Тёмный
No video :(

"Zartonq" ensemble - Vanqi bolor (Armenian folk song) 

ԱՅԳԱԲԵՐ
Подписаться 21 тыс.
Просмотров 19 тыс.
50% 1

Հայ ժողովրդական «Վանքի բոլորը» պարերգն է՝ «Զարթոնք» անսամբլի կատարմամբ: Անսամբլի յութուբյան ալիքում, որպես երգի հեղինակ, նշված է Մուրադ Մշեցու անունը: Երգը Մուրադի և Նուբարի սիրո մասին է: Մուրադենց տունը հավանաբար կանաչ դաշտի մեջ վեր հառնող վանքի կողքին է, որտեղով հաճախ անցնում է Նուբարը՝ տակնուվրա անելով սիրահար տղայի սիրտը: Նա երազում է, որ մի օր էլ Նուբարն այդ կողմերով անցնելիս իրենց տուն գա, դառնա իրենց տան սյունը, ինքն էլ տանիքի նման պաշտպան լինի նրան:
Կրկներգում տղան տարակուսանք է հայտնում, որ երբեմն, երբ հնարավոր է լինում հանդիպել, թվում է, թե երկուսն էլ պիտի ուրախանային միմյանց կողքին լինելով, սակայն, երբ ինքն ուրախությունից ծիծաղում է, Նուբարն արտասվում է: Երբ դրանից հետո ինքն էլ է տխրում, այժմ էլ աղջիկն է սկսում ծիծաղել. ինչ-որ բան խանգարում է նրանց միասին ուրախանալ ու ծիծաղել:
Այս տրամադրության պատճառը բացահայտվում է հաջորդ քառատողերում. պարզվում է՝ աղջկա մայրն ուրիշ տղայի է աչքի տակ առել որպես փեսացու իր դստեր համար, սակայն Մուրադը հույս ունի, որ Նուբարի հայրը դստեր ձեռքն իրեն կտա: Եվ սկսում է սպառնալ, թե՝ «տես քո մոր հալը, ես այլևս համբերել չեմ կարող նրա խարդավանքներին»: Իսկ այդ խոսքով Մուրադը ոչ թե մի վատություն է անելու Նուբարի մորը, այլ ինքն իրեն խոստանում է ամեն գնով հասնել իր բաղձանքին և ամուսնանալ Նուբարի հետ, որքան էլ նրա մայրը դեմ կանգնի: Ինչպես երևում է, Նուբարը ևս Մուրադին է սիրում, քանի որ, կրկնելով Մուրադի վերջին խոսքը, ասում է. «Մուրադը չլինես, թե չառնես ինձ»:
Երգի խոսքերը՝
Վանքի բոլորը չայիր-չիման է,
Քու գալը մեր տուն սեր ու մերան է,
Սեր ու մերան է քու գալը մեր տուն,
Ես տանիք դառնամ, դու էլ դառնաս սուն:
Կը լացիմ՝ կը խնդա, կը խնդամ՝ կուլա,
Մեկ արև, մեկ անձրև, մեկ ամպի քուլա:
Հերը ինձ կը տա, էն տըղին չի տա,
Խենթ խելառ յարն էլ, ա՜խ, էրկու միտք ա,
Ախ էրկու միտք ա, էս խանդոտ յարն էլ,
Մոր փեշի տակն է, կըտրել է ճարը:
Կը լացիմ՝ կը խնդա, կը խնդամ՝ կուլա,
Մեկ արև, մեկ անձրև, մեկ ամպի քուլա:
Կապեմ իմ գոտին, առնեմ իմ խանչալ,
Ես քո հոր ղուրբան, տես դու քո մոր հալ,
Տես դու քո մոր հալ, կտրել է իմ ճար,
Ես Մուրադ չէղնիմ, թե չառնիմ Նուբար:
Դու Մուրադ չէղնիս, թե չառնիս Նուբար:
Կը լացիմ՝ կը խնդա, կը խնդամ՝ կուլա,
Մեկ արև, մեկ անձրև, մեկ ամպի քուլա:
չայիր-չիման - խոտավետ տեղ

Опубликовано:

 

2 мар 2021

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 26   
@sonahovsepyan3593
@sonahovsepyan3593 3 года назад
Սքանչելի ու գեղեցիկ երգ է գրել Մուրադ Մշեցին: Երգի նկարագիրն էլ, կարդալով հիացած եմ, Արշակ ջան, Օրհնվես դու ու քո արած հայաշունչ աշխատանքը: Անչափ շնորհակալ եմ:
@Aygaber
@Aygaber 3 года назад
☺ Շնորհակալ եմ, տիկին Սոնա:
@susannanajaryan7248
@susannanajaryan7248 3 года назад
Իմ հոգու երգն է 🌞
@habitdiary9034
@habitdiary9034 3 года назад
հրաշք․․․․․․․․․․
@hasmikmkrtchyan7745
@hasmikmkrtchyan7745 3 года назад
Սերն էլ էս երգերի նման մաքուր է եղել ժամանակին~
@aramtcho
@aramtcho 3 года назад
Անչափ շնորհակալություն ներբեռնելու ու ներկայացնելու համար այս բոլոր անգին նյութերը։
@Aygaber
@Aygaber 3 года назад
Ես էլ եմ շնորհակալ արձագանքի համար 😊:
@SeyranAbrahamyan
@SeyranAbrahamyan 8 месяцев назад
​@@Aygaber1ք
@amalyatadevosyan8467
@amalyatadevosyan8467 Год назад
😍I can't stop listening this song.
@jasminamarjanovic7311
@jasminamarjanovic7311 3 года назад
Ooh, it's beautiful Privet for Armenia from Serbia
@Aygaber
@Aygaber 3 года назад
Hello, Jasmina, Barev for Serbia from Armenia.
@rafaelognes7522
@rafaelognes7522 4 месяца назад
На свете есть два народа духом свободных, которые идут в перед не смотря ни на что. Вокруг одни враги, но мы смотрим в будущее. Слава Сербии, Армении мы вас уважаем, у нас борьба за свободу, парламентарии, демократию. Привет Сербии от армянского народа. ❤
@77AA777
@77AA777 4 месяца назад
❤❤❤❤
@droogtchekhova32
@droogtchekhova32 3 года назад
Հիանալի է... Շնորհակալությու'ն: ....Ճիշտն ասած` չգիտեմ, թե ով է Մուրադ Մշեցին` առաջին անգամ այստեղ կարդացի նրա անունը, բայց երգը լսելուց հետո մտածեցի, որ երևի Նահապետ Քուչակին ժամանակակից մի գուսան է, որի անունն ու երգի տեքստը ազգագրագետները երևի վերջերս են հայտնաբերել մի որևէ ձեռագիր մատյանում 😊... Ուղղակի անհավատալի է, որ 21-րդ դարում մարդ կարող է ժողովրդական երգի մի այսպիսի տիպային նմուշ ստեղծել...
@Aygaber
@Aygaber 3 года назад
Ես էլ նրան չեմ ճանաչում, ուղղակի, քանի որ Զարթոնքի ալիքում նրա անունը նշված էր, ես էլ գրեցի: Գուցե Մուշից գաղթած մեկն է, որից գրառվել է, ուղղակի սխալմամբ է որպես հեղինակ նշված անունը: Իսկապես, ախր շա՛տ ժողովրդական է:
@Aygaber
@Aygaber 3 года назад
Չէ, պարզվավ՝ Մուրադ Մշեցին մեր ժամանակակիցն է: facebook.com/watch/?v=471586516818200
@droogtchekhova32
@droogtchekhova32 3 года назад
@@Aygaber Շնորհակա'լ եմ. ֆեյսբուքում չկանք, ուստի էնտեղ չեմ որոնել, բայց էստեղ` Յութուբում էլ ինչը որ գտա Մուրադ Մշեցուց, հեչ այնպիսի բնիկ ազգային (《անհեղինակ》) երգի տպավորություն չթողեց, ինչպիսին 《Զարթոնք》 -ի կատարումն է:
@sonahovsepyan3593
@sonahovsepyan3593 3 года назад
@@Aygaber Բարի առավոտ, Արշակ ջան, Մուրադ Մշեցին, այս երգը երգում է Արա Այվազյանի հետ, ուղակի գրեք Արա (Արո) Այվազյան ու երգի անունը, կլսեք այս հիասքանչ կատարումը։
@Aygaber
@Aygaber 3 года назад
@@droogtchekhova32 Էստեղ արդեն «Զարթոնք»-ի շնորհքն է, որ այսքան անուշ է հնչում:
@Leyla1o8o
@Leyla1o8o Год назад
Neguzelmuzuktesekurederim
Далее
7 Days Stranded In A Cave
17:59
Просмотров 45 млн
Hoy Nar
1:52
Просмотров 412
Im im Muradin - To my Murad
3:45
Просмотров 1,4 тыс.
C-rouge - Shalakho (Շալախո)
3:21
Просмотров 48 тыс.
Gohar Hovhannisyan - Arshaluyse Noren Batsvav
4:39
Просмотров 785 тыс.
7 Days Stranded In A Cave
17:59
Просмотров 45 млн