1․ Շարժվում է հոգիս, երբ հիշում եմ, Տե՛ր, Աղաղակն այն Գողգոթայի, Ի՜նչ հոժարություն, ի՜նչ աղոթք է, տե՛ս, Հայր, Քեզ եմ ավանդում հոգիս: Էլի՜, Էլի՜, լամա սաբաքթանի 2․ Բացեցիր նոր, կենդանի ճանապարհ, Սրբարան դարձար, Տե՛ր, մեզ համար, Վարագույրը վերից վար պատռվեց, Երբ Փրկիչ մեր Տերն մահ ճաշակեց: 3․ Խաչվեցիր,ինչպես մի հանցագործ, Սեր ես Դու հավիտենական, Խաչի վրա սերդ չավարտվեց, "Հայր ներիր նրանց",- խնդրեցիր, Տե՛ր:
Օրհնյալ լինի Տեր Հիսուսի անունը ,Գոհություն և փառք Տիրոջը որ Իրեն հուսացողին ամոթով չի թողնի ! ! ! Օրհնելով օրհնվեք եղբայրներ, հոգով լցվաց գեղեցիկ կատարում , արանձ արցունք չի լսվում 🙏🏻❤🕊
1)Ես կանչեցի ."Տեր Հիսուս", Եվ չուշացավ ձեռքը Քո , Դու ինձ ամուր գրկեցիր, Եվ խնդրեցի օգնեցիր։ ԿՐԿՆԵՐԳ Հուսացել եմ Խոսքերիդ . Ամոթով չեմ մնա , Քո ամեն պատվիրանքդ Հավերժ սրտումս կմնա ։ 2)Տեր Աստված , իմ Բարի, Աննման , Սքանչելի , Փրկիչն ես իմ հուսալի , Հզոր Տերը աշխարհի ։ 3)Սեր եմ փնտրել աշխարհում , Բայց այն երբեք չեմ գտել , Ուզում եմ սերդ վայելել Ու սիրուդ հետ միշտ ապրել ։