Тёмный

«Վերնատուն»․ Քաղաքին պակասում է ճիշտ մշակված ճարտարապետական հայեցակարգ 11.03.2022 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 321
50% 1

Ճարտարապետությունը հասարակության կողմից ընկալվում է ոչ թե որպես արվեստ, այլ որպես շինարարություն՝ ասում է ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության համալսարանի ճարտարապետական նախագծման և միջավայրի դիզայնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանը։
Նա կարևորում է հին հռոմեացի ճարտարագետ, ճարտարապետության տեսաբան Վիտրուվիոսի օգտակարության, ամրության և գեղեցկության երեք սկզբունքը։
«Դրանց բացակայության դեպքում չկա ճարտարապետություն։ Այդ երեք պայմանը պիտի պահպանվի»,- ասում է ճարտարապետը։
Խոսելով ճարտարապետության մերօրյա խնդիրներից, կրթությունից և ժամանակակից պահանջների մասին՝ Հայկ Ասատրյանն ասում է, որ կարևոր է ունենալ և առաջնորդվել ճիշտ մշակված հայեցակարգով։
«Պետք է լիներ քաղաքի հայեցակարգ։ Շատ ենք ուշացել։ Ճարտարպետի սխալն անուղղելի է, դա կարող է դարերով մնալ որպես «աչքի փուշ»։ Ի սկզբանե պետք էր մտածել՝ քաղաքն ինչպես զարգացնել, ինչպես բեռնաթափել կենտրոնը բարձրահարկերից, այսինքն՝ պետք է լիներ ամֆիթատրոնային լուծում», - նշում է ճարտարապետը։

Опубликовано:

 

10 мар 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее