Тёмный

Հայր Հարություն։ Տեր ողորմյա։ Տեր ողորմիր ազգիս հայոց։ Ter voghormya. Господи помилуй. 

Arman Balyan Zhorai
Подписаться 14 тыс.
Просмотров 7 тыс.
50% 1

Կատարումը` Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Դամադյանի (Պոլիս)
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:
Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լե՛ր օգնական ազգիս Հայոց:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
Երևանի օպերային թատրոնի արական երգչախմբի կատարմամբ:
Այս երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, այսինքն հոգևորականներն այն կատարել են բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ, մինչ աշխարահական մարդիկ նման դեպքերում կատարում էին «Գորանի» պարերգն` իր մի քանի տարբերակներով:
Իսկ ի՞նչ է խնդրվում Բարձրյալից «Տէր ողորմեա՛» երգում: Սա աղոթք է, որտեղ Ամենասուրբ Երրորդությունից խնդրվում է ողորմած լինել մեր հանդեպ, աշխարհին խաղաղություն պարգևել: Խնդրում ենք նաև, որ հիվանդությունից տառապողները բժշկություն գտնեն, ազատվեն իրենց ցավերից, իսկ մեր հարազատ և օտար հանգուցյալները Երկնային թագավորությանն արժանանան՝ մեր Երկնային Հորից ստանալով աստվածային այն սերն ու ջերմությունը, որը մենք՝ մարդիկս նրանց կենդանության օրոք հաճախ զլանում ենք տալ:
Երգի հաջորդ տողերով կանչում ենք մեր հայրերի Աստծուն, որ նեղյալների ապավենն է, որպեսզի օգնության հասնի և օգնական լինի մեր Հայոց ազգին, որն արդեն քանի դար է՝ ենթարկվում է կեղեքումների, զրկանքների ու տառապանքի
Հայտնի չեն «Տէր ողորմեա՛» երգի ո՛չ հեղինակը, ո՛չ նրա ստեղծման ժամանակաշրջանը: Միայն գիտենք, որ 18-րդ դարում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այն հավելել է Հայոց Սուրբ Պատարագի մեջ, և մինչև այժմ այն երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ: Կոմիտասի ձեռագրերում այն գրի առնված և մշակված կա մի քանի տարբերակներով՝ արական և երկսեռ երգչախմբերի համար, և մեկ տարբերակ էլ, որ, ինչպես նշում է Ռոբերտ Աթայանը (Երևան, 1997թ., ԿՈՄԻՏԱՍ, Երկերի ժողովածու, Հտ 7, էջ 169), «ավելի լայն ժողովրդական է, գուցե՝ դպրոցական կատարման հատկացված, ցած դիրքերում գրված մի հակիրճ տարբերակ է»: Ռոբերտ Աթայանը նաև նշում է, որ այս երգի մշակման մեջ կարելի է զգալ Կոմիտասի կրած սարսափի արտահայտությունը, այն սարսափի, որը նա ապրել է Հայոց ցեղասպանության տարիներին՝ իր հայրենակիցների հանդեպ թուրքերի գործած գազանային դաժանությունները տեսնելիս:
#tervoxormya #տերողորմյա #տերողորմիր #господипомилуй #հայրհարություն #hayrharutyun

Опубликовано:

 

24 май 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 18   
@zarinedavtyan1164
@zarinedavtyan1164 2 месяца назад
Ամեն🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🕊🕊🕊🇦🇲🇦🇲
@user-gd5bs2uv5b
@user-gd5bs2uv5b 25 дней назад
Ամեն❤❤❤🎉
@liariksargsyan7599
@liariksargsyan7599 2 года назад
Տեր ողորմիր Քո առջև քայլողներին Քո ժողովրդին նեղյալներին իմ հարազատներին բարեկամներին հարևաննեիին իմ ընտանիքի բոլոր անդամներին ինձ էլ իրենց հետ միասին ։Փառքն ու պատիվը , գոհությունը լինի Հայր Աստծուն Որդի Աստծուն Սուրբ Հոգի Աստծուն ։Տերջան բոլոր հիվանդներին բժշկություն , ապաշխարություն ։
@K.M7
@K.M7 2 года назад
Փառք Հիսուսին Իր ողորմության համար ։ Պահի Պահպանի հայ ազգը ու Իր ժողովրդին Իր հավիտենական Լույսի մեջ ։ Հայրը շատ օրհնի ձեզ պատվելի եղբայր , այնպիսի տպավորություն է որ մինչև Երկինք հասնում է այս Աղոթքը❤️🙏🕊☝️
@user-kz2ze4tx9g
@user-kz2ze4tx9g 27 дней назад
Փառք Աստծո ❤
@marinahakobyan5522
@marinahakobyan5522 2 года назад
Աստված ողորմի բոլորիս։
@user-ny5tm9vo5h
@user-ny5tm9vo5h 2 года назад
փրկիր մեր հայոց ազգը ՏԵՐ
@violaparonyan7169
@violaparonyan7169 3 месяца назад
Ամեն🙏🙏🙏
@arsenterjimanian9806
@arsenterjimanian9806 3 месяца назад
Amena Sourp Aghotkneren min!
@user-tg4jw2xk2m
@user-tg4jw2xk2m Год назад
Սքանչելի է։Փառք ողորմած մեր Արարչին🕊🙏🏻
@sociekropstorf7141
@sociekropstorf7141 7 месяцев назад
Amen 🙏 🙏 🙏
@user-ny5tm9vo5h
@user-ny5tm9vo5h 2 года назад
հրաշալի է
@rubia484
@rubia484 Год назад
Amen Amen 🙏🏻
@hn5474
@hn5474 4 месяца назад
Ամեն 🙏🙏🙏
@EduardMkrtchyan777
@EduardMkrtchyan777 Год назад
🙏
@juliahakobyan1452
@juliahakobyan1452 Год назад
🙏🏻🙏🏻🙏🏻
Далее
КТО ДОЛЬШЕ ПРОЖИВЕТ НА 10$
31:43
Просмотров 554 тыс.
Homemade Professional Spy Trick To Unlock A Phone 🔍
00:55
Տեր, ողորմեա
7:36
Просмотров 284 тыс.
Komitas Vardapet: Patarag, Armenian Divine Liturgy
1:47:55
Եկմալեան Պատարագ
1:06:49
Просмотров 509 тыс.
КТО ДОЛЬШЕ ПРОЖИВЕТ НА 10$
31:43
Просмотров 554 тыс.