Тёмный

«Վերնատուն»․ Հսկայական ճեղք կա մեր և առաջադեմ պատմագիտության միջև․ Արա Սանջյան 08.07.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 549
50% 1

ԱՄՆ Միչիգան- Դիրբորն համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արա Սանջյանը խոսում է Հայոց պատմության փոփոխվող ընկալումների և մեկնաբանությունների մասին։
Հայոց պատմությունը տարբեր ժամանակներում տարբեր կերպ կարող է պատմվել։ Անցյալի մասին մեր ընկալումները փոխվում են․ դա ունի իր տրամաբանությունը, քանի որ գիտությունը նույնպես փոխում է իր չափանիշները։ Արա Սանջյանն ասում է, որ վերջին 30 տարիներին մեր պատմագրությունն առաջընթաց չի արձանագրել։
Նշում է, եթե լայն հայացքով դիտարկենք մեր և համաշխարհային պատմագրության զարգացումները, հսկայական և ամեն տարի մեծացող ճեղք կա մեր և առաջադեմ համարվող պատմագրության միջև։ Մի պարզ պատճառով, որ մենք չենք փոխվում այստեղ, իսկ աշխարհը փոխվում է։
Արա Սանջյանը նշում է, որ հետարդիական ժամանակաշրջանում պատմագիտության մեջ տեղի ունեցած բազմաթիվ նորարարություններ, որոնք բխում են հարակից գիտությունների հետ ունեցած կապից լեզբվաբանությունից, մշակութային մարդաբանությունից և այլն, չնչին մասն են դասավանդվում մեր համալսարաններում։
Ասում է այդ նորարարությունները չափազանց կարևոր են ու ժամանակակից պատմագրությունն առանց դրանց հնարավոր չէ ընկալել։ Նշում է նաև, որ տեսական գրականության լուրջ պակաս կա, եթե չկարողանանք հաղթահարել, դժվար կլինի մրցակցել միջազգային հարթակներում, որն իր բացասական հետևանքները կունենա հայ դիվանագետների, լրագրողների ու փորձագետների պրոֆեսիոնալ պատրաստվածության վրա՝ հայության դիրքորոշումներն օտար լսարանին ընկալելի դարձնելու համար։

Кино

Опубликовано:

 

7 июл 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 3   
@areggrigoryan4741
@areggrigoryan4741 18 дней назад
Ազգանունն ուղղեք
@vikcher4247
@vikcher4247 5 дней назад
Երբ նիւթ մը հասկցած ես լաւ կրնաս դիւրիւն եւ հստակ կերպով ներկայացնել ինչպէս կ ընէ Պր Արա
@goharpetrosyan4142
@goharpetrosyan4142 17 дней назад
Վերջում համը հանեցիր դոկտոր Թուրքի կողմն ես պաշտպանում Ամոթ հազար ամոթ
Далее
Վերջ … Էլ  չեմ կարող լռել:
19:27
Просмотров 69 тыс.