Тёмный

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Բանաստեղծություններ: 

Hayinf
Подписаться 11 тыс.
Просмотров 140 тыс.
50% 1

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Hamo Sahyan Բանաստեղծություններ:
Բանաստեղծությունները կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ
Սոս Սարգսյանը:
1. Վերադարձ
2. Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ
3. Երդիկն ի վար:
``````
2. Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
3. Երդիկն ի վար
Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ:
Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ:
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ:
Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ:
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ:
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ:
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ:
Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ:
Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ:
Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ:

Опубликовано:

 

12 апр 2009

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 33   
@Eriksargsyan79
@Eriksargsyan79 2 года назад
#Սոսսարգսյան Հայոց մեծ դերասան և ժողովրդավարական արտիստ ֊ վառ հիշատակ ձեզ ⚘✝️🎼🇦🇲✊🎗🪔 #эриксаргсян #էրիկսարգսյան
@uunreall2035
@uunreall2035 2 года назад
2022 թվական. Լսվում էր լսվում է ու կլսվի՝ հիմա այնքան կա այս հրաշք տողերի ամեն մի բառի կարիքը։ Խնդրում եմ եկեք չմոռանանք մեր պատմությունը ու հուսանք մի օր իմ Հադրութը էլի իմը կլինի, եկեք աղոթենք
@hasmikbeybutyan4106
@hasmikbeybutyan4106 5 лет назад
Ինչքան լսում եմ Սահյանի և մյուս Մեծերի ստեղծագործությունները՝ այնքան դրանց ծարավն եմ զգում։
@sipansrapyan4559
@sipansrapyan4559 2 года назад
110 հազարից 680 հոգի են հավանել էս հրաշքը, կործանման եզրին ենք
@Martin.888
@Martin.888 2 года назад
Պահպանենք մեր մեծերին, նրանք մեր հիշողությունն են։ Առանց հիշո- ղության չկա ՀԱՅԱՍՏԱՆ։
@marietazaqaryan4189
@marietazaqaryan4189 Год назад
Բնաշխարհի նկարագրություն,հայ գյուղացու ներաշխարհի,հայի կարոտի իր հայրենի տան,կորցրած հայրենիքի վերադարձի հույս,որը երբեք նրա մեջ չի մեռնում... Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ...
@ArturLazarian
@ArturLazarian 13 лет назад
Ախր ուրիշ տեղ հողի մէջ այսքան օրհնութիւն չկա,,
@annasahakyan2285
@annasahakyan2285 5 лет назад
և արևի մեջ այսքան լույս չկա
@garoemin
@garoemin 5 лет назад
Շնոհակալություն, հոյակապ հոլովակ է, շատ ազդեցիկ է։
@vahan48
@vahan48 15 лет назад
շատ շնորհակալութիւն, իսկապէս գեղեցիկ եւ յուզիչ բանաստեղծութիւններ են, մանաւանդ Վերադառձը:
@larisahovhanisyan555
@larisahovhanisyan555 Год назад
B
@user-pq8ig8kc8x
@user-pq8ig8kc8x 5 лет назад
Супер!!!!голос народа и душа народа.гордитесь сыновья Армении....и подумайте ваши внуки кем и чем будут гордиться
@hasmikbeybutyan4106
@hasmikbeybutyan4106 3 года назад
Ինչքան լսում եմ էլ ավելի եմ կարոտում, Սահյանսժ
@ARMENOCIDE
@ARMENOCIDE 13 лет назад
VERADARDZE SHAT SHUTOV KLINI. turq u kurd shnere patasxan en talu astsu araj, amen mi anmex hayi hogu hamar
@Gar100954
@Gar100954 11 лет назад
Apres Anush jan, es djvar te tesnei sa. hrashali asmunq, banastexcutyunner ev video.
@AlvardTovmasyan-fm8py
@AlvardTovmasyan-fm8py 6 месяцев назад
👏👏👏👏👏🙏☀️🌹
@ArmeNyan
@ArmeNyan 15 лет назад
Thank you
@user-ug1zy7by6s
@user-ug1zy7by6s 6 лет назад
Мерним герезманит!!!😍
@Hayinf
@Hayinf 13 лет назад
@ARMENOCIDE Տա Աստված:
@BachGuitar3
@BachGuitar3 15 лет назад
Very Beautiful.
@soiz0611
@soiz0611 11 лет назад
sos sagsyani dzan@ hrask e asmunki hamar
@MrHokis
@MrHokis 14 лет назад
Merci
@Milen983
@Milen983 10 лет назад
Փշաքաղվեցի.... բայց վիդեոն, ճիշտ է թեմատիկորեն համապատասխանում է, բայց կգերադասեի, որ տան նկարագրությունը, բնության պակերները առաջին բանաստեղծության մեջ, ցուցադրվեին նաև վիդեոում:
@hoynarnar
@hoynarnar 15 лет назад
shat sirun video e! shat sirun videoner unes! ;)
@hunanshahmuradyan
@hunanshahmuradyan 9 лет назад
Ինչպես՞ կարող եմ երաժշտությունը գտնել։
@user-xd5gh5re3y
@user-xd5gh5re3y 4 года назад
Урах эм вор дук как им сирели а мо сайян
@melanbichakhchyan6022
@melanbichakhchyan6022 2 года назад
Խորը
@avokodak
@avokodak 13 лет назад
@TIR AKUSTIKA...HPART ENQ SERO XANDZADYAN
@JuletBarsexyan
@JuletBarsexyan Год назад
Ù3
@hakobhakob101
@hakobhakob101 13 лет назад
UXAKI MER MECERN MEZ TOXELEN MEC HARSTUTYUN MENAK MENQ MER JAHELNERN PITI GNAHATEN CAVOK ESOR QICHEN
@soiz0611
@soiz0611 11 лет назад
ete chem sxalvum sos sagsyan e hacheli e lsvum
@Gar100954
@Gar100954 11 лет назад
Apres Anush jan, es djvar te tesnei sa. hrashali asmunq, banastexcutyunner ev video.
Далее
Տ. Ոսկան աբեղա Ոսկանյան
15:21
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ
14:12