Նորից գալիս ես դու հեռվից, նորից դառնում եմ անհամբեր, ինչպես և միշտ: Ու ես գիտեմ, գիտես և դու, որ հրաժեշտ ենք մենք տալու այսօր՝ ընդմիշտ: Ես ինքս ինձ չեմ հավատում, որ մենք նստած ենք դեմ-դիմաց՝ վերջին անգամ: Վերջին անգամ է բայց ասես հենց նոր, հենց նոր տեսա ես քեզ՝ ու՞ր էիր առաջ: Ճաքած շուրթերդ, այսօր գունատ են, Աչքերդ խամրած, մեկ օրում ծերացած, Նայում եմ քեզ, ինձ մոռանում եմ, Քեզ ոնց փրկեմ, ասա թե գիտես: Հիշում եմ օրն այն առաջին, երբ իմ բաճկոնը մեկնեցի քեզ՝ շփոթված, Դու էլ ծիծաղդ զսպելով, նայում էիր քո վերարկուին՝ պատից կախված: Ես հիացած էի, ցնորված, ոտից գլուխ սիրահարված, ինչպես հիմա, Մենության շեմը դեռ չանցած, արդեն դարձել եմ մոլորված՝ դու ու՞ր էիր առաջ: Սառած ձեռքերն եմ քո տաքացնում ես, Ծածկում վերջին համբույրներով, Պահն է եկել, մենք չգիտենք թե, Ինչպես ասենք մնաս բարով: Եվ աչքերից քո նշաձև մերկացած ցավն է գլորվում կաթիլ-կաթիլ, Այսքան անզոր, այսպես անճար, ես չեմ եղել երբևիցե, ու՞ր ես գնում, սպասի՛ր, սպասիր: Վաղուց կանգնած եմ քարացած, քո հետրից եմ ես նայում, վերջին անգամ, Արդեն դարձար փոքրիկ մի կետ, բայց դեռ խոսում ես դու ինձ հետ, իսկ ես, իսկ ես չկամ: Ճաքած շուրթերդ, այնպես գունատ էին, Աչքերդ խամրած, մեկ օրում ծերացած, Նայում էի քեզ, ինձ մոռանում էի, Ախ ուր էիր դու, ուր էիր առաջ: Դու չկաս էլ իմ սեր, ու ես էլ չկամ...
Շնորհակալութիւն երգի բառերը բաժնեկցելու՛ ամմէն մէկ տող մի խորազգաց սիրոյ ու բաժանումի արտայայտութիւն ՛ մի նկարուած տեսարան ՛ մի վառ յուզմունքալից գծագրութիւն՛
Չեմ էլ հիշում, թե քանի տարի առաջ էր, երբ առաջին անգամ լսեցի էս երգը, բայց զգացողությունները շատ լավ են տպավորվել, երբեմն դադար եմ տալիս, որ հետո նորից լսեմ ու նույնը զգամ: Շնորհակալ ենք քեզնից Ֆորշ, էսքան անկեղծ երգի համար, երևի հենց անկեղծությունն ա, որ էսքան գրավում ա ու յուրաքանչյուրս մեր պատմությունն ենք տեսնում էս բառերի ու երաժշտության մեջ:
Սիրտս հազար կտոր կտորների փթեցիր քո անցման յուրահատուկ ձայնով , ամենաքաղցր հայոց լեզվով, որ չունի թարգմանություն ոչ մի այլ լեզվով։ Շնորհակալ եմ ,որ կաս 🙏🙏🙏❤💚💙❤❤💚💙։Ամենալավ ն ես
Тер Аствац! Какая красивая песня, какие слова ! Вся красота армянского языка со своими глубокими чувствами. Мы, армяне часто не понимаем почему мы так сильно любим Армению, всех армян и все, что связано с Арменией в прошлом , настоящем и будущем. Мне кажется , что это на первый взгляд незаметная, тихая песня о любви отвечает на некоторые вопросы, а именно , что у нас все давно в подсознании: наша любовь к нашему.
Метро Баграмяна и мы шли в месте уствавшых от поцелуев и от глупых обид друг от друга . Город спал а мы как сумашедшые ,шли по ночному городу . мне было тогда 17 лет !
Cancer is a malicious thief that ages a person for 20 years in a few days in front of the loved ones, leaves nothing of the person before taking them away . Thank you maestro for saying goodbye for all who have to suffer their loved ones passing stage by stage , painfully , day by day.
Губы твои отсохшие, сегодня такие бледные. Глаза за день постаревшие. Смотрю на тебя и обо мне забываю. Как спасти тебя, скажи если знаешь. Помню тот день наш первый, когда рассеянно протянул куртку свою тебе, а ты смеясь смотрела на свое пальто весящее на стене. Я был ошеламлен, по уши влюблен, как и сейчас. Не переступив порог одиночества, я потерялся, где ты была. Я грею руки твои охладевшие, покрываю последними поцелуями. настал час, но мы не знаем, как попрощаться с тобой. И от твоих глаз каплями тикает голая боль. таким бессильним и беспомощным я не был никогда, куда идешь, постой, постой..... Долго стою камнем и смотрю в след тебя....в последний рас.... Уже стала маленькой точкой, но еще говоришь со мной, но меня, меня нет... Губы твои отсохшие, сегодня такие бледные. Глаза за день постаревшие. Смотрю на тебя и обо мне забываю. Как спасти тебя, скажи если знаешь. Но тебя уже нет любимая....и меня нет...
Երբ դեռ կայծոռիկները թռչկոտել չգիտեյին' Ֆոռշը Հոգի ցուցանող Աստղ էր,երբ եթերը լցվեց նաեւ' մեծ ու մանր աստղերով' Ֆոռշը խառնվեց Արեւեղբայրներին ու մնաց Միջօրեում...+***10