Բարև ձեզ։ Ծիրանի կորիզները ինչպես օգտագործեմ չրի մեջ։ Կորիզները մաքրելուց հետո սառցախցիկում պահե՞մ, թե՞ բովեմ ու նոր պահեմ։ Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։
Բարև Ձեզ, կարող եք մաքրելուց հետո պարզապես զիպ տոպրակով դնել սառցախցիկ,բովելու կարիք չկա։Օգտագործելուց առաջ կարող եք ձմռանը բովել,դա էլ ցանկության հարց է։
Պետք է չորացնել այնքան, որ վերջնական արդյունքը լինի փափուկ, ոչ թաց,ոչ էլ շատ չոր։Պետք է չորացնել դադարներով, մի քանի ժամը մեկ պետք է անջատել, թողնել հովանա,ու եթե դեռ պատրաստ չէ, նորից շարունակել չորացնել
Միայն այն դեպքում, եթե կարծում եք, որ բավարար չեք եփել, ծանրոցը կօգնի, որ օշարակից դուրս չմնա միրգը և չսևանա,իսկ եթե կարծում եք,որ բավարար եփել եք և սևանալու վտանգ չկա,ապա կարող եք չդնել