մեծացել ու հասունացել, որ կուրծքն ընդգծվում է զգեստի տակից, և նրան ուղարկում է աղբյուրից ջուր բերելու:
Վերջին տան մեջ մայրն ասում է, որ երկնքում արդեն լուսաստղը միայնակ է շողում, այսինքն մոտ է արևածագի պահը, և կանչում է աղջկան վեր կենալու անկողնուց ու զգեստները հագնելու: Ապա սկսում է լուսաբացի մի աննման գեղեցիկ, բանաստեղծական նկարագրություն երգել. ցողը հալվում է վարդի թերթերին, սոխակն է պարտեզում գեղգեղում, իսկ հովիվը, իր անուշ երգով արդեն հոտը հավաքել, բարձրացել է սարեր: Եվ ահա, Էլինարը եկել, մարագ է մտել, որտեղից պիտի կուժը վերցնի, գնա աղբյուրը՝ ջրի:
Երգի խոսքերը՝
Գարուն է, սիրուն է,
Լուս բացվավ Աղոթրանէն,
Աղջի լաո՛, Էլինար,
Վեր կաց, ոչխարը հանենք,
Սուրուն քաշվավ, էլավ սար,
Արտը գնաց ռանչպար:
Իմ Էլինար, մազերդ հինե,
Դու անգին ես, քե մատաղ,
Լաո, քըզի մեռնի մարեն,
Ջուխտակ դդումներ կը հարեն,
Առ խորոտ գավ, գնա աղբուր,
Ջուր առ, արի բարձրիկ սարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:
Ջուր առ, արի մարմար քարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:
Լուսո աստղը էլավ,
Վեր կացի, դու հագի հալավ,
Շաղը վարդի վրեն հալավ,
Բլբուլի ձեն դուրալի, լավ,
Հովիվն անուշ երգեց, պրծավ,
Իմ Էլինար մարագն էկավ:
Վերու, գնա մարմար աղբուր,
Ջուր առ, արի բարձրիկ սարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:
Ջուր առ, արի մարմար քարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:
Ծանոթագրություններ____________________________________
Աղոթրան - արևելք
Սուրու - ոչխարի հոտ
Հալավ - հագուստ, զգեստ

Опубликовано:

 

30 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 9   
@khanummkrtchyan7487
@khanummkrtchyan7487 2 года назад
Շատ շնորհակալություն
@sonahovsepyan3593
@sonahovsepyan3593 2 года назад
Սքանչելի ձայն ու հիասքանչ երգ, առանց փշաքաղվելու հնարավոր չի լսել🙏💕🙏Անչափ շնորհակալ եմ, Արշակ ջան👍👍🙏🙏🙏🙏🇦🇲
@Aygaber
@Aygaber 2 года назад
Շնորհակալ եմ արձագանքի համար, տիկին Սոնա։ Ինչպե՞ս եք։
@sonahovsepyan3593
@sonahovsepyan3593 2 года назад
Բարի երեկո , Արշակ ջան , շնորհակալ եմ, ուշադրության համար, լավ եմ, դուք ո՞նց եք, ինչպես տարաք, կորոնան, հույսով եմ , ամեն ինչ լավ է, ձեզ մոտ: Եղեք առողջ ու երջանիկ, Արշակ ջան🙏🙏🙏❤️❤️🇦🇲
@Aygaber
@Aygaber 2 года назад
@@sonahovsepyan3593 Մենք լավ ենք, տիկին Սոնա, փառք Աստծո։ Կորոնան էլ՝ թեթև ընկանք, անցավ գնաց։ Դուք էլ հո չէի՞ք հիվանդացել։
@sonahovsepyan3593
@sonahovsepyan3593 2 года назад
@@Aygaber Ես լավ եմ, Արշակ ջան, կորոնայով չեն հիվանդացել, թոռներիցս երկուսը հիվանդսցան, շատ թեթև տարան: Եղեք առողջ և հաջողակ🌺🌺🙏❤️🇦🇲
@Aygaber
@Aygaber 2 года назад
@@sonahovsepyan3593 Նմանապես, տիկին Սոնա ☺
@droogtchekhova32
@droogtchekhova32 7 месяцев назад
ԱՅԳԱԲԵՐ ջան, սա ոչ թե ժողովրդական, այլ գուսան Շահենի հեղինակած երգն է, ուստի խնդրում եմ՝ շտկեք տեսանյութի ծանոթագրության մեջ տրված տեղեկությունը:
@Aygaber
@Aygaber 7 месяцев назад
Շնորհակալություն, Droog ջան, ուղղում եմ։
Далее
ХОМЯК ВСЕХ КИНУЛ
10:23
Просмотров 432 тыс.
Дикий Бармалей разозлил всех!
01:00
Georgian Mountain Folk Songs
23:27
Просмотров 97 тыс.