Աբխազիայի հայաբնակ գյուղերից է Ժդանովը: Գյուղը 2300 բնակիչ ունի: 560 տներից մոտավորապես 500-ում հայեր են ապրում: Հիմնականում համշենահայեր են բնակվում: Համշենական խոհանոցի անբաժան մասն են կազմում յոկան, թուրշին, թաթարլաման եւ այլն... էլ չեմ խոսում այն մասին, որ անգամ այստեղ` Սև ծովի ափին, ոչ մի քեֆ-ուրախություն չի անցնում առանց համշենական ավանդական քամանչայի կամ քեմոնայի...
2 май 2011