Тёмный

Ինչպե՞ս դառնալ ինքնավստահ և հավատալ ուժերիդ, երբ ոչ ոք չի հավատում քեզ 

Կայզեն TV
Подписаться 4 тыс.
Просмотров 6 тыс.
50% 1

Հավատալ քո ուժերին ու հաջողությանը, մինչև ինչ-որ մեկը երբևէ կանի դա: Սա է շատ հաջողակ մարդկանց նշանաբանը:
ԿայզենTV-ում «ՀարցուՊատասխան» շարքի հերթական թողարկումն է, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:
Այսպիսով, այսօրվա հարցը մեզ է ուղարկել Անահիտը՝
«Բարև Ձեզ, Արևիկ: Ինձ շատ են ոգևորում և ուժ տալիս Ձեր հաղորդումները: Մեկ տարի է, ինչ ավարտել եմ ուսումս ու ժամանակավորապես աշխատում եմ հյուրանոցում, բայց երազանքս է կայանալ նորաձևության աշխարհում:
Թեև շատ եմ սիրում հագուստի էսքիզներ անել, այնուամենայնիվ, շրջապատի մարդիկ չեն հավատում ուժերիս, ու դա ստիպում է, որ ես ինքս էլ թերահավատ դառնամ իմ կարողությունների ու երազանքիս նկատմամբ: Ինչպե՞ս վարվեմ նման իրավիճակում:
Նախապես շնորհակալ եմ»:
Ի պատասխան Անահիտի հարցին՝ քոուչ Արևիկ Հայրապետյանը կիսվում է իր անձնական պատմությամբ։
«Երբ նոր-նոր առաջին քայլերս էի անում Հայաստանում քոուչինգը կայացնելու ուղղությամբ, ես մի շատ հետաքրքիր օրինաչափություն էի նկատում: Դա այն էր, որ գրեթե ոչ ոք չէր հավատում ինձ. շատ մարդիկ չէին զլանում կրկնել, թե իբր չեմ կարող ոչնչի հասնել, թե իբր չափից երիտասարդ եմ, և ինձ պակասում է տարիների փորձը, թե իբր իմ ձգտումները չափից մեծ են և այլն։
Թեև արտաքուստ տեղի չէի տալիս այդ «խորհուրդներին», հոգուս խորքում մտավախություններ ունեի, որ գուցե այդ մարդիկ ճիշտ են:
Կյանքի հենց այդ փուլում ինձ համար պարզ դարձավ մի բան. կապ չունի՝ որքան շատ արժանիքներ ես ունեմ, որքան շատ եմ աշխատում ինձ վրա կամ որքան շատ բան ունեմ տալու աշխարհին, ինձ ոչ ոք չի հավատալու, քանի դեռ ես ինքս անմնացորդ չեմ հավատում իմ ուժերին և իմ կարողություններին։
Եվ հենց այդ ժամանակվանից ի վեր, ես շատ մեծ եռանդով սկսեցի հավատ սերմանել ինքս իմ մեջ՝ իմ հնարավորությունների, իմ կարողությունների, իմ արժանիքների նկատմամբ:
_________________________________________________________________
Շնորհակալություն ենք հայտնում «Կանգառ» նախագծին ( / kangarevents ) և “I Can Art Studio”-ին մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար:
_________________________________________________________________
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝
www.kaizenmastery.com/
Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝
Facebook: / kaizenmastery
LinkedIn: / arevikhayrapetyan
Instagram: / kaizenmastery
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Ձգտե՛ք Կատարելության․․․
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

Опубликовано:

 

16 мар 2019

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 25   
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 месяцев назад
💚ԿայզենTV-ի նոր թողարկումը՝ Ռոմանտիկ երգերի, ֆիլմերի և սերիալների վնասները․ ինչպե՞ս չտրվել խաբկանքներին 👉ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-qau27Pur1YU.html
@SONA-qv8eg
@SONA-qv8eg 3 года назад
Վերջերս եմ սկսել հետևել ձեզ, և ինչ գտել եմ ամեն օր մեկական հաղորդում եմ նայում❤️ Հիանալի աշխատանք եք անում Արևիկ ջան և շատ դրական մարդ եք։ Ինձ շատ եք ոգևորում ձեր լավատեսությամբ💞
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 года назад
Հոգաչափ շնորհակալ եմ, Սոնա ջան :)
@VazgenAdonts
@VazgenAdonts 19 дней назад
Հնարավորա զիբիլի կատույի նախաձեռնություննա։
@aghasisargsyan9516
@aghasisargsyan9516 2 года назад
Վայյ Արևիկ ջան😊,ինչ գեղեցիկ մտքեր ես արտահայտում։ Կարելի է անվերջ խորհուրդներ լսել քեզնից։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 2 года назад
Շա~տ շնորհակալություն, Աղասի :)
@armokyeremon1995
@armokyeremon1995 Год назад
Այս աղջիկը եկել ա Հայաստան աշխարհ փոխելու😇 Դրական աղջիկ, ապրեք որ կաք, շնորհակալ եմ Յութուբին, որ խորհուրդ տվեց դիտելու🥰💥
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV Год назад
Հոգաչափ շնորհակալ եմ 💥
@tamaramikoyan3112
@tamaramikoyan3112 2 года назад
Ողջույն։Արևիկ ջան սկզբից ուզում եմ իմ մեծ շնորհակակությունը հայտնեմ ձեզ հիանալի աշխատանք աբելու համար։Ես մի հարց ունեմ,ես շատ ամաչկոտ եմ ու արդեն իմ ամաչկոտությունը ինձ խանգարում է,կարող եք ասել ի՞նչ անեմ։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 2 года назад
Ողջույն, Թամարա ջան, շատ շնորհակալ եմ, Ձեզ կարող է օգնել հետևյալ տեսանյութը՝ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-3Eiy2YBoCuA.html Ջերմորեն՝ Արևիկ
@anushsanamyan8315
@anushsanamyan8315 3 месяца назад
Բարև ձեզ տղաս ամեն ինչից նյարդայնանում նյարդաբանը ասում էր խնդիր չկա հոգեբանը ասում էր պետք եսի ինքնագնահատականը բարձացն են որ վախերը անցնի դուք ինչ խորհուրդ կտաք
@user-vy6vr6yz8q
@user-vy6vr6yz8q 5 лет назад
սիրեցի շատ շատ ապրեք
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Ձեզ էլ ենք շնորհակալ :)
@soloff577
@soloff577 2 года назад
Inchpes darnal hogeban?
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 7 месяцев назад
💚ԿայզենTV-ի նոր թողարկումը՝ ❤Ո՞րն է անձնական կյանքում խնդիրների իրական պատճառը (ռոմանտիկ հարաբերությունների մասին) 👉ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-1LiYeXDpeL0.html
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 4 года назад
Ձեզ կարող են հետաքրքրել նաև ԿայզենTV-ի հետևյալ թոփ տեսանյութերը` Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ (5 պարզ քայլ) ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-d2yB8Mrvv8U.html Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում (5 օգտակար խորհուրդ) ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-uLlUBmNWJ28.html Ինչպե՞ս սիրել ինքդ քեզ. 3 oգտակար խորհուրդ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-c20hTD5w7iw.html Ի՞նչ անել, երբ Ձեր հույսերն ու սպասումները չեն իրականանում ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-3wXqTNew2WY.html Ինչպե՞ս ազատվել պատրվակներից, գործի անցնել ու դառնալ հաջողակ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-oPCT1EGXZSk.html Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը և լինել ինքնավստահ (5 պարզ քայլ) ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-3Eiy2YBoCuA.html 3 oգտակար խորհուրդներ մոտիվացվելու համար ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-rxXIHzikaj8.html Ի՞նչ մասնագիտություն ընտրել, երբ շատ հոբբիներ ունես ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-L_R84nXoVPo.html Ինչպե՞ս հավատարիմ լինել ինքդ քեզ, արժեքներիդ ու ներքին ձայնիդ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-NawjPlFjG-0.html Ինչպե՞ս ստեղծել ներդաշնակ հարաբերություններ (5 օգտակար խորհուրդ) ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-C02qE9C8thw.html
@anushavannersisyan698
@anushavannersisyan698 3 года назад
Barev dez chem karoxanum shexvem bacasakan mtqeric koxmnoroshvem inch anem
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 года назад
Անուշավան, Ձեզ կարող է օգնել հետևյալ տեսանյութը՝ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-gaWJJ40r9fc.html
@user-vz5hz1ej2x
@user-vz5hz1ej2x 4 года назад
1. Բաժանորդագրում 2. հավանում 3. Գրեք «Ավարտել» 4. Դուք ունեք +1 ակտիվ բաժանորդ
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
@user-vy6vr6yz8q
@user-vy6vr6yz8q 5 лет назад
Շատ ուսուցանող է
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
@@user-vy6vr6yz8q Ուրախ ենք :)
@NareLusinyan
@NareLusinyan 2 месяца назад
Ետ տեղդ գնա,այդպիսին խդրիր,որ' ծնվես😅
@VazgenAdonts
@VazgenAdonts 19 дней назад
Էս մանդավոշկեքը հայկական կաշպիռովսկիներն են։
Далее
Ինչպե՞ս Լինել Ինքնավստահ
5:48
Просмотров 1,5 тыс.