Тёмный

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Qristos tsnav ev haytnetsav, mez ev dzez mets avetis 

Arman Balyan Zhorai
Подписаться 15 тыс.
Просмотров 2,4 тыс.
50% 1

Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
Այսպես է կոչվում Աստվածահայտնության և Զատիկի տոներին նախորդող երեկոյան արարողությունը: Նրա անունը ծագել է «ճրագ լուցանել (վառել)» արտահայտությունից, քանի որ եկեղեցում երեկոյան բազմաթիվ լապտերներ ու կանթեղներ են վառվում, և պատարագ է մատուցվում, որի ընթացքում բոլոր հավատացյալները վառվող մոմեր են բռնում: Արարողությունից հետո շատերը եկեղեցում վառած մոմերը, որպես օրհնություն, տանում են տուն:
Ճրագալույցի լապտերների ու մոմերի լույսը խորհրդանշում է այն հոգևոր լույսի ճառագումը մեր մեջ, որ մեզ պարգևեց Փրկիչն Իր տնօրինություններով:
Տիգրան Խաչատրյան
ՏՕՆ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին տնօրինությունները, որոնցով Նա հայտնվեց աշխարհին (Գաբրիել հրեշտակապետի ավետումը, Հիսուս Մանկան ծնունդը, 8-օրյա թլփատությունը, հովիվների և մոգերի երկրպագությունը, 40-օրյա գալուստը Տաճար, ինչպես նաև Հորդանանում մկրտվելը), առաջին դարերում տոնել են միևնույն՝ Աստվածահայտնություն կոչվող մեծ տոնախմբական շրջանում:
Հետագայում այս տոնի գրեթե բոլոր հիշատակներն առանձնացան՝ տարվա մեջ բաշխվելով ըստ համապատասխան ամիսների և օրերի: Մնացին միայն Ծնունդը և Մկրտությունը, որոնք, ըստ Ավետարանի, կատարվել են միևնույն օրը՝ երբ Հիսուսը 30 տարեկան էր: Ըստ ավանդության՝ այդ օրը հունվարի 6-ն է:
Ավելի ուշ, V դարում, Հունական Եկեղեցին Ծննդյան տոնը ևս անջատեց Մկրտությունից և սկսեց այն տոնել դեկտեմբերի 25-ին, որը տարածում գտավ ողջ աշխարհում: Սակայն Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց հնագույն ավանդությանն ու առաքելական կանոնին և առ այսօր Քրիստոսի ծննդյան և մկրտության հիշատակը միացյալ տոնում է հունվարի 6-ին՝ Աստվածահայտնություն անվանումով:
Աստվածահայտնության տոնախմբական շրջանը տևում է ութ օր՝ կոչվելով Ս. Ծննդյան ութօրեք, և եզրափակվում է Անվանակոչության տոնով:
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Աստծո Միածին Որդին մեր փրկության համար աշխարհ եկավ՝ ծնվելով Կույս Մարիամից: Առանց լքելու երկինքը Նա մարմնացավ և մարդացավ՝ կատարելապես միավորվելով մարդկային բնության հետ և ընդունելով նրա բոլոր հատկանիշները՝ բացի մեղքից: Այս անապական ծննդյամբ Աստվածորդին դարձավ նաև Մարդու Որդի՝ սկիզբ դնելով մարդկության հոգևոր ծննդյանն ու նորոգությանը:
Քրիստոսի ծնունդը կենդանի խորհրդանիշն էր Նրա անճառելի խոնարհության, որով Նա իջավ երկնային փառքից՝ բնակվելու մեղքով ապականված աշխարհում. Նա ծնվեց Բեթղեհեմի մի քարայրում՝ կենդանիների համար պատրաստված մսուրում [տե՛ս Ղուկ. 2.7], քանզի տիեզերքի Արարիչը աշխարհ եկավ՝ ոչ թե թագավորելու, այլ ծառայելու համար ընկած մարդկությանը, որպեսզի նրան ոտքի կանգնեցնի: Ինչպես ասում են վարդապետները, Նա ծնվեց անփառունակ և աղքատիկ վայրում, որպեսզի մեր հանցապարտ բնության աղքատությունն ու անփառունակությունը լցնի Իր երկնային փառքով ու հարստացնի շնորհի լեցունությամբ:
Սակայն որքան անփառունակ էր Փրկչի ծնունդը և տակավին անհայտ՝ աշխարհին, այնքան մեծ էր այս համատիեզերական իրադարձության արձագանքը երկնքում, որտեղ հրեշտակների ողջ բազմությունն օրհներգում էր՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» [Ղուկ. 2.14]. քանզի աշխարհ էր գալիս Փրկիչը, որ Իր տնօրինություններով պիտի քավեր մարդկության մեղքերը և մարդկանց հաշտեցներ Հայր Աստծո հետ:
Այս զմայլելի փառաբանությանն ականատես և ականջալուր եղան միայն մի քանի հովիվներ, որոնք եկան ու երկրպագեցին նորածին Մանկանը [տե՛ս Ղուկ. 2.8-20]: Մանուկ Հիսուսին ճանաչելու և երկրպագելու արժանացան նաև երեք մոգերը՝ արևելքից Իսրայել ժամանած իմաստունները, որոնց առաջնորդում էր երկնքով ընթացող աստղը: Նրանք երկրպագեցին Մանկանը և Նրան նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս [տե՛ս Մատթ. 2.1-11]:
Ըստ Եկեղեցու հնագույն ավանդության՝ Քրիստոսի ծննդյան օրը հունվարի 6-ն է: Այս ամսաթիվը, ինչպես նաև նույն օրվա մեջ երեսնամյա Հիսուսի մկրտությունը հիշատակելու ավանդությունը ներկայումս անխախտորեն պահում է միայն Հայ Եկեղեցին՝ երբեք չընդունելով ինչ-ինչ նկատառումներով ծնունդը մկրտությունից անջատելու և այն դեկտեմբերի 25-ը տեղափոխելու նորամուծությունը:
#սուրբծնունդ #քրիստոս #ճրագալույց

Опубликовано:

 

20 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 4   
Далее
Avetis | Ավետիս
4:04
Просмотров 116 тыс.
աղոթք անեծքի դեմ
7:32
Просмотров 6 тыс.
Վարդան Ղուկասյան 20/09/2024
14:17
Просмотров 3,1 тыс.