ԱՆԾԱՆՕԹ ՍԷՐ Որտեղի՞ց եկար, դո՛ւ, անծանօ՛թ սէր, Սրտիս մէջ լցրիր անմար կրակներ, Դու ինձ՝ երազով, քո սիրոյ թասով՝ Սիրոյ ջուր տուիր, Ու էդ ջրի հետ սիրոյ հուր տուիր, Սիրոյ հուր տուիր: Քո սիրոյ հուրը ինձ քնար տուեց, Ու իմ քնարին ոսկէ լար տուեց, Բերիր իմ մուսան, դարձայ ես գուսան, Մտայ քո այգին, Ու քո այգու մէջ գտայ իմ վարդին, Իմ սիրոյ վարդին: Ու այդ օրուանից անցան տարիներ, Նորից դու վառ ես, իմ կեանքի ընկեր, Քո Շահէնն եմ ես, որ երգում եմ քեզ՝ Բլբուլի նման, Բլբուլի նման վրանս խփի Յաւերժ՝ քո դռան: Աշուղ Շահէն
I don't know any word in armenian,but your voice is amazing.super respect from georgia🇬🇪 P.s. if someone can translate it in english,i'll be grateful for her/him🙏