ԵՐԵՔՈՎ, ԲԱՅՑ ՄԵՆԱԿ - Արդեն մի քանի ամիս է` Անուշն իր 10 ամսական աղջկա հետ ապրում է այս երկհարկանի տան նկուղային հարկի փոքրիկ ու ցուրտ սենյակում, որտեղ մի շիկացած էլեկտրական սալիկ է վառվում: Երբ բաժանվելուց հետո Անուշի ծնողները չընդունեցին նրան, նա ստիպված եղավ ապրել մենակ ու սեփական աշխատանքով պահել գոյությունը: Ստեփանակերտից Երևան տեղափոխությունը նրան կյանքը դասավորելու երկրորդ հնարավորություն տվեց: Առաջնեկի՝ Լուսինեի ծնունդից 3 ամիս հետո Անուշը կրկին հղի էր: Ամուսինը դեմ էր երկրորդ երեխային և պարտադրում էր հրաժարվել նրանից: Ի պատասխան` Անուշը հրաժարվեց ամուսնուց: Ու այսօր, այս ցուրտ սենյակում բաբախում են նրա ու նրա ծնված ու չծնված երեխաների սրտերը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 19:20 ATV-ի եթերում!!!
26 фев 2016