ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը վերջին օրերին կատարված դեպքերը համարում է երկրում տիրող անառողջ մթնոլորտի հետևանք։Նա նշում է, որ այս պարագայում դեպքերի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում։
«Էստեղ հարց եք բարձրացնում, թե ինչու չեն բողոքում, իսկ ու՞մ բողոքեն, ինչի մենք դատարան ունե՞նք, ունե՞նք նախաքննական մարմին։ Հենց Արամ Մանուկյանը բողոքել ա ,բայց պարզվում ա, որ 21 օր հետո , երբ որ սաղ, ամեն ինչը կանցնի, ոչ մի կապտուկ չի լինի վրան, ոչ մի հետք չի մնա, փորձագետը կտա եզրակացությունը, որ թեթև ա եղել հարվածը, թե՞ միջին ա եղել վնասվածքը։ Ինչ ա դու եղունգ ես նայե՞լ, որ իմանաս, թե վնասվածքը միջին ծանրության ա, կարող ա ծանր վնասվածք ա եղել»։ Պարոն Եղիազարյանը հիշեցրեց Արամ Մանուկյանի վրա հարձակվողին՝ ըստ գործի նյութերի.
«Խոպանչի Արշակը թուրքերի կողմից ուղարկված քաբաբ ուտող դիվերսանտ էր: Թուրքերն էլ ասել են՝ Սերժ Սարգսյանը մեր մոտ կոմսոմոլի քարտուղար է եղել, շատ լավ էլ աշխատել է Ադրբեջանի համար, ինչո՞ւ եք պախարակում էդ մարդուն: Նա էլ տոգորված եկել, հարվածել է »,-ասաց նա։
15 дек 2014