Contact info +7 964 769 05 55 +374 95 695 659 Music, lyrics-Martin Tughtaryan Arangment, mix, master-K.S. Project Production-TGM Records Video by Emma Mikayelyan
Կուզենայի լսել որպես գեղեցիկ երգ,բայց այնքան սրտին դիպչող էր որ ամեն տողի հետ ավելի ուժեղ ցավաց հոգիս😥😥երանի երբեք չսիրեի։ երգի մասին խոսքերն ավելորդ են ❤️🔥❤️🩹
Թէ գնում ես`կարևոր չէ` Փոխարենը ում է Սիրտս սիրելու։ Կնեղվես մի քիչ` կանցնի, Բայց առանց քեզ` ինձ Անհնար է լինելու։ Թե գնում ես`տար ամենը, Այն,ինչ թանկ էր` Անէացավ ինձ համար, Ո՞նց կարող էիր Այդքան ուժգին սիրել, Ու մեկ օրում դառնալ օտար... Դու ես նկարել աշխարհը, Ուր ամեն ինչ հորինվածք է` Ես չկամ, Բայց գրկում էիր,երդվում, Որ կեղծ է ամեն ինչ,որ ե՛ս եմ իրական։ Եվ այրում ես նկարները, Մեզ խաչող ճանապարհները չես այրի։ Մի՛ փնտրիր ուրիշ գրկում ինձ` Մեկ է, քեզ ինձ պես ոչ ոք էլ չի սիրի։ Սիրելի՛ս,Ես տվի ամեն ինչ, Որ իմ կողքին մնաս, Բայց գընացիր անհետ` Էլ չկաս,էլ չկաս,էլ չըկա՜ս... Ինձ թվում է` ժամանակը կբուժի, Ու կմոռանամ ամեն ինչ. Ո՞նց, ասա՛ , ասա՛ անունդ` Ջնջեմ կյանքիս ամենաթանկ էջերից։ Դու գնում ես,ինձ մնում է Անիմաստ ու լուռ հագու դատարկություն, Հեշտ չէ քեզնից հետոն` Խենթ մի ամայություն։ Քո մասին Իմ անուրջները, Մեզ կապող հին կամուրջները Ո՞նց վառեմ` Դե խոսի՛ր,խոսի՛ր սրտիս հետ` Ինձ ասա՛ հոգիս, այլևս ո՞նց լռեմ... Թե գնում ես`մի հարցրու ինձ ` Փոխարենը ում է Սիրտս սիրելու, Ես գիտեմ գնում ես`չես գա. Առանց քեզ ինձ Անհնար է լինելու.... Դու ես նկարել աշխարհը, Ուր ամեն բան մոռացված է և օտար, Հասկացա նոր,քո կյանքի գրքում էլ Իմ մասին ոչինչ գրված չկար...
Ես էսօր եմ առաջի անգամ լսել,չգիտեմ էմոցիաներս ոնց արտահայտեմ,հոգու երգ որ հասնում է սիրտ,ու կպնում սրտին մինչև փշաքաղվելը Ամբողջ օրը ես երգն եմ լսում անընդմեջ ու չեմ ձանձրանում Հիանալի երգ ու հիանալի ձայն Աստված թող օրհնի քո բռնած ուղին🙏
Երբեք ոչ մի երգ այսքան լսած չկամ, որքան էս երգը։ Ուղղակի գլուգործոց, խոսքեր չեմ գտնում։ Շնորհակալ եմ էս հրաշքի համար ու մաղթում եմ անթիվ նման գեղեցիկ կատարումներ։
Yerani nran,um hamar sa uxxaki lav erga lav barerov,ayl voch aprac,,vor amen bar kpnuma srtit u tanum ancyal..Amen depqum hrashq gorca,,u Ser@ erbeq hishel@ vat ban chi,,Kap chuni,vor ayn arden chka,ka nor Ser,irakan u iskakan,ov stipuma aprel u jptal♥️❤️
Շատ գեղեցիկ եք երգում։Շնորհակալ ենք շատ, որ կաք ու վերջապես կարող ենք վայելել նման գեղեցիկ կատարումներ, իհարկե ձեր կատարմամբ իրոք կարոտ ենք տաղանդաոր արտիսների ինչպես՞ դուք եք։ Ձեզ նորանոր գեղեցիկ և ստացված ձայնագրություններ եմ ցանկանում։Դուք արժանիթք դրան։❤❤❤💥💥💥💥
Ամիսներ անց էլի նույն երգը լսում եմ,ու ամեն անգամ ոնց որ առաջին անգամ լսեմ։Չհնացող՝ սրտին ու հոգուն դիպչող։Եթե անկեղծ, Ձայնդ իր մեծ դերը ուներ երգի մեջ՝ հատուկ Ձեզ համար գրված կարծես))))։Մե՜ծ խնդրանք շարունակեք նման ճաշակով երգեր երգեք ,որ նույն ձև էլի հաճույք ստանանք լսելուց։Շնորհակալ եմ շատ)