Աշուղ Հավասի - Խոսիր իմ սազս։ Կատարումը՝ Ռոմանոս Աղաջանյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Արի՛ դարձյալ իմ սիրուն սա՜զ, երգենք սեր ու յար, Թո՛ղ չխնդա մեր թշնամու սիրտը նենգ ու չար: Դու իմ հոգու հույզն ես հնչել տարիներ երկար. Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս, Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս… Ե՛կ, դայլայլի՛ր իմ անուշիկ, քո ձայնով կրկին, Թող միշտ ցնծա իմ նազելու սերը սրտագին: Դու ես գերել սիրտը նրա և հպարտ հոգին. Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս, Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս… Ձայն տու՛ր դարձյալ իմ լեզվանի անցյալիդ նման, Մեր լռելուն ուրախացող շատ նախանձներ կան: Հավասու հետ տվել ես դու ողջին պատասխան. Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս, Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս…
Ինչքան քաղցր է երգում, շատ լավ ու ճիշտ և թող բոլորը լսեն և էսպես ճիշտ երգեն, ոչ թե աղավաղեն և երգը փչացնեն։Ես չեմ սիրում, որ երգը սխալ են երգում, կամ բառերն են փոխում։