Тёмный

The State choir of Armenia - Dzig tou, qashi (Armenian folk song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 21 тыс.
Просмотров 183
50% 1

Հայ ժողովրդական գութաներգ է՝ Կոմիտասի մշակմամբ: Կատարում է Հայաստանի պետական երգչախումբը: Խմբավար՝ Հովհաննես Չեքիջյան:
Վինիլային սկավառակից վերցված ձայնագրությունը ենթարկվել է որոշ մշակման՝ «Այգաբեր»-ում տեղադրվելուց առաջ։
Հայաստանում օգտագործվող փայտե հայկական գութանը այլ երկրների փայտե գութանների կողքին ամենակատարյալն է եղել: Ամեն տեսակ հողեր մշակելու համար դրան լծում էին 4-12 զույգ եզ և գոմեշ: Փայտե գութանը լեռնային վայրերում հարատևեց մինչև 1930-ականները: Գործարանային գութանի և տրակտորի տարածմամբ գութանը գործածությունից դուրս եկավ:
Գարնանացանն ավարտելուց հետո լծկանին որոշ ժամանակ արոտ էին արձակում, և ապա սկսում գութանավարը: Լավ վարելու համար հողագործները իրար հետ միանալու սովորություն ունեին: Ազգականները կամ հարևանները միավորվելով կազմում էին համկալ: Լինում էր, որ միջին կարողությունների տեր մի քանի ընտանիք համատեղ ջանքերով ձեռք էին բերում մեկ գութան:
Առաջինը վարում էին գութանատիրոջ հողերը, ապա մյուսներինը: Մաճկալը դառնում էր գութանատերը կամ համկալի ամենահմուտ երկրագործը: Մաճը գութանի կոթն էր, որը բռնելով գութանին և նրա բացած ակոսին տալիս էին անհրաժեշտ ուղղությունը: Մաճկալը պետք է նաև ղեկավարեր աշխատող 5-8 հոգանոց անձնակազմը: Համկալի աշխատանքը տևում էր 25-40 օր: Աշխատողներին սննդով ապահովելու և անասուններին խնամելու համար արտի տերը պարտավոր էր օրական երեք անգամ կերակրել մարդկանց: Անասունները գիշերվա ընթացքում արածում էին արոտներում և հանգստանում մինչև լծելու պահը՝ Լուսաստղի երևալը: Արևամուտից հետո անձնակազմը քնում էր արտում, իսկ մաճկալը, սովորության համաձայն, մեջքը գութանին հենած:
Լծկանները տարիների ընթացքում վարժվում էին ոգևորող գութաներգերին, որոնցով նկատելիորեն բարձրանում էր աշխատողների տրամադրությունը և լծկան անասունների աշխատունակությունը:
Այս երգի առաջին հատվածում գութանով աշխատողը կանչում է եզին, ոգևորում, որ ձիգ տա՝ գութանը տեղից շարժելու համար: Հետո ասում է՝ Աստված պահի քո տիրոջը, մաղթում է, որ Աստված պահի հայ գյուղացուն առհասարակ: Հաջորդ տողերում նա երգում է, որ գութանը կազմ ու պատրաստ է և եզները լծված, իսկ գութանի խոփը հազիվ է զոդած: Այս էլ այն մասին է, որ գութանը սարքին պահելը հեշտ գործ չէ և մի կերպ են կարողացել նրա խոփը զոդել: Հաջորդ տողերում երգում է, որ Տերը կգնահատի աշխատավոր մարդու արդար վաստակը և կհատուցի նրա կրած դժվարությունները: Այստեղ կարծես թաքնված խնդրանք կա, որ տարին նպաստավոր լինի բերքի համար: Այս մտքի շարունակությունն է կարծես վերջին քառատողը, որտեղ ոգևորելով մշակին, որպեսզի եռանդով ցանի սերմը, ասում է, որ սուրբ է նրա փեշակը, և թող նրա մեկն Աստված հազար անի:
Երգի խոսքերը՝
Ձիգ տու, քաշի, ա՛յ եզը,
Արա հո, հո, արա հո,
Լուծըդ մաշի, ա՛յ եզը,
Աստված պահե քու տերը,
Մի՛նն էլ տաշի, այ եզը:
Մեր գութանը օդած ա,
Եզանց ուսը նոթած ա,
Վարե, վարե, այ գութան,
Հազիվ խոփը զոդած ա:
Շողքըն ընկավ ծըմակին,
Աստված կըտա մըշակին,
Սուր գութանը ծիր գընաց,
Տեր-մըշակը քամակին:
Սերմե, սերմե, այ մըշակ,
Սուրբ ա, սուրբ ա քու փեշակ,
Մինը հազար տուր, Աստված.
Քե՛զ ձեն կըտան, տեր-մըշակ:

Опубликовано:

 

26 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 3   
@teamirina3587
@teamirina3587 3 месяца назад
Այս հագուստը հայկական է որ? Բալկանյան է
@Yan-yl9vs
@Yan-yl9vs 3 месяца назад
Էս վերջերս միտումնավոր աղավաղում են հայի ազգային կերպարը,հագուստը հայկական չէ!!!
@Aygaber
@Aygaber 3 месяца назад
Ճիշտ եք, հագուստը հայկականի նման չէ, բայց սկավառակի նկարն այդ էր։
Далее
Sardarabad
3:52
Просмотров 4,8 тыс.
"Hanina"-Gohar Hovhannisyan
4:45
Просмотров 1,4 млн
Armenian dances - Hovivneri par & Taltala
3:18
Просмотров 2,7 тыс.
Similarities Between Greek and Sicilian
13:34
Просмотров 151 тыс.
Tzakhort Orere
5:15
Просмотров 4,8 тыс.