Նայեաց սիրով, Հայրդ գթած, Ի քո ստեղծեալ գործս ձեռաց. Եւ զբանակս հրեշտակաց Տուր պահապան մեզ տկարացս, Փրկեա զանձինս ի փորձանաց, Ի խաւարի շրջող դիւաց. Զի ի տուընջեան և գիշերի Տացուք քեզ փառս անլռելի: Էին անեղ, անսկզբան` Ծնունդ անճառ Որդի և Բան. Որ արարեր զտիւ գործոյ Եւ զգիշեր ի հանգիստ քնոյ. Տուր ի ննջել` աչաց մարմնոյ, Արթուն լինել մեզ ըստ հոգւոյ. Զի ի տուընջեան և գիշերի Տացուք քեզ փառս անլռելի: Րաբուն հոգւոց բանաւորաց, Աղբիւր լուսոյ, բաշխող շնորհաց. Ի փակիլ դրանց բնութեանց մարմնոց, Լոյս տուր աչաց սրտից մերոց. Ի գիշերաց առ քեզ կանխել, Ընդ հրեղինացն օրհնաբանել. Զի ի տուընջեան և գիշերի Տացուք քեզ փառս անլռելի: Սուրբդ սրբոց Երրորդութիւն, ԶՄեզ մաքրեա քեզ բնակութիւն. Շնորհեա ընդ մանկանցն առագաստի Հանգչիլ ընդ քեզ ի յանկողնի. Տուր զհայցուած բարեկամին զՓոխ երից նկանակին. Զի ի տուընջեան և գիշերի Տացուք քեզ փառս անլռելի: Երևելի լոյս ստեղծեր, զՏիւ և զգիշեր բաժանեցեր. Ծագեա մեզ. Տէ՜ր, ի գիշերի զճառագայթս իմանալի. Տուր յամենայն ժամանակի զՊահպանող աջ քո հովանի. Զի ի տուընջեան և գիշերի Տացուք քեզ փառս անլռելի: Սիրոյ քո հուր արկեալ յերկիր` Բորբոքեսցի ի հոգիս մեր. զԽորհուրդ սրտից մեր մաքրեսցէ` զԼոյս գտութեան քո փայլեսցէ. Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ, զՄիտս բոցով քռ վառեսցէ. Զի ի տուընջեան և գիշերի Տացուք քեզ փառս անլռելի: Ի քեզ նաիմք, լոյսդ անմատոյց, Ի զգայական ծածկեալ լուսոյ. Որ վասն մեր եդար ի գբի Եւ ննջեցեր ի տապանի. Առ մեզ ննջեա արթուն բնութիւն, Հերքեա զչարին ներգործութիւն. Զի ի տուընջեան և գիշերի Տացուք քեզ փառս անլռելի: Էիդ լուսոյ անստուերի Պաղատանօք կամք առաջի. Որ փակեալ դրամբք յերեկօյին Երևեցար մետասանին. Ընդ Թովմայի առ քեզ կոչեմք, Տ`ր և Աստուած, զքեզ դաւանեմք. Է՜ջ և առ մեզ յերեկոյիս, Եւ տուր զողջոյն քո ի հոգիս: Րամեալքս զքեզ, Տէր, աղաչեմք, Մեզ յօգնութիւն նայեա, հայցեմք. Պահապանդ Իսրայէլի, Անձանց մերոց լեր հովանի. Օթեա առ մեզ, խաղաղարար, Եւ ննջեսցուք անխռովաբար. Զի ընդ առաւօտս կանխեսցուք, Օրհել զքեզ`ընդ Հօր հոգւով: Գոչման փողոյն Գաբրիէլի, Որ ի վերջնումն գիշերի, Լսել արա զմեզ արժանի, Եւ յաջակողմն օդեաց դասի` Անշէջ վառեալ զլոյս լապտերաց, Ըստ իմաստուն հինգ կուսանաց. Զի ընդ փեսայիդ ի յառագաստ` Հարսունք հուով մտցուք ի փառս:
ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ 🙏❤️🌿 ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ ՏԵ՜Ր, ԱՍՏՎԱԾ ՄԵ՜Ր 🙏❤️🌿 ՍԵՐ ԱՆՈՒՆ` ՀԻՍՈՒՍ , ՍԻՐՈՎ ՔՈ ՃԸՄԼԵԱ՜ ՍԻՐՏ Ի՜Մ ՔԱՐԵՂԵՆ 🙏❤️🌿 ԵՐԿՐՊԱԳԵԼԻ ՓՐԿԻՉ ԻՄ ՀԻՍՈՒՍ, ՍԵՐԴ ԻՆՁԻ ՀԱՆԴԵՊ` ԿԸ ԳԵՐԱԶԱՆՑԵ ԱՄԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՈՒ ԽՈՍՔ. ԴՈՒՆ, ԶԻՍ ՔԵԶԻ ՆՄԱՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՄԱՐԴ ԵՂԱՐ ԻՆՁ ՆՄԱՆ, ԶԻՍ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՄԱՀԵՆ ՈՒ ԴԺՈԽՔԵՆ` ԻՆՔԶԻՆՔԴ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՆՁՆԵՑԻՐ ԵՎ ԱՅԴ` ԱՄԵՆԵՆ ՆԱԽԱՏԱԼԻՑ, ԽԱՉԻ ՄԱՀՈՒԱՆ, ԶԻՍ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐԴ ԲԱՐԿՈՒԹԵՆԵՆ, ՀԱՆՁՆ ԱՌԱՐ ՏԻԳԱԽՈՑ ԸԼԼԱԼ ՍՈՒՐԲ ՍՐՏԵԴ, ԵՎ ԻԲՐ ԼՐՈՒՄ ԱՆՊԱՏՄԵԼԻ ՀՐԱՇՔՆԵՐՈՒԴ` ԿԸ ԶՈՀՈՒԻՍ ԱՄԵՆ ՕՐ ՄԵՐ ԽՈՐԱՆՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ , ԵՎ ԻՆՔԶԻՆՔԴ ԿՈՒ ՏԱՍ ԻՆԾԻ ԻԲՐ ԿԵՐԱԿՈՒՐ` ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ ։ ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԸ ԽՆԴՐԵՍ ԻՆԾՄԵ, ՍԵ՜Ր ԳԵՐԱՀՐԱՇ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ԳՈՐՈՎ , ՔՈՒ ՍԻՐՈՅԴ ԵՎ ԲԱՐԻՔՆԵՐՈՒԴ ՓՈԽԱՐԵՆ` ԲԱՑԻ ԻՄ ՍՐՏԵՍ։ ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԱՐԴԵՆ ՊԱՐՏԱԿԱՆ ԵՄ ԵՍ ՆՎԻՐԵԼՈՒ ԶԱՅՆ ՔԵԶԻ, Ո՜Վ ՍԻՐԵԼԻ ՍԻՐՏ ՀԻՍՈՒՍԻ 🙏❤️🌿 ՀԻԱՍՔԱՆՉ Ե՜Ք ՍԻՐԵԼԻՆԵ՜ՐՍ ԱՍՏՎԱԾ ԱՌԱՏԱՊԵՍ ՕՐՀՆԵԼՈՎ ՕՐՀՆԻ ՀԱՄԱՅՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ ԵՎ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻՍ 🙏❤️🌿🌿🌿🌿🌿🌿🌿