Тёмный

«Հաջողության նոտա». Սարգիս Նիկողոսյան. 15.05.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 117
50% 1

Դեռ մանկուց նրան հետաքրքրել է խոհանոցի յուրատեսակ աշխարհը․ փոքր տարիքում էքսպերիմենտների լաբորատորիան տան խոհանոցն էր, որտեղ 7-ամյա Սարգիսը տարատեսակ համեղ փորձարկուներ էր անում։ Հետո դրանք վերածվեցին պրակտիկայի տարբեր ռեստորաններում։ Հայոց բանակում ծառայելու ընթաքում նաև մտքում գծում էր սեփական բիզնես պլանը՝ հստակ որոշումով զորացրվելուց հետո ունենալ սեփական սննդի կետը։
Njoy ընտանեկան ռեստորանի շեֆ խոհարար Սարգիս Նիկողոսյանն ասում է՝ խոհանոցն ունի իր գաղտնիքներն ու օրենքները․ ռեստորանի սրահն ու խոհանոցը պետք է միմյանց հետ գործակցեն հաջողության հասնելու համար։ Այնտեղ կարգ ու կանոնը պարտադիր է։
«Ամեն ոք ունի իր քիմքն ու բերանի համը․ կարևոր է ուտեստ պատրաստել սիրով ու լավ տրամադրությամբ», - ասում է Սարգիսը։ Նրան հաջողվում է խոհանոցում աշխատել՝ խնդիրները թողնելով ռեստորանից դուրս։ Առաջնորդվում է «հաճախորդը միշտ ճիշտ է» կարգախոսով, կարևոր է համարում այցելուների հետ պարբերաբար շփումը, ուտեստների վերաբերյալ նրանց կարծիքը լսելը, նրանց նկատառումները հաշվի առնելը։
Դրսում և դրսից եկած շեֆ խոհարարների հետ աշխատանքը նրա համար շատ արդյունավետ է եղել․ յուրատեսակ փորձառությունն այժմ նրան օգնում է պարբերաբար ստեղծել նոր ինքնատիպ ուտեստներ և մշտապես զարմացնել հաճախորդներին։
Հավատալ սեփական ուժերին, ձգտել, սիրել, նվիրվել․ սրանք են, ըստ Սարգիս Նիկողոսյանի, հաջողության հասնելու գրավականները։

Кино

Опубликовано:

 

14 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@hasgaribyan5089
@hasgaribyan5089 14 дней назад
Ինձ հետաքրքրում է սոխառածի մեջ լցնել սոդա և շաքարավազի իմաստը
Далее
Skins from the FUN&SUN collection | Standoff 2 (0.29.0)
01:10
OMG! Bei der Hochzeit betrogen 😨 #tricks
00:43
Просмотров 1,8 млн
Natellayi Hrajarakane / Kisabac Lusamutner 26.03.12
59:22