Ծովի երեսն է փրփուրը ելնում, Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ, Մինչ մարգարիտը խորքում է լինում, Խորից է ծնվում գանձը ճշմարիտ։ Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին․ Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին, Թե մարգարիտ ես․․․ էլ ի՞նչ մարգարիտ, Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ, Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում, ՈՒ ես եմ փայլում, Կյանքը վայելում... Բայց իր վայելքը երկար չտևեց, Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց, Հետքն էլ չմնաց ծովի երեսին... Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց, Ձեռքեձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին, Ահա՛ մայր ծովի միակ փառքը մեծ։ ...Մարդիկ կան, որոնք փրփուրի նման Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում, Բայց խորքում որքա՜ն Մարգարիտներ կան, Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում։
Ամե՜ն, սաստիկ անձրևի ձայն եմ լսում մեր կյանքերում։ Տերը լսեց մեր աղաղակի ձայնը' կապանքները քանդեց,նեղություններից ազատեց և լայնարձակ տեղ հանեց մեզ։Սքանչելի ես Հիսուս 🙏💙
Amen Jesus Christ keep bless You and family and all people and world help all peoples which believe only God is Jesus Christ. Bravo Brother You right saying.🙏👍💫🕊️☀️
51:23 Աստված առատորեն օրհնի եղբայրս ։Այն ապրումները ,որ վկայում էիք,ես կարծեցի իմ մասին էք վկայում,ես էլ անցնում եմ այդ իրավիճակներում,բայց հույսս չեմ կորցնում,համառորեն հավատքով բարձրացնում եմ Աստծո խոսքը եվ կտեսնեմ Աստծո փառքը։Ինձ քաջալրեցիք,որ ես մենակ չեմ եվ հուսով ,հավատքով սպասում եմ ,այդ ճեղքմանը եկար սպասված։Օրհնում եմ ձե ր կյանքը եվ ծառայությունները։