ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՕՐՀՆԱԲԵՐ ԱՆՁՐԵՎՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ՇՆՈՐՀՈՎ ԶԱՐԴԱՐԵՆ ՁԵԶ , ԴԱՆԻԵԼ , ՄՀԵՐ , ՂՈՒԿԱՍ ԵՂԲԱՅՐՆԵՐՍ ԵՎ ԱԼՎԱՐԴ ՔՈՒՅՐԻԿՍ ։ ՈՎ ՀԱՅԱՑՔԸ ՈՒՂՂԵՑ ՄԱՐԴՈՒՆ` ԱՆԴԱՐՁ ԿՈՐԱՎ ԻՐ ՀՈՒՅՍԸ , ՄԱՐԴՈՒ ԲՆՈՒՅԹՆ Է ԽԱՎԱՐ , ՆԱ ՈՐՏԵՂԻՑ ԿՏԱ ԼՈՒՅՍ ։ ՈՒԺ ՈՒՆԵՍ ԴՈՒ` ՆԱՅԻՐ ԵՐԿԻՆՔ , ՄԻԱՅՆ ՀԻՍՈՒՍ ՈՒՆԵՑԻՐ , ՆԱ ՔԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՆԱՅԻ , ԲԱՐԻՔ ԿՏԱ , ԻՄԱՑԻ՜Ր ։ ԱՄԵՆ
1. Ես մի մարդ էի անողորմ ընկած, Բերանս անգամ գետնին էր դրված, Օգնություն էի սպասում մարդուց Բայց ավաղ՝ մարդուց ի ՞նչ էի հայցում։ (2) Կրկ- Ձայն եղավ վերից հզոր ու բարի, Ես Եմ Իշխանը Տերը աշխարհի, Ծարավին ջուր Եմ հաց կարոտյալին, Հայացքտ ուղղիր և վեր ինձ նայիր։ (2) 2. Չկար օգնություն ինձ ոչ մի կողմից Ցավի մեջ ահա ծարավն էր տանջում, Եվ աչքերս բացվեց տեսա ես հանկարծ, Իմ առջևում լույս երկինքն էր բացված։ (2) 3.Այդ մեղմ խոսքերը, երբ ես լսեցի, Այս փուաշխարհը աղբ համարեցի, Այս կավե հողից հայացքս կտրելով, Երկինք նայեցի վստահ քայլելով։ (2) 4.Վստահելով ես Իր խոստումներին, Իմ Տեր Հիսուսով ես կյանք ստացա, Եվ հոգիս լցվեց խորը գոհությամբ, Եվ Իր շնորհով, Իր որդին դարձա ։ (2)
Թող այս երգերը որպես անուշահոտ պատարագ բարձրանան Ամենակալ Տիրոջս առջև։Աստված էլ ավելի շնորհքով լցնի ձեր հոգիները, Հիսուսով թանկագին իմ քույր և եղբայրներ
Աստված առատապես օրհնի եղբայրս։ Մենք մեր հայացքը միշտ պիտի երկինք դարձնենք, մեր փրկությունը Տիրոջից է։ Սիրում եմ ձեզ իմ քույրեր եղբայրներ Հիսուսի սիրով։ Ամեննն։
Քրիստոսով սիրելի իմ եղբայր ջան թող Աստծո առատ ողորմությունը լինի ձեր և ձեր գերդաստանի վրա շատ օրհնյալ երգ է շատ օրհնյալ ու քաղցր կատարում Աստված օրհնի ձեր ծառայությունը🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻