Тёмный

Tatevik Sazandaryan - Garoun a (Armenian folk song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 20 тыс.
Просмотров 130
50% 1

Հայ ժողովրդական «Գարուն ա» երգն է՝ Տաթևիկ Սազանդարյանի կատարմամբ: Մշակումը՝ Կոմիտասի։
Այս երգը ժողովրդից շատերը կապում են Հայոց Մեծ Եղեռնի հետ, շատերին թվում է, թե այն երգ է ցեղասպանության զոհերի մասին: Բայց իրականում այս երգը տխուր սիրո պատմություն է և հայ ժողովուրդը երգել է շատ ավելի վաղ ժամանակներից, քան կլիներ իր ցեղասպանությունը: Ցեղասպանության հիշողության հետ կապելը գալիս է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, որտեղ բանաստեղծը օգտագործում է երգի առաջին տողերը՝ «գարուն ա, ձուն ա արել»՝ տարբեր առիթներով ցույց տալով, որ հայության համար այդ գարունը ծաղկունք չբերեց, և ինչպես բնությունն է ձմռանը մեռնում, այդպես էլ հայ ժողովուրդն էր 1915 թվականի գարնանը մեռնում, ցեղասպանվում:
Իսկ երգի բովանդակությունն ահա թե ինչ է:
Սիրահարված երիտասարդը, որ կարող է լինել տղա կամ աղջիկ, տխուր երգում է, որ գարուն է արդեն, բայց ձյուն է եկել, և ինչպես եղանակն է ցրտել, այդպես էլ իր յարն է իրենից սառել, չունի առաջվա ջերմ վերաբերմունքը իր հանդեպ: Իսկ դրա պատճառը հաջորդ տողերում է հայտնում վշտահար երիտասարդը, որտեղ ասում է՝ թող չորնա չար մարդու լեզուն: Պարզվում է՝ չարակամ մարդիկ իրեն չարախոսել են իր յարի մոտ, որն էլ հավատացել է նրանց ասածին ու հեռու մնացել իրենից: Եւ վերջին տողում սիրուց տառապող երիտասարդը դիմում է իր յարին՝ ասելով, որ նա իրեն թողել է բաղձանքը չկատարված, չէ՞ որ կուզեր միշտ իր սիրած էակի հետ լինել, գարնան ջերմ օրերին վայելել նրա ներկայությունը, վերջապես ամուսնանալ և սիրով լի ընտանիք կազմել, բայց չարախոս մարդկանց պատճառով նա հեռացել է իրենից ու իր սիրուց զրկել իրեն:
Պարույր Սևակն այս երգի առաջին տողն ընտրել է հավանաբար այն պատճառով, որ չար մարդկանց (այս պարագայում՝ թուրքերի) պատճառով էլի յարը յարին չհասավ, էլի շատ երիտասարդների աչքերը թաց մնացին, որոնց սիրելիները անհետ կորան, կամ զոհ գնացին ցեղասպանությանը:
Armenian folk song "Garoun a" (It's spring) performs Tatevik Sazandaryan. Processing by Komitas.
Many people connect this song to the Armenian Genocide; it seems to them that this song is about the victims of the genocide. But actually this song is a sad love story and Armenian people have sung it much earlier than the genocide. Its connection with the genocide memory comes from P. Sevak’s "Anlreli Zangakatun" (Unceasing Belfry) poem where the poet uses the first lines of the song, "it’s spring, it snows " showing in different occasions, that for Armenians that spring did not like blossoming and as nature dies in the winter, so Armenian people were dying in the spring of 1915, were being genosided.
Here's what the song is about.
A young boy or a girl in love, sings a sad melody that it is already spring, but it snows, and as the weather is getting cold, so is his beloved girl, she does not have a warm attitude towards him. And the grieving young man tells the reason in next lines. It turns out that malevolent people have traduced about him, his beloved girl believed them and left him. In the last line young man suffering from the love, turns to her and says that she left him with his unrealized dreams, as he has always wanted to be with his beloved girl, enjoy her presence in warm spring days, finally get married and have a family full of love, but she left him because of that malevolent people.
Երգի խոսքերը՝
Գարունա, ձուն ա արել,
Վայ, լե, լե, վայ, լե, լե,
Վայ, լե, լե, լե, լե:
Իմ յարն ինձնից ա սառել,
Ախ, չորնա, վախ, յար,
Չար մարդու լեզուն:
Քամին փչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքըս անում ա դաղ:
Յար, ինձ բեմուրադ արիր,
Սերըդ ինձնեն զատ արիր:

Видеоклипы

Опубликовано:

 

16 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 3   
@aleksandrarutyunyan5925
@aleksandrarutyunyan5925 28 дней назад
Շնորհակալություն!
@setademirdjiangulbenkian2138
@setademirdjiangulbenkian2138 Месяц назад
Շնորհակալ եմ երգին ինչպէս նաեւ բացատրութեանը համար։🌞
@Aygaber
@Aygaber 29 дней назад
Սիրով, տիկին Ռիմա։
Далее
MacBook Air Японский Прикол!
00:42
Просмотров 183 тыс.
Yerevani Gisherner / Yerevan Nights
3:32
Просмотров 4,8 тыс.
"Hanina"-Gohar Hovhannisyan
4:45
Просмотров 1,1 млн
Ozoda - JAVOHIR ( Official Music Video )
6:37
Просмотров 625 тыс.
NAYEON "ABCD" M/V
3:42
Просмотров 20 млн
5УТРА - Как твои дела
2:55
Просмотров 248 тыс.
Ulug'bek Yulchiyev - Ko'zlari bejo (Premyera Klip)
4:39
ALBLAK 52, kizaru - Only 1 Heart
2:51
Просмотров 446 тыс.