Тёмный

«Վերնատուն»․Միավորելով հողը և երգը 08.05.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 139
50% 1

Ժամանակակից արվեստի ինստիտուտը մարզային միջավայրում ստեղծելով նոր կենտրոններ՝ վերաիմաստավորում և ակտիվացնում է կենսական, ստեղծագործական ու մշակութային զարկերակը։
«Շատ կարևոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր ունենա իր կենսագործունեությունն ապահովող մի նախագիծ, որը սրտի դեր կկատարի»,- ասում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը։
Ժամանակակից արվեստի ինստիտուտի ռազմավարությունն է դուրս գալ հաստատություններից ու գնալ համայնքներ։ Ներգրավելով համայնքները, զուգահեռաբար զարգացնելով արվեստն ու տնտեսությունը։
«Համայնքի մեջ կազմակերպվող մշակութային, ստեղծագործական արտադրությունը դառնում է տնտեսական բազա, որը դրամաշնորհներից, հովանավորչությունից, շուկայից անկախանալու հնարավորություն է ստեղծում։ Ժամանակակից արվեստի ինստիտուտի համար դա ստրատեգիական ուղղություն է», - ասում է Նազարեթ Կարոյանը։
«Կոմիտաս․ հողը և երգ» նախագիծը, Լոռվա Վարդաբլուր գյուղը փորձում է վերածել Կոմիտասի կյանքի աշխարհագրության կենտրոն, վայր, որտեղ հավաքվում են ամենատարբեր երկրների ու ոլորտների արվեստագետներ։
«Լոռվա գութաներգը Կոմիտասը գրանցել է այդ գյուղում և մենք մտածեցինք ինչու չի կարելի, այդ մեկ դեպքի կամ հանգամանքի վրա հիմնել մի ամբողջ նախագիծ, որն իր զարգացման բարձրակետին կարող է դառնալ Կոմիտասի կյանքի աշխարհագրության կենտրոն։ Լոռվա գութաներգի մեջ տեսնում ենք, որ երգը ծնվում է հողից և քանի որ Կոմիտասն իր կյանքով ու ստեղծագործությամբ երկու տարր էր միավորում հողը և երգը, փորձեցինք միավորել հողը՝ շոշափելին ու նյութականը և երգը՝ հոգևորը»,- ասում է Նազարեթ Կարոյանը, նշելով որ այդ կերպ վերահայտանգործվում է տարածքը։
Ժամանակակից արվեստի ինստիտուտն այժմ համայնքում փորձում է զարգացնել կավագործության արվեստը, ստեղծել արտադրություն, գյուղերում հիմնել երգչախմբեր՝ համատեղելով արտադրական գործունեությունն ու ստեղծագործական աշխատանքը։

Кино

Опубликовано:

 

7 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Нюша на премии МУЗ-ТВ 2024 #нюша
00:11
Rose Burrito #shorts
00:35
Просмотров 3,3 млн
Women's Club 224 - 11 ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ
14:12
QVZ
0:31
Просмотров 1,8 млн