665 - Հոգևոր երգարան 1. Վերքերս երգեր են դարձել, Հոգսերս` աղոթք տենչալի, Իսկ սերս Հիսուս է դարձել, Դարձել է կարոտ ցանկալի: Կրկ․-Ուզում եմ գնալ, միանալ Հիսուսին պաշտող սուրբերին, Ուզում եմ գնալ ու մնալ, Վայելել կյանքը այն վերին: 2. Հայացքս կտրում եմ հաճախ Բորբոսնած, փտած այս հողից, Իսկ հոգիս, ցնծալով, հաճախ Ուզում է թռչել իր բնից: 3. Մեր Տեր Հիսուսն է այդ Կյանքը Ու Կյանքի սնման Աղբյուրը, Իրեն է տրվելու ողջ փառքը, Ոտքերին` մեր ջերմ համբույրը:
ՓԱՌՔ իմ ՏԻՐՈՋԸ ՀԻՍՈՒՍԻ ես քո ԸՆՏԱՆԻՔ եմ և քո ԴՈւՍՏՐ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ ԱԼԵԼՈՒՅԱ ԱՄԵՆ 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻👋🙏🏻👋🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️👋👋👋👋👋👋👋👋👋👋👋👋👋👋👋👋👋👋