Тёмный

Ինչպես պարզել՝ արդյոք թարախակալվե՞լ է կոկորդը 

Ժամանց / Lifestyle
Подписаться 1,8 тыс.
Просмотров 3,4 тыс.
50% 1

#բաղադրատոմսեր #Օգտակարխորհուրդներ #ժողովրդականդեղատոմսեր #սննդակարգ #Կոկորդիթարախակալում #Կոկորդիցավ #անգինա #ֆարինգիտ #բերանիտհաճհոտ #նշիկներ
168.am/2018/12...
#Կոկորդի_թարախակալումը կարող է հարուցված լինել բակտերիաներով կամ #անգինայի ստրեպտոկոկերով։ Այն կարող է անհանգստացնել՝ ինչպես մեծերին, այնպես էլ՝ երեխաներին։
Որոշ դեպքերում կոկորդի թարախակալումն ուղեկցվում է սուր #ֆարինգիտով՝ կոկորդի #լորձաթաղանթի_բորբոքմամբ։ Կոկորդի թարախն ունակ է հարուցել հետևյալ սիմպտոմները՝
• #Բարձր_ջերմաստիճան
• #Ականջացավ
• #Գլխացավեր
• #Կոկորդի_ ցավ
• Դժվար կլման գործողություն
• Այլ նշաններ
Այս նշաններից որոշները հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հիվանդությունը բուժելու համար։
Ինչպե՞ս իմանալ, թե արդյո՞ք կոկորդը թարախակալված է։
Եթե ձեր կոկորդը լիքն է ու թարախակալված, ձեզ կարող են անհանգստացնել հետևյալ նշանները՝
1. Ցավոտ և բարդացված #կլման_ակտ
Թարախակալված կոկորդը կարող է #ուժեղ_ցավ հարուցել, որն ավելի է ուժեղանում ինչ-որ բան կուլ տալու ժամանակ։ Այն սկսվում է թեթև ծակոցից՝ աստիճանաբար ուժեղանալով։ Դա հիվանդի մոտ հարուցում է սնունդ, հեղուկ ու թուք կուլ տալու դժվարություն։
Այն դեպքում, երբ խոսքը գնում է #բակտերիալ_ինֆեկցիայի մասին, թարախն ավելի ծավալուն է լինում, իսկ ցավը՝ անընդհատ։ Այս իրավիճակում անհրաժեշտ է ընդունել բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներ։
2. #Ականջացավ
#Վիրուսային_ինֆեկցիայի առկայության դեպքում հիվանդին կարող են անհանգստացնել #ծնոտի_ցավն ու գլխացավը։ Այս դեպքում #հակաբիոտիկային_բուժումը ոչ մի օգուտ չի տալիս։ Հենց այդ պատճառով դեղեր ընդունելուց առաջ այդքան կարևոր է խորհրդակցել բժշկի հետ։ Միայն նա կարող է պատշաճ բուժում նշանակել։
3. Բերանի տհաճ հոտ
Այս նշանն ի հայտ է գալիս ոչ բոլոր դեպքերում։ Ամենից հաճախ #բերանի_տհաճ հոտ լինում է ստրեպտոկոկային ինֆեկցիաների դեպքում։ Տվյալ սիմպտոմը բակտերիաների արագ բազմացման հետևանք է։
4. Հետազոտեք պարանոցային լիմֆատիկ հանգույցները
Հենց #լիմֆատիկ_հանգույցներն են պատասխանատու միկրոօրգանիզմների հայտնաբերման ու քայքայման համար, որոնք բազմանում են մեր կոկորդում։ #Ստրեպտոկոկային_ֆարինգիտը հարուցում է պարանոցային#_լիմֆատիկ հանգույցների բորբոքում։ Դիպչելիս դրանք ցավոտ են դառնում։
Մատների ծայրերով հետազոտեք ականջների առջևի ու հետևի հատվածները։ Շոշափեք ստորին ծնոտի տակ տեղակայված լիմֆատիկ հանգույցները։ Հավանաբար դրանք բորբոքված կլինեն։
Ուշադիր հետազոտեք նաև դնչի տակի, ինչպես նաև դնչից մինչև ականջներ ընկած հատվածները։ Դուք հավանաբար կհայտնաբերեք մեծացած լիմֆատիկ հանգույցներ, որոնք բորբոքված են ինֆեկցիաների ու կոկորդի թարախակալման պատճառով։
5. Ուշադրություն դարձրեք #լեզվին
Ստրեպտոկոկային ֆարինգիտը հաճախ հանգեցնում է #լեզվի_փառակալման, որի մակերեսին հայտնվում են մանր կարմիր կետիկներ։ Որպես կանոն՝ դրանք տեղակայված են լեզվի արմատի մոտ, կոկորդին մոտ։ Դրանք կարող են բորբոքված լինել ու ունենալ բաց կամ մուգ կարմիր գույն։
6. Ուշադիր եղեք #նշիկների նկատմամբ
Սովորաբար կոկորդում թարախի հայտնվելն ուղեկցվում է նշիկների բորբոքմամբ, որոնք ձեռք են բերում ավելի վառ կարմիր գույն։ Միևնույն ժամանակ նշիկների չափերը մեծանում են։ Որոշ դեպքերում դրանց մակերեսին հայտնվում են սպիտակ կամ դեղին բծեր։
Կոկորդի թարախակալումը կարող է ունենալ նաև վիրուսային ծագում։ Եթե այն գրիպով է հարուցված, ապա չի կարելի բուժել հակաբիոտիկների օգնությամբ։ Այդպիսի դեպքերում ավելի լավ է ընտրել բնական և հոմեոպատիկ միջոցներ։
Չափավոր ֆարինգիտի բուժման բնական միջոցներ
Կծու #կայենյան_պղպեղն օժտված է հակաբակտերիալ հատկություններով։ Այն կարող է խոչընդոտել ինֆեկցիայի տարածմանը դեպի ավելի խորը հյուսվածքներ։ Այս համեմունքը կարող է հանգստացնել բորբոքային պրոցեսը և թեթևացնել ցավերը։
Կայենյան պղպեղից մածուկ
Բաղադրիչները՝
• 1 թեյի գդալ կայենյան կծու պղպեղ
• 5 բաժակ #կոկոսի_յուղ
Պատրաստման եղանակը՝
Այս բնական միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է պատրաստել կոկոսի յուղի ու կայենյան պղպեղի մածուկ։ Հենց որ ստանաք միատարր զանգված, դրանով մշակեք պարանոցի ու բորբոքված լիմֆատիկ հանգույցների մակերեսը։
#Եղեսպակի_թեյ
Այսպիսի ըմպելիքն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով։ Ցավային սիմպտոմները թեթևացնելու համար խորհուրդ է տրվում կոկորդը ողողել եղեսպակի թեյով՝ #կիտրոնի_հյութի կամ #խնձորի_քացախի ավելացմամբ։
Լրացուցիչ խորհուրդներ՝
Հիշեք, որ ստրեպտոկոկային ֆարինգիտը շատ վարակիչ հիվանդություն է։ Դա նշանակում է, որ ձեզ անհրաժեշտ կլինի ձեռնարկել հիգիենայի լրացուցիչ միջոցներ՝
• Հաճախ լվանալ ձեռքերը
• Հազալիս բերանը փակել
• Առանձնացնել սպասքն ու անձնական հիգիենայի պարագաները
• Միշտ ձեռքի տակ ունենալ միանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներ։

Опубликовано:

 

2 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Сколько стоит ПП?
00:57
Просмотров 96 тыс.