Եվ սերը ասաց Ամեն բան հարաբերական է տիեզերքում, բացառությամբ այն սերը, որ ես ունեմ քո նկատմամբ: Եվ իմ սերը ասաց` լույս լինի, քո աչքերը եղան. տեսավ, որ աչքերը չքնաղ են, սպիտակ մասը ցերեկ կոչեց, սևը` գիշեր, որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ: Սերը ասաց` երկինք լինի, քո հայացքը եղավ, ասեց` երկիրը լինի, քո ձեռքերը եղան, որ պինդ գրկեն իրեն, հանկարծ չընկնի ջրերի վրա: Սերը ուզեց արև լինի` քո համբույրը եղավ, ուզեց լուսին լինի` քո ժպիտը եղավ, և աստղերը` հմայքը քո, որ չմոլորվի առանձնության մեջ: Եվ սերը քեզ ստեղծեց. եղար դու` մարմին ու էություն, որ շատացնես համբույրը, ժպիտը, հմայքը և իշխես բոլորի ու իր վրա: Ամեն բան հարաբերական է տիեզերքում. միայն դու ես բացարձակ Ես, ինչպես առաջին խոսքը, որ հնչեց քաոսի մեջ և եղավ:
🇦🇲Սիրելի՛ ծնողներ և երեխաներ, եթե ուզում եք լսել աշխարհի հեքիաթները, այն էլ հայերեն լեզվով, ուրեմն շտապե՜ք բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալությու՜ն)
Բարի լույս ձեզ։ Գիտեք թե ինչքան երկար եմ փնտրել ձեզ,ուզում էի իմանալ թե՞ ով է ,էս հիասքանչ ձայնի հեղինակը։ Ես միայն ֆիլմերում եմ լսել ձեր ձայնը, Ձեր ձայնի մեջ Շատ ջերմություն կա Սեր ու կյանք կա ՁԵԶ ԼՍԵԼԻՍ Կարծես ես նորից ու նորից ծնվում եմ։ Ու ուզում ես հավերժ լսել❤
🇦🇲Սիրելի՛ ծնողներ և երեխաներ, եթե ուզում եք լսել աշխարհի հեքիաթները, այն էլ հայերեն լեզվով, ուրեմն շտապե՜ք բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալությու՜ն)
Ձայն, որը շփոթել ուղղակի անհնար է ❤անգամ փոքրուց ականջս ընտելացել է այս ձայնին, այն դեպքում, երբ նույնիսկ դեմքն անհայտ էր: Մեր ՈՍԿԵ ՁԱՅՆ, մեր Տաղանդաշատ, Անկրկնելի ԱՐՏԻՍՏ: Տեսակի մեջ ՄԻԱԿԸ
🇦🇲Սիրելի՛ ծնողներ և երեխաներ, եթե ուզում եք լսել աշխարհի հեքիաթները, այն էլ հայերեն լեզվով, ուրեմն շտապե՜ք բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալությու՜ն)
Սիրելի Բաբկեն,, ձեր ասմունքը Կոմիտասի Կռունկի պես է, կա հոգի, բառիս ամենաուղիղ իմաստով, կա ուժ և կա ապրված ու զգացած մի ողջ կյանք,ԴՈՒՔ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ԵՔ, ՈՒ ԵԶԱԿԻ ԳՈՒՅՆ ԱՄԵՆՈՒՐ,շատ կցանկանայի , որ մի օր էլ կարդայիք իմ գրածը: