Тёмный

Տղան արջը և իր ընկերները Հեղինակ՝Մերի Դոլյան 

Տավուշի մարզային գրադարան
Просмотров 203
50% 1

Արջը և իր ընկերները
Տարիներ առաջ մի գյուղում ապրում էին տատիկ ու պապիկ` իրենց խելացի , բայց համառ թոռնիկի հետ։ Թոռնիկը դպրոցում լավ էր սովորում,սիրում էր խաղալ ,անտառից հատապտուղներ հավաքել իր ընկերների հետ,սակայն տատն ու պապը դեմ էին,որ նա գնա անտառ առանց պապիկի,քանի որ վերջինս քաջ որսորդ էր։
Մի անգամ ընկերներներով որոշում են գնալ անտառ՝ սունկ հավաքելու: Տղան գալիս է տուն՝ տեղյակ պահելու տատիկին ու պապիկին:
-Տատի՛կ,պապի՛կ, ես ընկերներիս հետ անտառ եմ գնում-ասում է տղան։
Տատն ասում է .
-Ո՛չ մի դեպքում ,անտառում վտանգավոր է ,դու՛ ավելի լավ է գնաս դասերդ սովորես։
Տղան վիճում է տատիկի ու պապիկի հետ ու տնից դուրս գալիս։ Բարկացած քայլում է քայլում ,մեկ էլ նկատում է ,որ մոլորվել է և հայտնվել անտառի խորքում։ Նա տարօրինակ ձայներ է լսում և վախենում, բայց իրեն չի կորցնում,շարունակում է փնտրել տունդարձի ճանապարհը, և գնալով ավելի ու ավելի է խորանում անտառում։ Տղան վախեցած ու շփոթված քայլում է ,մեկ էլ դիմացից մի արջ է դուրս գալիս։ (Մենք գիտենք ,որ արջերը վայրի կենդանիներ են և շատ վտանգավոր,բայց այս արջը շատ բարի է լինում):
Տղան վախից վազում է, արջն էլ նրա հետևից : Տեսնելով արջը հետապնդում է իրեն, նա ավելի արագ է վազում ,և քիչ է մնում ընկնի անդունդը ,բայց արջը հասնում և փրկում է նրան ։Տղան համոզվում է որ արջը բարի է , ընկերանում է նրա հետ։
Արջն ասում է .
-Արի՛ գնանք քեզ իմ ընկերների հետ ծանոթացնեմ։
-Գնա՛նք ,եթե նրանք էլ քո պես լավն են ու բարի,-ասում է տղան։
-Իհարկե՞ լավն են ,չէ՞ որ նրանք իմ ընկերներն են,-ասում է արջը։
-Լա՛վ, գնա՛նք,-ասում է տղան և նրանք գնում են արջի ընկերների մոտ։
Արջն ուներ երկու ընկեր՝ աղվեսն ու գայլը։ Երկուսն էլ արջի պես բարի էին։ Նրանք օգնում ու պաշտպանում էին անտառի փոքր ու թույլ կենդանիներին գիշատիչ ու չար կենդանիներից ։
Երբ տղան ու արջը խորանում են անտառում,արջը կանչում է իր ընկերներին.
-Աղվե՜ս ,գա՜յլ դու՛րս եկեք, մի տեսեք ,թ՞ե ում եմ բերել ձեզ հյուր։
Երբ աղվեսն ու գայլը դուրս են գալիս ,տղան վախենում է ու թաքնվում արջի հետևում, հետո տեսնում է , որ նրանք բարի ու անվտանգ կենդանիներ են, ընկերանում է նրանց հետ ու վստահում։ Այնքան է վստահում ,որ պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես է ինքը հայտնվել անտառում։
-Հիմա պապիկս ու տատիկս ինձ կփնտրեն ու կանհանգստանան։
-Բայց դու լավ չես արել, որ հեռացել ես տնից,պապիկդ ու տատիկդ հիմա իրենց տեղը չեն գտնում,երանի ես էլ տատիկ ու պապիկ ունենայի ես նանց հաստատ կլսեի, -ասում է գայլը։
-ճի՛շտ է ասում գայլը, -ասացին արջն ու աղվեսը։
-Գիտե՛մ , որ սխալվել եմ ,ես պապիկիս ու տատիկիս շատ եմ սիրում և խոստանում եմ այլս չվիճել նրանց հետ,միայն թե կարողանամ դուրս գալ անտառից ու տուն հասնել։
Արջն ասաց.
-Լա՛վ մի նեղվի,մենք քեզ կտանենք ձեր տուն ,ես ճանաչում են քո պապիկին ու գիտեմ, թե որտեղ է ձեր տունը։
Տղան զարմացած հարցրեց.
-Դու որտեղի՞ց գիտես մեր տան տեղը, կամ իմ պապիկին, -տարակուսանքով հարցրեց տղան։
-Դա երկա՜ր պատմություն է, -ասաց արջը։
-Ոչինչ, մեր ճանապարհն էլ է երկար, պատմելով գնանք չենք նկատի ,թե ոնց կհասնենք գյուղ -ասացին տղան,աղվես ու գայլը։
- Լա՛վ գնանք ,քանի դեռ մութը չի ընկել, ես կպատմեմ,թե որտեղից եմ ճանաչում քո պապիկին ու տատիկին ։
- Երբ ես փոքր քոթոթ էի, որսագողերը ինձ գողացան մայր արջից, տարան կենդանիների խանութ, որ վաճառեն, այդտեղ էլ տեսա քո պապիկին։ Պապիկդ իր բարի հայացքով նայում էր ինձ ու ես իմ մտքում ասում էի, երանի այս բարի մարդը ինձ գնի։ Այդպես էլ եղավ, նա ինձ գնեց ու տարավ ձեր տուն, դու այն ժամանակ դեռ ծնված չէիր։ Պապիկն ու տատիկը ինձ լավ էին խնամում, կերակրում էին ու թողնում , որ ազատ զբոսնեմ բակում։ Բայց իմ ուրախությունը կարճ տևեց ,մի օր ձեր տան մոտով անցնելիս՝ որսագողերը նկատում են ինձ ու օգտվելով առիթից, որ պապիկդ քնած էր, ինձ նորից գողանում են, տանում գցում մի վանդակի մեջ, որ հետո էլի վաճառեն։ Բայց ես էլ այն փոքիրիկ քոթոթը չէի, պապիկդ ու տատիկդ ինձ լավ էին պահել ու ես դարձել էի ուժեղ արջ:Երբ որսագողերը գնացին, ես կոտրեցի ճաղավանդակները և փախա դեպի անտառ։ Բայց քո պապիկի ու տատիկի բարությունը ես երբեք չեմ մոռանա, նրանց բարությունը անցավ ինձ, ինձնից էլ իմ ընկերներին։ Դե հասանք արդեն ,տեսաք ի՞նչ կարճ թվաց ճանապարհը։
Երբ տղան կենդանիների հետ մտավ տուն ,պապիկը մոռացավ, որ զայրացած է տղայի անհետանալու համար, իսկ տատիկը զարմացած հարցրեց.
-Այս ի՞նչ կենդանիներ են, թոռնի՛կս։
Պապի՛կ սա քո արջն է , դու տարիներ առաջ կորցրել ես, իսկ ես գտա ,ավելի ճիշտ նա ինձ գտավ ,օգնեց ու տուն բերեց, ասաց տղան։
Տեսնելով , որ պապիկը ուրախացավ արջին գտնելու համար ,տղան խնդրեց թույլ տալ ,որ արջն ու իր ընկերները մնան իրենց տանը։
-Ե՛ս դեմ չեմ ,-ասաց պապիկը, իսկ դու ՞ տատիկ։
-Ես նույնպես դեմ չեմ ,այս բարի կենդանիները փրկել են ,ապահով բերել տուն են հասցրել մեր թոռնիկին,-ասաց տատիկը։
Բոլորը ուրախացան և մինչև հիմա ուրախ ,երջանիկ ու համերաշխ ապրում են։ Իսկ երկնքից երեք խնձոր է ընկնում , բոլորն էլ ձեզ իմ սիրելի հեքիաթասեր բարեկամներ։

Опубликовано:

 

3 ноя 2023

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Գտնված Երազ / Gtnvac eraz
19:22
Просмотров 26 тыс.
🎙ПОЮ для ТЕБЯ ВЖИВУЮ!🍁
3:12:31
Просмотров 445 тыс.
Please Help This Superhero! 🙏
00:48
Просмотров 1,9 млн
Տեխնոլոգիա
1:34
Просмотров 71
Замок лгунов
16:01
Просмотров 365 тыс.