Тёмный

Նայեաց սիրով 

Suren Manukian
Подписаться 2,4 тыс.
Просмотров 339
50% 1

Նայեաց սիրով
Նայեաց սիրով, Խաղաղական ժամերգության ժամանակ երգվող շարական։ Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալին է: Խաղաղական ժամերգությունը ուղղված է Հոգի Աստծուն և խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը և արդարների տանջանքների դադարեցումը։ Կատարվում է մայրամուտից հետո։ Աղոթքներում խնդրվում է Աստծուն՝ անդորրություն և խաղաղություն պարգևել մարդու հոգուն։ Ժամերգությունը կատարվում է մայրամուտից հետո։
Նայեաց սիրով Հայրդ գթած
Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.
Եւ զբանակս հրեշտակաց
Տո՛ւր պահապան մեզ տկարացս.
Փրկեա՛ զանձինս ի փորձանաց
Ի խաւարի շրջող դիւաց.
Զի ի տուընջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Էին անեղ անսկզբան
Ծնունդ անճառ Որդի եւ Բան.
Որ արարեր զտիւ գործոյ
Եւ զգիշեր ի հանգիստ քնոյ.
Տուր ի ննջել աչաց մարմնոյ
Արթուն լինիլ մեզ ըստ հոգւոյ.
Զի ի տուընջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Րաբուն հոգւոց բանաւորաց
Աղբիւր լուսոյ բաշխող շնորհաց.
Ի փակիլ դրանց բնութեանց մարմնոց
Լոյս տուր աչաց սրտից մերոց.
Ի գիշերաց առ քեզ կանխել
Ընդ հրեղինաց օրհնաբանել.
Զի ի տուընջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Սուրբդ սրբոց Երրորդութիւն
Զմեզ մաքրեա քեզ բնակութիւն.
Շնորհեա ընդ մանկանցն առագաստի
Հանգչիլ ընդ քեզ ի յանկողնի.
Տուր զհայցուած բարեկամին
Զփոխ երից նկանակին.
Զի ի տուընջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Երեւելի լոյս ստեղծեր
Զտիւ եւ զգիշեր բաժանեցեր.
Ծագեա մեզ Տէր ի գիշերի
Զճառագայթս իմանալի.
Տուր յամենայն ժամանակի
Զպահպանող աջ քո հովանի.
Զի ի տուընջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Սիրոյ քո հուր արկեալ յերկիր
Բորբոքեսցի ի հոգիս մեր.
Զխորհուրդ սրտից մեր մաքրեսցէ
Զլոյս գիտութեան քո փայլեսցէ.
Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ
Զմիտս բոցով քո վառեսցէ.
Զի ի տուընջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Ի քեզ նայիմք լոյսդ անմատոյց
Ի զգայական ծածկեալ լուսոյ.
Որ վասն մեր եդար ի գբի
Եւ ննջեցեր ի տապանի.
Առ մեզ ննջեա արթուն բնութիւն
Հերքեա զչարին ներգործութիւն.
Զի ի տուընջեան եւ գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Էիդ լուսոյ անստուերի
Պաղատանօք կամք առաջի.
Որ փակեալ դրամբք յերեկոյին
Երեւեցար մետասանին.
Ընդ Թովմայի առ քեզ գոչեմք
Տէր եւ Աստուած զքեզ դաւանեմք.
Էջ եւ առ մեզ յերեկոյիս
Եւ տուր զողջոյն քո ի հոգիս:
Րամեալքս զքեզ Տէր աղաչեմք
Մեզ յօգնութիւն նայեա հայցեմք.
Պահապանդ Իսրայելի
Անձանց մերոց լեր հովանի.
Օթեա առ մեզ խաղաղարար
Եւ ննջեսցուք անխռովաբար.
Զի ընդ առաւօտս կանխեսցուք
Օրհնել զքեզ ընդ Հօր հոգւով:
Գոչման փողոյն Գաբրիէլի
Որ ի վերջնումն գիշերի,
Լսել արա մեզ արժանի
Եւ աջակողմն օդեաց դասի.
Անշէջ վառեալ զլոյս լապտերաց
Ըստ իմաստուն հինգ կուսանաց.
Զի ընդ փեսայիդ ի յառագաստ
Հարսունք հոգւով մտցուք ի փառս:
Հալածեա ի մէնջ, Տէր, նշանաւ խաչի քո
զընդդիմամարտ եւ զաներեւոյթ գազանն.
Եւ մի՛ տար յապականութիւն զքո ժառանգութիւնս:
Բարեխօսեա վասն մեր, Աստուածածին Մարիամ,
Որ ծնար զՏէր Աստուած որ հովուէրն զԻսրայէլ
Ամենազօր սքանչելի փառօքն իւրովք:

Опубликовано:

 

22 мар 2021

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Նայեաց սիրով
8:40
Просмотров 31 тыс.
Tigran Ohanyan - Garegin Njdeh /cover/
4:26
Просмотров 30 тыс.
SAI BABA :: GAYATHRI MANTRA
13:26
Просмотров 4,5 млн
Նայեաց սիրով
7:31
Просмотров 216 тыс.