Զինուորի Երգը // Zinvori Yerke
Tro Krikorian & Ara Dabandjian
Apple Music: apple.co/38J0iog
Spotify: spoti.fi/3aO8HJS
A Song by Armen Movsisyan
Video Production: Mher Petrosyan
All proceeds derived from this video will be donated to With Our Soldiers and the Armenian Wounded Heroes Fund.
Special Thanks to
Armen Movsisyan
BarsMedia
TroKrikorian.com
/ trokrikorian
/ trokrikorian
/ trokrikorian
/ trokrikorian
Lyrics:
Արևն արդեն մօտեցել էր մայրամուտին
Դաշտում մի անմեղ լռություն էր տիրում
Ու միայն վերքերը վիրաւոր հողին
Յուշում էին որ դեռ պատերազմ է գնում։
խրամատի մեջ մի պատանի զինուոր
Կարոտով նամակ էր գրում
Նա հիշում էր տունը հայրենի
Ցվարած հայոց լեռներում:
Մի լացիր իմ մայրիկ
Սպասիր ինձ և ես կգամ
Ես քեզ շատ եմ սիրում
Կարոտել եմ, իմ մայրիկ,
Ես հիշում եմ խոսքերը քո՝
Սիրել հողը մեր հայրենի
Ես հիշում եմ արցունքները քո,
Երբ պատմում էիր ջարդերի մասին
Ես հիշում եմ տունը մեր
Մեր բակի բարդին ծերացած
Ես հիշում եմ խոխոջն առվակի
Ու մանկական խաղերս անցած...
Ու լսվեց հրաման մի ոռոտ դղրդցած
Ծանր արկերի տակ հողը տնքած
Ձեռքին հրացան, նամակը ծոցում պահած,
Տղան առաջ նետվեց ատամները սեղմած
Պետք էր անցնել ընդամենը հարյուր
Լոկ հարյուր քայլ հայրենի հողի
Բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ
Եվ ինչքան երկար դաշտում այս կռվի
Ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ
Տղան հնձված հասքի պես ընկավ
Ձեռքերում սեղմած նամակը պահած
Հայացքը ուղղված կապույտ երկնքին:
Նա նայում եր կապույտ երկնքին
Ու հիշում էր տունը հայրենի
Ու բակի բարդին ծերացած
Որի տակ մայրը կսպասի նամակին...
Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում
Ու միայն մահամերձ ընկած հայորդին
Հայոց լեռների երգն էր երգում...
Թռչէի մտքով տուն
Ուր իմ մայրն է արթուն։
- Արմեն Մովսիսյան
( Զինվորի երգը / Soldier’s Song / Zinvori Yerge )
#TroKrikorian #ZinvoriYerke
TRO KRIKORIAN © 2020
12 сен 2024