Այս հաղորդման ամեն թողարկում նայելիս, վերապրում եմ մեր մանկության, երիտասարդության հրաշք օրերը։ Ինչքան համ ու հոտ կար այդ ժամանակ։ Շնորհակալ ենք քեզ շատ Ռոբ ջան, այդ ամենը կրկին մեզ հիշացնելու և ուրախացնելու համար։❤❤❤
Վաղուց այսքան չէի ծիծաղել😂😂 շնորհակալություն մեր հումորով ու սրամիտ հյուրերին,իսկ Ռոբը այնքան անկեղծ ու հասարակ է,կարծես մեր ընտանիքի անդամը լինի, կեցցե'ս,որ կարողանում ես այդքան դրական էմոցիաներ փոխանցես էկրանից այն կողմ 👏👏👏👏
Արմեն Պետրոսյան Մենչ ջան շատ ուրախ եմ Ձեզ ՀՀ֊ում տեսնել,ձեր նման մարդիք պետք էն մեր երկրին։Ձեզ հենց տեսնում եմ, հիշում եմ КВН֊ի տարիները։Ռոբ դրական մարդ ինչ լավ ա որ դուք կաք❤❤ Էս ինչ թույն հաղորդում ա😊
Արմենի և Գրիշի բոլոր հաղորդումները շատ լավնեին։ Բլեֆ հաղորդումը ամենասիրվածներ ։Շատ հաճելի կլիներ նման հաղորդում , երկուսի մասնակցությամբ։Շնորակալություն Ռոբին նման գեղեցիկ հաղորդման համար, մի պահ գնացինք մանկություն 🥰ու անհամբեր կսպասենք Հայկոին և Մկոին ինձ թվումա Ռոբի մոտ կստացվի 🥰
Անկեղծ եմ ասում հենց տեսա նոր հաղորդում կա չգիտեի ինչի մասինա, բայց որ տեսա Ռոբերտնա վարելու ասեցի հաստատ ծիծաղելի կլինի 😂😂😂երդվում եմ հայկական հեռուստատեսության համար էս շեդեվրա, որ ամեն հաղորդմանը լիաթոք կարողանում են մարդիկ ծիծաղել հատկապես էկրաններից դուրս ❤❤❤։
Այ որ նման հետաքրքիր մարդիկ եք կանչում, արդեն ինքնին հետաքրքիր է լինում։ Թե չէ գալիս են տափակ-տափակ խոսում են)) Ահագին առողջ հումոր էր Ռոբ ջան, ապրես)) Հաջորդը կարելի է Գարիկ Մարտիրոսյանին հրավիրել😊😊😊😊 Վայ Ռոբ😂😂😂 տարբեր կոշիկներով դուրս էի գալիս)))
Հարգելի Արմենիա թիվի ես Ձեզ շատ եմ խնդրում բլեֆի բոլոր հաղորդումները տեղադրեք Ձեր էջում Ամբողջությամբ տեղադրեք այս Ալիքում բլեֆի Ամեն թողարկումն իմ մանկությունն է հիշեցնում նախապես շնորհակալ եմ
Ես շատ սիրում էի Բլեֆը, բայց այդ հաղորդումից հետո, երբ իրենք Արման Բարդումյանին այդպես ցավացրին, ես ահավոր հիասթափվեցի Մենչից ու Գրիգորից, լացս գալիս էր, որ նրանք այդպես ոչնչացրեցին մարդուն, չի կարելի!