521 - Հոգևոր երգարան 1. Ինչո՞ւ ես դու տխուր ու տրտում այդպես, Եվ թախիծն է պատել քո սրտին տրտում: Ինչո՞ւ չես հավատում, որ սիրում եմ քեզ, Եվ չես վստահում` քո կողքին եմ ես: Կրկ․-Օ՜, հավատա, իմ զավակ, Դու միայն ինձ հավատա, Ես չեմ թողնի քեզ, հավատա, Դու միայն ինձ հավատա, Ես չեմ թողնի քեզ: 2. Մի՞թե չեմ տեսնում աչքերդ արտասվող, Մի՞թե չեմ լսում ձայնդ աղերսող, Մի՞թե սիրտը իմ կարծր է և անգութ, Չէ՞ որ հանուն քեզ էի Ես տառապանք կրում: 3. Քիչ էլ դիմացի՛ր, սիրելի՛ իմ զավակ, Կգամ Ես քեզ մոտ, չեմ թողնի մենակ, Ու լուսե մատներով արցունքդ կսրբեմ, Եվ ջերմ բազուկներով կրծքիս կսեղմեմ:
Եթե տկար է հավատքը ու չես կարող վստահել մեկին հիշի որ քեզ է նայում հայացք մի անմեղ որ նայում երկնքից նա այդ հայացքով փրկեց մեր հոգին նայում է նա քեզ հենց այս պահին եւ նուրբ ձեռքերով եւ արյունոտված մխիթարում է քո սիրտը կոտրած այս խոսքերը հատուկ քեզ որ հավատաս Ամեն
Այո մարդը կասի դու այլևս պիտանի չես, դու Աստծունը չես, մեղավոր ես,բայց ՀԻՍՈՒՍ ասում է. մի տրտմիր, Ես քո կողքին եմ, քեզ սիրում եմ, հավատա, 99-ին թողնում եմ, գալիս մեկի ետևից, այո Տերը հոգիների սիրահար է, բայց մարդը արհամարհող ու կորսնցնող։ Տիրոջ ձեռքին գութ կա, իսկ մարդու ձեռքին անարգանք, ԱՍՏՎԱԾ ամբողջ սրտով սիրում է, իսկ մարդը ողջ էությամբ ատում է։ ՏԵՐՆ Է ՄԵՐ ՀՈՎԻՎԸ ՈՒ ՄԻԱՅՆ ՏԵՐԸ։ ՓԱՌՔ ՀԻՍՈՒՍԻՆ այս երգի համար։
Hisus sirum em qez🙏🙏🙏hima im kjanqi djvar pahern em aprum, bajc vstah gitem vor du lsum u patasxanum es im axotknerin u grvac e mez het es amen or minchev ashxarhi verje AMEN🙏🙏🙏❤️