Շնորհակալ եմ,բարեկամ:Կամ... Ինչպես և միշտ՝ Հայաստանում եմ:Մնացած առումներով չլինելս նույն խնդիրներն ունի,ինչ -որ շատերն ունեն...Ինչևէ:Կրկին անգամ շնորհակալ եմ ասեմ՝ Ձեր ուշադրության ու հաճելի գնահատանքների համար:Հարգանքներով:
Իսկապես հրաշք երգ է , թափանցում է սրտի ու հոգու խորքը : Ազատ ջան, ժողովուրդը սիրում է Ձեր երգերը , բառերի մեջ իմաստ կա , կյանք կա , ժամերով լսես , չես ձանձրանա , շնորհակալություն Ձեր սքանչելի երգերի համար :
Սիրելի իմ երգիչ՝ իմ սրտին մոտ Է քո ամեն մի երգը։Դու հարազատ ես ինձ շատ։Յուրօրինակ է քո ամեն մի երգը։Ապացույցն է որ դու երգում իրական մեր կյանքից։Իսկ իրականը սերն է դա։ Իրականը արվեստն է։Քեզ նմանվել ոչ ոք չի կարող։Դու միշտ կմնաս մեր թանկարժեք արժեքը։Որը պետք Է գնահատել։
Հրաշալի երգեր եք գրում և կատարում, թախծոտ ու հոգեհարազատ , այս թոհուբոհի ու անճաշակ երգերի մեջ Ձեր հիասքանչ կատարումը տակնուվրա է անում հոգիս ։ Լսում եմ լսում ու չեմ հագենում, շնորհակալ եմ Ձեզ.....
Երբ փոքր էի, էս երգը էն թվերի հիթն էր։ Ու այ հիմա՝ երբ երգը իր ողջ իմատով ընկալում եմ, հասկանում եմ, որ իզուր չի, որ Ազատ Աբրահամյանի երգերը սիրում էի ՝ կիսատ֊պռատ իմանալով ու իմաստը չընկալելով։ Պարոն Աբրահամյանի ամեն տողը կյանք է, իսկ երգեցողությունը՝ հեքիաթ։ Ու թող ինձ իմ հասակակիցները համարեն հնաոճ, որ լսում ու սիրում եմ Ազատ Աբրահամյանին, Ռուբեն Հախվերդյանին,Դավիթ Ամալյանին, Արթուր Մեսչյանին, Ձախ Հարութին ( եթե իրենցից որևէ մեկի երգը լսած լինեք, կհասկանաք, որ էդ երգերը մեր կյանքից պոկված են)։ ❤❤❤❤
շատ լավ, հարմոնիկ երգ է, մեքենայում հաճախ եմ լսում։ Բայց տեսահոլովակի որոշ դրվագներ հակասում են բառերին՝ գոնե աղջկա աչքերը կապույտ լինեին․․․․ Ազատն էլ շատ է հիշատակում սպիտակ մազերը, բայց սպիտակ մազ չունի։
Բարև Ազատ ջան։ Ազատ եղբայրս, ես այսօր առաջին անգամ լսեցի քո երգացանկը, ուղղակի հիացած եմ։ Ինչո՞ւ ես մինչև հիմա չեի լսել, ես 40 տարուց ավելի ապրում եմ արտասահմանում։ Քեզ առողջություն և նոր ստեղծագործություններ, այո քո երգերը իսկական արվեստ է։
...Inch lavn en ergerd, tankagin AZAT, Inch lav es katarum....Hrashali e....El barer chkan, vor asem, te inchqan em sirum Dzer steghtsats ergere......Shnorhakalutyun....
Hima chkan ayspisi ergichner, apsos ayd serndin vor chi krnknvum, vorin parkanum e Azaty... Harganqners ev mets hamakranqners ergchin: Iskakan hay, hay ergich, hay mard. Hima djhvar e gtnel ays ameny mi tegh...