Միայն մի բան է ինձ զարմացնում, որ այս Հանճարեղ պոետի խոսքը 14 000 դիտորդ ունի։Իսկ էն դատարկամիտ ու գռեհիկ " աստղիկ" երը 100 000 այ սա է արդեն խոսում է ազգի դեգրատացիայի մասին։😔🇦🇲
Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանաալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես, Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես... Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը նրա։ Բայց էլի, սիրտ իմ, Շնորհակալ եմ ես հազար անգամ, Որ գոնե ինքդ բեռ չմնացիր Աշխարհի հոգնած ուսերի վրա։
Harutyun Fodulyan im erkrord Abadjyan!!! ❤❤❤ vorqan em sirum dzer dzayn@… ays gramanutyan goharner@ dzer dzaynov krkin ev krkin lsum em, ev mi nor imast en nranq stanum!!!!