Тёмный

Հասմիկ Սիմոնյան․ Մեղուներ պահող աղջիկը (Նարինե Գրիգորյան) 

Yerevan Bookfest
Подписаться 3,6 тыс.
Просмотров 108 тыс.
50% 1

Մեղվապահը պապս է,
իսկ ես մորս մասին եմ ուզում խոսել,
որ ժիր մեղու է,
և տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամ թխվածքներով,
և սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերևի պես,
մենք բոլորով ուտիճների նման կծոտում ենք անդադար մայրիկին,
որ ժպտում է լուռ ու գեղեցիկ՝ ի պատասխան մեր տգեղ խոսքի, որի մեջ ձայնավորները շատ են, բաղաձայնները՝ կարճ:
Մայրիկն աշխատում է օրնիբուն,
և իսկապես կուզեր հանգստանալ, եթե վստահ լիներ, որ դա ևս աշխատանք է:
Նա հաճախ է օգտագործում «երջանիկ» բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ
և այնքան վստահ է խոսում, որ դժվար չի կռահել՝ նա քիչ է երջանիկ եղել,
որովհետև այդպես վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ երջանիկները կասկածում են միշտ:
Մայրիկը սիրում է իր ծաղիկներին:
Ծաղիկները սիրում են մորս,
և այդ սերը չի կեղտոտվում բառերով ու գունազարդ պատկերներով:
Դա ծաղկումի ու շոյանքի միջև մի բան է, որ անհեթեթ է թվում մեզ
ու հատկապես հայրիկին, որին թվում է՝ լուսամուտագոգը զավթել են
և սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից:
Բայց մայրիկը սիրում է ծաղիկներին,
ծաղիկներն էլ սիրում են մորս ու առավել փարթամ աճում:
Մայրիկը թխում է անուշեղեններ՝ ոլորուն, շերտավոր, քառակուսի ու կլոր:
Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատվում
քաղցրի հանդեպ պահպանողական հայացքներ ունեցող մեր տանը,
և ալյուրի հետքը նրա այտին խիզախումի նշան է համառ,
որ անտարբեր սրբվում է իմ կամ եղբորս կողմից:
Նա կարդում է գրքեր
ու ժամանակակիցներից գիտի բոլորին
ոչ միայն դեմքով ու գրքի կազմերով:
Հավանում է քչերին: Ես այդ թվում չկամ:
Հատկապես թարգմանություններս համարում է անտաղանդ,
Իսկ փորձարկումներս լեզվի՝ լեզվի հանդեպ բռնություն:
Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում
Սևակից հաջողված տողեր կան,
հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»
և կարելի է գտնել ցուցումներ,
թե ինչպես պատրաստել միկադո և ինչպես հաշվարկել օրերը՝
հղիանալու համար ցանկալի սեռի պտղով:
Մայրիկը չի խմում, չի ծխում, ատում է ծխող կանանց,
և ամեն անգամ նորովի է մեռնում,
երբ սիգարետի հոտ է առնում ինձնից,
երբ սիգարետի մասին հիշատակվում է բանաստեղծությանս մեջ,
երբ սիգարետով նկար է հայտնվում համացանցում՝ իր աղջկա ակտիվ մասնակցությամբ:
Մայրիկը բռնում է սիրտը, լացում
և հիշեցնում արցունքների միջից,
որ ծխելուց ատամները դեղնում են, ձայնը՝ կոպտանում,
իսկ մազերը կարող են թափվել:
Հորս առաջին կրակայրիչը նվիրել է մայրիկը:
Երբեմն մենք կռվում ենք,
ու մայրիկը պնդում է մշտապես, որ ինձ փոխեցին իմ գրքերը
ու տարան իր աղջկան, և ես բնավ իր այն աղջիկը չեմ, որ ունեցավ գարնանը,
որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ
ու նշումներ անում վրաս և ընդգծում մատիտով,
մայրիկը հիշեցնում է հաճախ
որ ես տրամաբանելուց զրո էի,
և երբ միասին հաշվում էինք, թե քանի ոտք ունի աթոռը, իմ պատասխանը
ապուշի պես լռելն էր:
Ուզում եմ ասել քեզ, մա, որ շատ բան առանձնապես չի փոխվել
լռելը շարունակում է մնալ իմ հոբբին
թեև դու էլ շարունակում ես սարսափել, թե ոնց քեզնից ծնվեցի ես
ու միակ բանը, որ հարմար գտա ժառանգել քեզնից, ոտնաթաթերդ են մեծ
ու՞մ քաշեցիր էսքան անպատասխանատու
չես դադարում ամեն օր զարմանալ
ու ես էլ
չեմ դադարում
ամեն օր
զարմացնել
քեզ հետ, մա, քեզ հետ,
ապրելով անհնարին դաժան կյանքը այս՝
բացթողումների, տագնապի ու սիրո
հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկված
ես քեզ եմ պարզում ձեռքս
որովհետև չունեմ ոչ մեկի
որովհետև ինչ ունեմ, դու ես
քո ներումը մեծ
և երբեք չկիսատվող սիրտը քո
որ այնքան հաճախ է գոռացել ինձ վրա
զայրույթից
հուսահատությունից
ինձ տուն տար մա
լվա դեմքս
և երբ գրականությունը իմ ետևից գա
ասա, որ ես հոգնել եմ շատ
ասա, որ ես մենակ եմ շատ
ասա, որ ես հետ եմ գնում
և իմ մանկությունը
թողած
դեղինի մեջ՝
մեղրի ու մեզի, արևի ու ոսկու
ասա
եղավ
լավագույն սկիզբը
ու վատագույն սկիզբը եղավ
ասա, որ ինձ կերան
ասա, որ ես չկամ
ասա թող ինձ քեզ մոտ թողնի մա
ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ
Հեղինակ՝ Հասմիկ Սիմոնյան
Կարդում է Նարինե Գրիգորյանը
Հասմիկ Սիմոնյանը ճանաչվել է հաղթող #YerevanBookfest 2018-ի Պոեզիա անվանակարգում։

Опубликовано:

 

30 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 88   
@arpinemargaryan3632
@arpinemargaryan3632 2 года назад
Ֆանտաստիկ է գրված, բայց կատարումն էլ էնքան ճիշտ, էնքան դիպուկ էր, էնքան համահունչ…լացացրեց
@СмбатА
@СмбатА Год назад
Հանվի
@բարեւարեւ
@բարեւարեւ 4 года назад
Չէ, սա կատարյալ ա, սա գլուխգործոց ա)
@annie_may791
@annie_may791 Год назад
Խենթանում եմ այս ձայնի համար❤
@karmirArev
@karmirArev 2 года назад
Հոգևոր սնունդ ստացա ու էսթետիկ հաճույք։ Շնորհակալություն հեղինակին ու կատարողին։
@leylydavtyan574
@leylydavtyan574 Год назад
❤❤❤այո😢😢😢
@glitterzzandgoldd
@glitterzzandgoldd 4 года назад
Anteri katarum, dzayne, artaqine, varseri sanrvatsqe, mimikanere... Dzayni elevejnere gnum u kpnum en hogut amena amenanurb larerin Bravo
@susikvarosyan155
@susikvarosyan155 4 года назад
Դուք կատարելություն եք❤
@ԱնգելինաՉոբանյան
@ԱնգելինաՉոբանյան 4 года назад
Ներդաշնակություն ու հանգստություն իջավ վրաս❤ սա մեղմ ասած ֆանտաստիկա
@annamargaryan1489
@annamargaryan1489 3 года назад
Լացում եմ...❤
@vikafany6425
@vikafany6425 4 года назад
Ինչքա՜ն ներդաշնակ համադրում. չքնաղ ձայն ու նուրբ ու քնքուշ արտաքին... բացառիկ շնորհ ունի Նարինե Գրիգորյանը👏👏👏👏
@varserzakaryan
@varserzakaryan 4 года назад
Աննկարագրելի սիրուն 💛
@lyudmilakhanaghyan3123
@lyudmilakhanaghyan3123 4 года назад
Ախ, այս ձայնը...
@evamalkhasyan3102
@evamalkhasyan3102 4 года назад
Գեղեցիկ է....
@-ter-H-yan.
@-ter-H-yan. 3 года назад
Երանի Մայրս կողքիս լիներ 🙏🏻
@lusikarsenyan9992
@lusikarsenyan9992 2 года назад
,,,,,,,խոսքերս տկար են,,,,,,շատ վեր է այս կատարումը
@marinekostumyan
@marinekostumyan 4 года назад
Խոսքեր չգտա հուզմունքից բացի
@СаисунгГэлэкси
Յուրահատուկ ձայն
@nanairogirget7723
@nanairogirget7723 3 года назад
գրականությունը չի, որ գալու է ձեր հետևից, այլ դուք եք միշտ գնալու գրականության մոտ ։) ինչքան էլ դժվար լինի, կամ թվա, որ պաշտպանվածություն եք ուզում ։) մերսի պոեզիայի և կատարման համար։ (հոլովակի երաժշտությունը իմ կարծիքով ավելորդ է)
@kimsah2464
@kimsah2464 3 года назад
Էլի ու էլի ❤
@mariamdoxolyan1056
@mariamdoxolyan1056 2 года назад
Հրաշալի կատարում, հիացած եմ❤
@EmMa-yk1un
@EmMa-yk1un 4 года назад
Մա՜ , մա՜մ ❤
@bdrgrb116
@bdrgrb116 4 года назад
Մամ ջաաան😢😢😢🙏🙏🙏Հրաշք էր❤️❤️❤️
@ԳագիկԵղիազարյան-փ6չ
@ԳագիկԵղիազարյան-փ6չ 6 месяцев назад
❤❤
@RazmikGasparyan-yx1gn
@RazmikGasparyan-yx1gn 6 дней назад
Կատարյալ, պարզ ու փառահեղ
@sonaisrayelyan2947
@sonaisrayelyan2947 4 года назад
Հիանալի , անկրկնելի
@lusikarsenyan9992
@lusikarsenyan9992 2 года назад
Կատարյալ ու խենթացնող սիրուն,,,
@anihovhannisian749
@anihovhannisian749 3 года назад
Հեքիաթային💫
@FIRE-fi1ye
@FIRE-fi1ye 2 месяца назад
Փառահեղ էր
@annamanasaryan2950
@annamanasaryan2950 2 года назад
Ձայնըը...
@vikafany6425
@vikafany6425 4 года назад
Իիիիիիիննննչչչ ընտիր👍👍👍👏👏👏👏👏
@lidaavetisyan6801
@lidaavetisyan6801 3 года назад
Սիրուննն😍😍😍
@lusikarsenyan9992
@lusikarsenyan9992 2 года назад
Մաաամ,կարոտեմ եմ քեզ,,,,,,,,
@inesabaghramyan
@inesabaghramyan 4 года назад
Անթերի❤
@mariammargaryan5840
@mariammargaryan5840 11 месяцев назад
@ГретаКарамян-й5р
Ապրրես❤❤❤
@victoryalalaian9292
@victoryalalaian9292 3 года назад
Սեր❤
@arturharutyunyan2609
@arturharutyunyan2609 Год назад
Հոյակապ էր թե' գրվածը և թե' կատարումը։ Բրավո՜։
@zhannaharutyunyan8596
@zhannaharutyunyan8596 3 года назад
Ինչքան սեր ու ջերմություն է կաթում ամեն բառից, ելևէջից, տողից ու տողատակից...
@jentovmasyan8665
@jentovmasyan8665 4 года назад
Հրաշք❤
@dianhovhannisyan69
@dianhovhannisyan69 4 года назад
Idealakan er❤️
@marinkaisraelyan5262
@marinkaisraelyan5262 4 года назад
Բրավո👏🏻
@seyransoghoyan8536
@seyransoghoyan8536 3 года назад
Հոյակապ🙏🏻
@garnikharutyunyan7908
@garnikharutyunyan7908 2 года назад
Հրաշք
@arsenaleksanyan6197
@arsenaleksanyan6197 2 года назад
Հուզվելու աստիճան սիրուն ❤
@karloskarlos2373
@karloskarlos2373 4 года назад
Թույն ~💚
@nveralixanyan1483
@nveralixanyan1483 3 года назад
Հիանալ Բռավո խոսքեր չկա ուղակի❤️❤️❤️
@ԻՆՔՆԱԿԵՐՏՈՒՄ
@ԻՆՔՆԱԿԵՐՏՈՒՄ 2 года назад
Որքա՜ն իսկական է նա ու սքանչելի։
@КаринаМКРТЧЯН-б4ж
@КаринаМКРТЧЯН-б4ж 5 месяцев назад
Еслиб могла вернуть время мам❤так мало мы были вместе😢😢💔
@arturpetrosyan4995
@arturpetrosyan4995 3 года назад
❤❤
@tamaraghurushtanyan8583
@tamaraghurushtanyan8583 8 месяцев назад
Շատ հաճելի էր և ականջ շոյող դուք շատ տաղանդավոր կին եք,նուրբ,քնքուշ մեղմ և հաճելի ձայնով, հայ ազգը պետք է հպարտանա,որ ունի Ձեր նման դերասանուհի, այսօր մեր ազգին շատ է պետք այսպիսի խորիմաստ և խրատական մտքեր մատուցել ❤❤❤
@marine7507
@marine7507 4 года назад
😍
@nveralixanyan1483
@nveralixanyan1483 4 месяца назад
Խոսքերը ուղակի ավելորդ են❤️❤️❤️
@tigranamiryan253
@tigranamiryan253 2 года назад
mors archat archunqner,es ashxari, voxch voskineri het, es chem poxi;
@rimkabarkhudaryan2157
@rimkabarkhudaryan2157 3 года назад
😍
@lusikarsenyan3668
@lusikarsenyan3668 Год назад
Խենթացնող գործ և Խենթացնող ձայն
@mariamikk
@mariamikk 3 года назад
XOsker chkan!!! uxaki hrashk e! Te kataroxe te xoskere!!!!
@nubarvoskanyan1980
@nubarvoskanyan1980 4 года назад
@sonamalkhasyan7338
@sonamalkhasyan7338 2 года назад
Երաժշտության անունն ի՞նչ է)
@hrashqdav
@hrashqdav 2 года назад
Hogis takn u vra yeghav...
@sedaantonyan2655
@sedaantonyan2655 4 года назад
Մալադեցցց
@ДианаАдамуан
@ДианаАдамуан 2 года назад
Հիասքանչ ու Աստվածին
@ՍոնաՄարգարի
@ՍոնաՄարգարի 3 года назад
Xosqer chkan .uxxaki lsel e petq
@syuzpoghosyan985
@syuzpoghosyan985 3 года назад
Inch hacheliya lsel yev tesnel 🤗❤️💋
@gaymark1933
@gaymark1933 2 года назад
Խենթանալու չափ սիրուն.....
@seradar5000
@seradar5000 Год назад
Պոեզիայից հաջող կարդում է:
@siranushelazyan1515
@siranushelazyan1515 Год назад
Շատ շնորհակալ եմ նման կատարման համար։
@karinearevshatyan7802
@karinearevshatyan7802 3 года назад
Անզուգական
@Annieofficialpage
@Annieofficialpage 2 года назад
Արտակարգ
@rosiemargaryan1233
@rosiemargaryan1233 2 года назад
կատարյալ~🤍
@skocharyan7
@skocharyan7 2 года назад
Մամաս։
@MoonlightSonata91
@MoonlightSonata91 2 года назад
Հրա՜շք...
@ashkhenvardanyan6415
@ashkhenvardanyan6415 2 года назад
❤❤❤❤❤ Շատ լան է։
@НвардМурадян
@НвардМурадян 2 года назад
🤗👍❤️
@arsenarsen6450
@arsenarsen6450 4 года назад
Урартец арменоидам индоарии супер
@sedaarakelyan2022
@sedaarakelyan2022 4 года назад
💙
@lusiel3889
@lusiel3889 3 года назад
Սիրուուուն💜
@liana_balyan
@liana_balyan 4 года назад
❤️
@nazanihakobyan7488
@nazanihakobyan7488 3 года назад
Հրաշալի․․․
@ElzaT111
@ElzaT111 3 года назад
😍😍
@lilitsargsian9722
@lilitsargsian9722 4 года назад
Աաաաա((((((
@astghb533
@astghb533 4 года назад
😍😍😍😍😍😢😢
@_grigoryan_38
@_grigoryan_38 4 года назад
@armineserobyan4279
@armineserobyan4279 4 года назад
Շատ լավ է կարդում ոչ այդքան հաջող պոեզիան:
@AM-qx4lm
@AM-qx4lm 3 года назад
Ինչու է ոչ հաջող? Հոյակապ պոեիզիա իմ կարծիքով
Далее
Дикий Бармалей разозлил всех!
01:00
Лайфак года 😂
00:12
Просмотров 84 тыс.
Հանդարտ եմ գալիս...
8:00
Просмотров 23 тыс.
Deep Parenting | ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
55:58
Дикий Бармалей разозлил всех!
01:00