Тёмный

Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում. Մայր Թերեզա և Նելսոն Մանդելա 

Կայզեն TV
Подписаться 4 тыс.
Просмотров 7 тыс.
50% 1

Ինչպես ներել, երբ ներելն անհնար է թվում. 5 օգտակար խորհուրդ լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի կողմից: Ներելու մասին իմաստուն մտքեր և աֆորիզմներ շատ կան: Ահա մի չինական ասացվածք՝ նա, ով վրեժի է ձգտում, երկու գերեզման է փորում։ Մայր Թերեզայի և Նելսոն Մանդելայի օրինակները հիշեցնում են, որ քո երջանկությունը քո ձեռքերում է:
Թեև ներելու ունակությունը այնպիսի հմտություն չէ, որի համար երեխային կարելի է գնահատական դնել, սակայն ներելու ունակությունը շատ ավելի լավ կարող է կանխատեսել անհատի կյանքի որակը, քան բոլոր գերազանց գնահատականները միասին վերցված։
Չէ՞ որ ներել նշանակում է բաց թողնել այն հսկայական բեռը, որ մենք կրում ենք մեր ուսերին տարիներ, երբեմն տասնամյակներ շարունակ ու, քանի դեռ կրում ենք այդ բեռը, մենք չենք կարողանալու լիաթոք շնչել, ապրել լիարժեք կյանքով ու մեր լավագույնով հանդես գալ աշխարհում:
Մինչև չսովորեք ներել ու բաց թողնել այն ամեն ցավն ու վիրավորանքը, որ կա Ձեր սրտում, Դուք անխնա վատնելու եք Ձեր էներգիան՝ անցյալը հիշելու վրա, գուցե նույնիսկ վրիժառության մտքեր ունենաք:
Դժվար թե ինչ-որ մեկն իր կյանքի վերջում կարող է երջանիկ ու բավարարված լինել այն մտքից, որ ամբողջ կյանքում շղթայված է եղել վիրավորանքով, բարկությամբ կամ ցավի կապանքներով։ Այդ ժամանակ արդեն չափից ուշ կլինի շղթաներից ազատվելու համար։
Այն ժամանակ, երբ կարողանաք ներել նրան, ով աններելի է Ձեզ համար, կյանքը միանգամայն ուրիշ կլինի, այն միանգամայն ուրիշ երանգներ, ուրիշ համ ու հոտ կունենա, կյանքը պարզապես ավելի լավը կլինի Ձեզ համար։
Իհարկե, ներելու մասին շատ ավելի հեշտ է խոսել, քան իրականում ներել։ Ներելը մի վայրկյանում տեղի չունենում. այն պահանջում է ժամանակ, այն պահանջում է շատ ջանքեր, բայց ներելուն ուղղված մեր ջանքերը անհետևանք չեն մնալու, ու ժամանակի ընթացքում ներելու շնորհիվ մենք կարողանալու ենք ամոքել այն վերքերը, որոնք մեզ հետ են պահում լիարժեք կյանքով ապրելուց:
_________________________________________________________________
Շնորհակալություն ենք հայտնում «MansArt» արվեստի կենտրոնին ( / mansartstudio ) մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար:
_________________________________________________________________
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝
www.kaizenmastery.com/
Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝
Facebook: / kaizenmastery
LinkedIn: / arevikhayrapetyan
Instagram: / kaizenmastery
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Ձգտե՛ք Կատարելության․․․
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

Опубликовано:

 

27 апр 2019

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 35   
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 7 месяцев назад
💚ԿայզենTV-ի նոր թողարկումը՝ ❤Ո՞րն է անձնական կյանքում խնդիրների իրական պատճառը (ռոմանտիկ հարաբերությունների մասին) 👉ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-1LiYeXDpeL0.html
@emmaminasyan6678
@emmaminasyan6678 14 дней назад
Ներելը ուժեղների գործ է։❤
@onemanstudio13
@onemanstudio13 2 года назад
Հրաշք ♥️😘
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 2 года назад
:)
@kristinabuniatyan4948
@kristinabuniatyan4948 5 лет назад
Շնորհակալություն Արեւիկ ջան նորանոր հմտությունների եւ մեր կյանքը իմաստավորելու համար
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Սիրելի Քրիստինա, շնորհակալ ենք նաև Ձեզ՝ Ձեր դրական խոսքերով մեզ հետ կիսվելու համար:
@user-mk1di3zz1o
@user-mk1di3zz1o 5 лет назад
Բարև ձեզ, Արևիկ ջան ձեր տեսանյութերը շատ եմ հավանում, ապրեք ձեր ջանքերի համար։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Ողջույն, շնորհակալ եմ շատ մեր թիմի աշխատանքը գնահատելու համար: Ջերմորեն՝ Արևիկ
@nvard.gukasyan
@nvard.gukasyan 2 года назад
Բարև Արևիկ ջան քեզ ուզում եմ մի հարց տալ ինչպես կարող եմ հարստանալ
@nelliarustamyan5722
@nelliarustamyan5722 10 месяцев назад
Baner kan vor chen nervum petkel chi nerel takanknerin
@name335
@name335 2 года назад
Ինչքա՜ն հաճելի ու հետաքրքիր է Ձեզ լսելը🤗
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 2 года назад
անչափ շնորհակալ եմ, Շուշան ջան :)
@germanyandgerman4158
@germanyandgerman4158 5 лет назад
1.25 արագությամբ շատ լավ լսվում է 👍👍😍😍 գեղեցիկ ալիք է
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Շնորհակալ ենք շատ: :)
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 4 года назад
Ձեզ կարող են հետաքրքրել նաև ԿայզենTV-ի հետևյալ թոփ տեսանյութերը` Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ (5 պարզ քայլ) ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-d2yB8Mrvv8U.html Ինչպե՞ս սիրել ինքդ քեզ. 3 oգտակար խորհուրդ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-c20hTD5w7iw.html Ինչպե՞ս հավատալ ուժերիդ և լինել ինքնավստահ, երբ ոչ ոք չի հավատում քեզ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-GvADdh5Ad0I.html Ի՞նչ անել, երբ Ձեր հույսերն ու սպասումները չեն իրականանում ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-3wXqTNew2WY.html Ինչպե՞ս ազատվել պատրվակներից, գործի անցնել ու դառնալ հաջողակ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-oPCT1EGXZSk.html Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը և լինել ինքնավստահ (5 պարզ քայլ) ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-3Eiy2YBoCuA.html 3 oգտակար խորհուրդներ մոտիվացվելու համար ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-rxXIHzikaj8.html Ի՞նչ մասնագիտություն ընտրել, երբ շատ հոբբիներ ունես ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-L_R84nXoVPo.html Ինչպե՞ս հավատարիմ լինել ինքդ քեզ, արժեքներիդ ու ներքին ձայնիդ ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-NawjPlFjG-0.html Ինչպե՞ս ստեղծել ներդաշնակ հարաբերություններ (5 օգտակար խորհուրդ) ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-C02qE9C8thw.html
@ArmanBalyanZhorai
@ArmanBalyanZhorai 5 лет назад
Շատ լավն էր։ Կարծում եմ ներելով առաջին հերթին մեզ ենք փրկում, իսկ դիմացինի գլխին ինչպես Աստվածաշնչում է ասվում կրակի դեզեր են կուտակվում։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով "կրակի դեզեր":
@ArmanBalyanZhorai
@ArmanBalyanZhorai 5 лет назад
@@KaizenMasteryTV Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 12.19֊21 գրված է այդ մասին։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Շնորհակալություն, Արման: Ցանկացած դեպքում եկեք ներենք դիմացինին՝ վերջինիս միմիայն լավը ցանկանալով: Արևիկ
@herminemanukyan9423
@herminemanukyan9423 3 года назад
Ձեր խոսքը լավն էր, բայց երաժշտությունը ուղեղ էր սղոցում, չկարողացա մինչև վերջ լսել
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 года назад
Շնորհակալություն Ձեր կարծիքով կիսվելու համար:
@lusinesahakyan3323
@lusinesahakyan3323 Год назад
Երաժշտոթյունը շատ է խանգարում
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV Год назад
ճիշտ եք, էլի մարդիկ կան, ովքեր նույն կարծիքին են, շնորհակալություն ամեն դեպքում թողարկումը դիտելու համար ։)
@ruzan4990
@ruzan4990 5 лет назад
Asaceq xndrem hargeli Arevik inchpes karox enq kapvel dzez het
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 лет назад
Հարգելի՛ Ռուզան, Ձեր հարցումները կարող եք ուղարկել մեր կայքի միջոցով: Շնորհակալություն: www.kaizenmastery.com/contact-arm
@svetlanaxachatryan4128
@svetlanaxachatryan4128 3 года назад
Արևիկ ջան դուք այնքան դրական էներգիա եք փոխանցում ինձ ձեզ շատ սիրով եմ լսում
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 года назад
Ուրախ եմ իմանալ, որ հաճույքով եք դիտում տեսանյութերը, Սվետլանա ջան: :) Ջերմորեն՝ Արևիկ
@dayanamatevosyan6832
@dayanamatevosyan6832 3 года назад
Իսկ եթե կրկին սխալը կրկնում է
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 года назад
Դայանա, մարդ կարող է իր սխալը կրկնել երկու հիմնական պատճառով՝ կա՛մ նա չի հասկացել, որ սխալ է գործել, ցավ է պատճառել դիմացինին կա՛մ նա հասկացել է, որ սխալ է գործել, բայց չի ցանկանում փոփոխություն անել իր վարքագծում: 1-ին դեպքում կարևոր է այդ մարդուն բացատրել իր արած քայլի հետևանքները և հնարավորություն տալ ուղղել սեփական սխալը: 2-րդ դեպքում՝ պետք է հիշել, որ Դուք չեք կարող փոխել դիմացինին կամ ստիպել, որ նա անի այն, ինչ Դուք եք ուզում: Նման դեպքում Դուք պետք է որոշեք արդյոք ուզում եք շարունակել այդ մարդու հետ հարաբերությունը, թե ոչ: Դա Ձեր իրավունքն է: Ջերմորեն՝ Արևիկ
@dayanamatevosyan6832
@dayanamatevosyan6832 3 года назад
@@KaizenMasteryTV Shat shnorhakal em❤️❤️❤️
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 года назад
@@dayanamatevosyan6832 սիրով :))
@VazgenAdonts
@VazgenAdonts 24 дня назад
Դավաճաններին անհրաժեստա դատապարտել։
Далее
小天使和小丑离家出走#short #angel #clown
00:36
Дарю Самокат Скейтеру !
00:42
Просмотров 830 тыс.