Тёмный

LIFEROOM| Լուիզա Ղամբարյանը`ամուսնու և մոր մահվան,դստեր հետ մենակ մնալու, Սոֆի Դևոյանի խորհրդի մասին 

Amalya Hovhannisyan
Подписаться 96 тыс.
Просмотров 438 тыс.
50% 1

LIFEROOM| Լուիզա Ղամբարյանը ամուսնու և մոր մահվան,դստեր հետ մենակ մնալու, Սոֆի Դևոյանի խորհրդի մասին
#AmalyaHovhannisyan -ի հեղինակային #LIFEROOM հաղորդման հյուրը դերասանուհի #LuizaGhambaryan -ն է։
Լուիզան առաջին անգամ խոսել է 20 օրում ամուսնուն և մորը կորցնելու, դստեր հետ մենակ մնալու, #SofiDevoyan -ի հետ ավելի մտերմանալու և նրա խորհրդի մասին։
Թեպետ ծանր կորստից հետո Լուիզան բավականին շուտ վերադարձավ բեմ, նրա կյանքում ամեն բան այդքան հարթ չէր։ Դերասանուհին բավականին երկար ժամանակ տրամադրվեց այս հարցազրույցին, քանի որ ապրումների մասին խոսել չէր կարողանում։
______________________________________________
Հեղինակ և վարող՝ Ամալյա Հովհաննիսյան / bit.ly/3k1bEhm
Հյուր՝ Լուիզա Ղամբարյան / luizaghambaryan
Look: White store / bit.ly/3YMzP1Z
Դիմահարդարումը և վարսահարդարումը` Beauty Fabric / bit.ly/3lMN7Nq

Опубликовано:

 

18 фев 2023

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 479   
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 Год назад
Եվ որքան գեղեցիկ է հնչում հայերենը նրա շուրթերից։ Խաղաղվում եմ նման գրագետ մաքուր հայերեն լսելուց🥺🤗
@user-le4cq7xz9l
@user-le4cq7xz9l Год назад
Քեզ համբերություն լուիզա ջան ինչքան լավն էս
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 Год назад
Լուիզան որքան որ նուրբ ու քնքուշ է այդքան էլ ուժեղ ու չկոտրվող չհանձնվող տեսակ է։ Օրինակելի Հայուհի❤️🤗🥺
@gyumri-moscow8969
@gyumri-moscow8969 Год назад
Գեղեցիկ հայուհի, Դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են դստրիկդ, հայոց բեմը, Ձեր շնորհալի աշխատանքն ու Ձեր ընկերները։ Ապրեք և աշխատեք' հանուն հայ ազգի։
@user-tn4ho1hz9n
@user-tn4ho1hz9n Год назад
Հարգելի Գյումրեցի եղբայր ես միշտե մտածե մտածում էմ որ բարի մարդիք միայն մեր Հայոց հողի Հայերն էն մնացե ու պատահական ձեր այս գրածից կրկնակի համոզվա որ ճիշտ էմ մտածում
@user-df6hz4lz6v
@user-df6hz4lz6v Год назад
Մացրեցի ու միանգամից առաջին նախադասությունը (Մամաները չեն մահանում)! 🤍🙏🏻 Չկարողացա ինձ զսպել՝ 😢 Թող որ Աստված բոլոր Մայրերին Երկար Կյանք և Առողջություն տա🙏🏻🤍
@anahitgevorgyan1312
@anahitgevorgyan1312 Год назад
Անչափ հաճելի և հուզիչ էր լսել երկու խելացի կանանց զրույցը որից ունակ մարդը շատ բան կարող է քաղել ❤️
@astghikbotoyan5774
@astghikbotoyan5774 Год назад
Մեծ բավականություն եմ ստանում Ձեզանից։ Կիրթ՚ գեղեցիկ հայուհի։Անվերջ կարելի է Ձեզ լսել եվ մեծագույն հաճույք ստանալ։Կուզենայի՚ որ հայ ազգի մեջ Ձեր տեսակից շատ լիներ։🎉❤
@goharbadalyan9823
@goharbadalyan9823 Год назад
6 l
@astghikbotoyan5774
@astghikbotoyan5774 Год назад
Շատ շնորհակալություն։
@MADMIK100
@MADMIK100 Год назад
Երկար սպասված առաջնեկիս ունեցել եմ Գեորգի Կիմիչի շնորհիվ: 12 շաբաթական հղի էի, երբ առավոտ վաղ լուրջ խնդիրներ սկսվեցին: Ապրելով մարզում, որոշեցի զանգել բժշկիս, որ հասկանամ ինչ անեմ: Չնայած, որ առավոտվա շատ վաղ ժամ էր, անհարմար զգալով զանգեցի բժշկին: Հեռախոսը վերցրեց տիկին Լուիզան․ զգացի, որ զանգս արթնացրեց իրեն: Այնքան բարյացակամ պատասխանեց՝ առանց սրտնեղելու: Րոպեներ անց ինձ զանգահարեց Գեորգի Կիմիչը: Այդպիսին է տիկին Լուիզան, այդպիսին էր սիրելի բժիշկս: Շնորհակալ եմ, որ եղել եք իմ կյանքում:
@zavetasoghoyan-cp2ih
@zavetasoghoyan-cp2ih Год назад
Մի քանի տարի առաջ պատահական Լուիզային հանդիպեցի Ամերիկայում ավտվտոբուսի մեջ։Միասին գնում էինք ինչ որ մի կազմակերպված տուրի։ Խոսելով նրա հետ առաջին անգամ, ուղղակի հիացա նրա մարդ,կին տեսակով։Ինչքան հասարակ ու անմիջական էր,ինչքան հասկացող ու անչափ խելացի։Բառիս բուն իմաստով հիանալի կին ու դերասանուհի։Առողջություն և համբերություն եմ մաղթում։Իսկ Ամալյա ջան Զեր այս հաղորդմանը երկար ու բեղմնավոր կյանք)))
@AD10874
@AD10874 Год назад
Շատ եմ սիրում Ձեզ, հարգելի Լուիզա, հուզեցիք Ձեր անկեղծ զրույցով։ Շնորհակալություն, Ամալյա ջան։
@user-uz3dj7fs5r
@user-uz3dj7fs5r Год назад
... որ տարիքում էլ լինես, նման խելացի, բանիմաց մարդկանցից շատ բան ունես սովորելու..շատ հետաքրքիր ու գեղեցիկ հարզազրույց էր❤
@haykgrigoryan8026
@haykgrigoryan8026 Год назад
ես ապշած եմ, կարդում եմ մեկնաբանությունները ու չեմ հավատում: էնքան կիրթ էնքան զուսպ բայց շքեղ խոսքեր եք գրել,, ինձ թվումա հյուրի արժեհամակարգին հարիր մարդիկ են իրեն լսողները , դրանիցա:❤❤❤
@babkenvardanyan7632
@babkenvardanyan7632 Год назад
Մեր ազգին էս կերպարն է պակասում, ով կփոխի մեր ազգի լեքսիկոնը, ներաշխարհը..
@nairahakobyan1968
@nairahakobyan1968 Год назад
Լուիզա ջան, մտավոր ու հոգեպես գրագետ ու ուժեղ կնոոջ տեսակ ես: Մեծ օրինակ ես հայ մայրերի համար: Բավականություն ստացա այս հարցազրույցից Ամալյա ջան, շնորհակալ եմ: Աստված պահապան❤:
@armine9205
@armine9205 Год назад
Առաջին իսկ պահից զգացի,որ ձեր ձայնը դողում է🥲Իմ սիրելի Լուիզա🥀հիանում եմ ձեզանով✨Ես բախտ եմ ունեցել լինել Ձեր ամուսնու հիվանդը։Համենայնդեպս դեռ չեմ հանդիպել նման մարդու և նման բժշկի🙏🏻Չգիտեմ կհավատաք թէ ոչ,մի քանի օր առաջ ինձ բժիշկ էր պետք,խնդրեցի ընկերոջս,որ փորձի իմանալ Նրա կլինիկան գործու՞մ է,ովքեր են աշխատում։Որովհետև ես վստահում եմ նրա թողած մասնագետներին Լուիզա ջան💕Մեզ մոտ կար լաբարատորիաի բժշկի համարը։Մի անգամ Ձեզ հանդիպել եմ կլինիկայում,այնքան ջերմություն էի զգում ձեր հանդեպ,բայց ամաչեցի🥲Ինձ համար դուք շաաատ չքնաղ օրինակ եք💕
@Marichok85
@Marichok85 Год назад
Ինչքան գեղեցիկ է Լուիզան ,բնական առանց վիրահատական միջամտությունների
@anahitmkhitaryan8141
@anahitmkhitaryan8141 Год назад
Լուիզա ջան ,իսկական հրաշք ես,կիրթ, առաքինի,բարության մարմնացում,մեծատառով Մարդ!!!❤❤❤
@anushovasapyan8158
@anushovasapyan8158 Год назад
Շատ եմ սիրում Լուիզային շատ գեղեցիկ ,կանացի ,կիրթ յուրահատուկ դերասանուհի։
@user-tn9np1cj1f
@user-tn9np1cj1f Год назад
Բոլոր ժամանակների կիրթ, հավասարակշռված, խելացի, օրինակելի Լուիզա ջան👄👄👄գրկում եմ🥰🥰🥰 Շնորհակալություն Ամալյա ջան🥰🥰🥰
@hayarpigrigoryan2368
@hayarpigrigoryan2368 Год назад
Շատ-շատ սիրում եմ Լուիզաին💟հենց այն պահին, երբ Լուիզան ասաց«չհասցրեցի մայրիկիս ասել, որ սիրում եմ» , սիրտս լցվեց🥺 զանգեցի մամաիս ու ասացի,որ շատ եմ սիրում իրեն։ Ուզում եմ հաճախ մեր մամաներին ասենք մեր սիրո մասին։💗
@arevikkirakosyan91
@arevikkirakosyan91 Год назад
Առաքինի ու կյանքը սիրող Լուիզա, միշտ մնացեք պայծառ, լուսավոր ու ապրեք շատ երջանիկ պահեր Ձեր կյանքում 🙏🌞
@anushgalstyan9260
@anushgalstyan9260 Год назад
Որքան կիրթ,ինտելեկտով,զուսպ և հավասարակշված խոսք ունեք սիրելի դերասանուհի🥰կանացի և նուրբ🥰
@annagrigoryan5551
@annagrigoryan5551 Год назад
Ձեր շուրթերից ամեն ինչ գեղեցիկ է հնչում ❤դուք մի բառով սեր եք💕
@VeraVera-ox3bv
@VeraVera-ox3bv Год назад
Երախտապարտ եմ, Լուիզա Ղամբարյանին հրավիրելու համար։
@liannaazizyan5037
@liannaazizyan5037 Год назад
Լուիզա ջան, խոհեմ ու օրինակելի հայուհի ջան, հիանում եմ քո մարդ տեսակով, տա Աստված ձեր բարի ընտանիքին անսահման սեր ու երջանկություն: Հպարտանում եմ, որ ազգս ունի քեզ նման մայրեր.... Ամալյա ջան շնորհակալություն չափազանց գեղեցիկ և գրագետ հարցազրույցի համար: 💋💋💋
@user-bn1pt7jt6h
@user-bn1pt7jt6h Год назад
Մեր շատ սիրելի Լուիզա❤️Որքան հաճելի է լսել Ձեզ … Հրաշալի կին,մայր ❤️❤️❤️
@user-gv8eq4nz2z
@user-gv8eq4nz2z Год назад
Որքան հաճելի,յուրօրինակ,կիրթ ու հավասարակշռված գեղեցկուհի Լուիզա Ղամբարյան❤❤
@Walkwithme0707
@Walkwithme0707 Год назад
Боже, какая приятная женщина , спокойная, грамотная , женственная, очень приятная речь у гостьи…🕊
@mme9540
@mme9540 Год назад
Հարգելիս, ձեր հաղորդումը մեծ արժեք ունի հայտնիների համար, որովհետև նրանք այնքան են անկեղծանում, որ հետագայում ավելորդ ասեկոսեներից որոշ չափով հեռու կլինեն...Հաճելի է լսել Լուիզային❤️❤️❤️❤️❤️🌺🌺🌺🌹🌹🌹🌹
@Varduhi777
@Varduhi777 Год назад
Այս պարագայում են ասել գեղեցիկ մարմին ու գեղեցիկ հոգի։Միշտ սիրված ու հարգված հայուհի։Աստված ձեզ երկար ու խաղաղ կյանք տա։
@aidakhlgatyan4657
@aidakhlgatyan4657 Год назад
Ես հիացած եմ ,ուրախ,կարելի է ասել երջանիկ,որ բացահայտեցի Լուիզա մարդ,կին տեսակը։Ես տարիքով բավականին մեծ եմ Լուիզայից,բայց ինձ համար շատ ուսանելի է այս հաղորդումը,որի համար նաև շնորհակալությունն Ամալյա ջան քեզանից,այս մակարդակի համար,ինձ համար բացահայտում էր ,Աստված ձեզ պահապան🙏🙏🙏🙏🙏
@osikmeloyan7325
@osikmeloyan7325 Год назад
Անվերջ կարելի է Ձեզ լսել և չձանձրանալ , շատ գեղեցիկ ու կանացի Լուիզա ջան 🥰🥰
@varb3298
@varb3298 Год назад
Չեք պատկերացնում թէ ինչքան եմ սպասել այս հրաշք հյուրին մեր սիրելի Լուիզային ինչքան կիռթ ու գրագետ խոսքերա արտահայտում ինչքան բան սովորեցի ձեր խոսկերից իմ սիրելի Լուիզա ջան Աստված ձեզ պահապան միշտ եղեք ետպես ուժեղ Աստված ձեզ հետ
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 Год назад
Բարև ձեզ հարգելիս🤗 Հաստատ գիտեմ որ չեք նեղանա եթե մի նկատողություն անեմ։ Մի քանի բառ կա որ գրել եք Գրել եք սխալ Կիռթ չէ կիրթ Խոսկ չէ խոսք Ետպես չէ էդպես 🙏🔥🤗🇦🇲 Հայերեն գրելը մեր պատիվն է💪
@varb3298
@varb3298 Год назад
Չե ինչի պետքա նեղանամ ասեմ որ եթե գրում եմ կան բառեր որ տառերը սխալ են գրվում չնկատելով ուղարկում եմ հետո եմ նկատում արդեն ուշ է լինում
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 Год назад
@@varb3298 Որքան եմ ուրախանում որ դիմացինս ինձ ճիշտ է հասկանում։ Այս խառնիճաղանջ աշխարհում նույնիսկ երբեմն ճիշտ խոսքը տեղ չունի 🥲։ Բոլորը միանգամից հարձակվում են ու իրենց չեղած տեղից ճիշտ մարդուն սխալ են դարձնում 🤦‍♀️🤔
@user-li8mt5om7n
@user-li8mt5om7n Год назад
​@@alvinaleqsanyan0991 Ալվինա ջան,մարդկանց որակավորել"չեղած տեղից"գռեհիկ է,հավել եմ,եթե ձեզ չեն հարցրել ու ձեր մտերիմը չի կորեկտ չի մարդկանց ուղղել (տարբեր մարդիք,տարբեր բնավորություն) ես ինքս մեկ տարի է սովորել եմ հայերեն գրել և եթե ինձ ուղղություն ցույց կտան(տվել են)ընկերուհիս,աղջիկս(գրեթե չեմ գրում մեկնաբանություն,որպեսզի հայոցի դասատուները չգան քարոզեն,արանց հասկանալու) բայց դուք ավելի նուրբ շտկեցիք սխալները,որը ողջունելի է։Ամենայն հարգանքով
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 Год назад
@@user-li8mt5om7n ամենայն հարգանքով գրում եմ ձեզ եւ մեկնաբանում վերոնշյալ արտահայտությունը ՝չեղած տեղիցը ☺️🤭 Ես շատ մարդկանց եմ բացահայտել այս ինտերնետային կայքերում մեկնաբանությունների դաշտում։ Մեկը մտնում եւ սկսում է խելք խրատ տալ ։ Մյուսը խառնվում է իրեն բացարձակ անծանոթ մարդու կյանքին։ Մտածում 💭 եմ միգուցե իրոք կյանք տեսած կյանքից շատ ավելի շատ հասկացող մարդիկ են որ այդքան ինքնավստահ աջ ու ձախ շաղ են տալիս իրենց օգտակար խորհուրդները։ Բայց մտնում ես նրանց անձնական էջերը ու ինչ՞ Ոչինչ Դատարկություն 🤦‍♀️
@varsenikmkhitaryan2723
@varsenikmkhitaryan2723 Год назад
Սիրելի' Ամալյա, դուք հրաշալի եք` գեղեցիկ, բարի, նրբանկատ։ Խոնարհումս տինին Լուիզային, հաղորդումը դիտելիս ` սկզբից մինչև վերջ կոկորդս խեղդում էին արցունքներս, հրաշալի է երբ դիտելուց հետո դիտողի մոտ նստվածք է մնում, խորհելու տեղիք եք տալիս։ Շնորհակալ եմ։
@arpinehmagoyan8736
@arpinehmagoyan8736 Год назад
Հմայիչ,գեղեցկուհի,կանացիության մարմնացում Լուիզա Ղամբարյան❤️ Մեծ բավականություն ու Հաճույք ստացա հարցազրույցից❤️ Շնորհակալություն Ամալյա ջան❤️
@parandzemmargaryan8207
@parandzemmargaryan8207 Год назад
Նախ Ամալյա ջան շնորհակալություն Ձեզ ,որ ինձ համար բացահայտեցիք Լուիզա Ղամբարյանի իրական Մարդ կերպարը։ Միշտ էլ հավանել եմ իրեն,որպես դերասան,էլեգանտ,շատ գեղեցիկ ու դասական, ընդօրինակելի կերպարի։ Բայց այսպիսի՜ն,ո՛չ։ Այս զրույցը կօգնի շատ-շատ կանանց ոտքի կանգնել կյանքում հանգամանքների շեշտակի փոփոխումից հետո։ Merci bcp
@gayane4162
@gayane4162 Год назад
Լուիզա Ղամբարյան❤Շատ եմ սիրում որպես դերասանուհի,գեղեցիկ ու հմայիչ հայուհի։❤ Ամալյա ջան քո հյուրերը կարծում եմ անկեղծանում են քո հաղորդումների ընթացքում,դու ամենահաճելի,գրագետ հաղորդավարուհին ես, դրա համար էլ հաճույքով նայում եմ հարցազրույցները։❤❤🥰🥰👍👍
@Ninashadze-108
@Ninashadze-108 Год назад
Ճաշակով,Որակով,ԳՐԱԳԵՏ ԽՈՍՔ ԼՍԵԼԸ ,ի ՜նչ հաճելի է,Շնորհակալ եմ Լուիզային 🫶🏻
@sedapetrosyan7394
@sedapetrosyan7394 Год назад
Իմ ընտանիքին բաժին հասած կյանքի դառը փորձից ես հասացա , որ մենակ ես չեմ հենարան դարձել ,,,, Իմ երեխաները մեկ օրում մեծացան այնքան , որ ավելի ուժեղ ու հզոր հենարաներ դարձան , քան ես էի ,, Դուք ճիշտ եք սիրելի Լուիզա ❤️
@arev_83.
@arev_83. Год назад
Հմայիչ կին , հմայիչ մարդ ու մայր ։
@H1992H
@H1992H Год назад
Ամալյա ջան դուք միակ լրագրողն եք ում շատ սիրում ու հարգում եմ, ձեզ նորանոր հաջողություններ եմ ցանկանում միշտ առաջ։
@narinevahanyan3336
@narinevahanyan3336 Год назад
Գեղեցիկուհի ,կիրթ,կանացի, նուրբ, ուժեղ , դրական էներգիա փոխանցելու մեծ վարպետ։ Հաճելի էր Ձեզ լսելը։ Շնորհակալություն։
@alisavb2406
@alisavb2406 Год назад
Կիրթ մարդկանց համար շատ դժվար է ապրել ,երբ շուրջը համատարած տգիտություն է տիրում ... Աստված Ձեզ ուժ ու կարողություն տա դիմակայելու կյանքի դժվարությունները ... Հիանում եմ Ձեր տեսակով ...
@lilitstepanyan9218
@lilitstepanyan9218 Год назад
Միշտ անհամբեր եմ սպասում ամեն թողարկմանը,գնամ,նայեմ ու էլի հիանամ ձեզնով, Ամալյա ջան🤍
@sofaaleksanyan5848
@sofaaleksanyan5848 Год назад
ու շատ լավա,որ չկաք ինտերնետային հարթակներում,դուք մնացեք ձեր բարձունքում։ Սիրուն,հաճելի,գրագետ ու մարդու հոգուն դիպչող հյուր՝մեր սիրելի Դերասանուհի💜
@katejoseph9088
@katejoseph9088 Год назад
Շնորհակալություն այս հարցազրույցի համար 🙏 շատ եմ հավանում Լուիզաին 🙏
@arminehambardumyan2380
@arminehambardumyan2380 Год назад
Այո,հարգելի Լուիզա,այսօր շատ կանայք,ունենալով կողքին ամուսին,շատ ավելի միայնակ են ու առանց ամուր ուս,քան դուք։💔💔💔💔
@melinehmkhitarian5991
@melinehmkhitarian5991 Год назад
11
@melinehmkhitarian5991
@melinehmkhitarian5991 Год назад
qqqqqqqqqlqqaqqaqaaaaaaaa
@melinehmkhitarian5991
@melinehmkhitarian5991 Год назад
1qqqqq
@narinealaverdyan6765
@narinealaverdyan6765 Год назад
@@melinehmkhitarian5991 aaàqààà
@Arman-be9er
@Arman-be9er Год назад
Այդ շատ կանայք իրենց մեղքի բաժինը նույնպես ունեն ավելին ասեմ ավելի հակված եմ շատ մեղքի բաժինը ունեն հենց կանայք,,
@marykuruzian2180
@marykuruzian2180 Год назад
Չափազանց կանացի, գրագետ, գեղեցիկ արտաքին եվ նման ներքին ունեցող կին՝ ձեզ երկա՜ր ու խաղաղ կյանք ձեր դստեր հետ միասին🥰🥰🥰🕊️🕊️
@srbuhipoghosyan4134
@srbuhipoghosyan4134 Год назад
Ես Լուիզայի երկրպագուն եմ եղել Իսկ հիմա ճանաչեցի մյուս կողմից ու մեծ հարգանք եմ տածում Ձեր նկատմամբ։ Պինդ մնացեք Լուիզա ջան, հարգանքներս
@exsikgasparyan428
@exsikgasparyan428 Год назад
Շատ սիրով լսեցի Ձեր հաղորդումը և շատ սովորելու և կիրթ արտահայտվել մարդկությանը.....Ձեզ շատ սիրեցի Աստված օրհնի ևԱստվածային օրհնություննեչը միշտ Ձեզ պարուրի։🙏🙏🙏❤️💋
@user-lb4yp1ko9k
@user-lb4yp1ko9k Год назад
Տիկին Լուիզա չգիտեմ կկարդաք գրածս թե ոչ, բայց ձեզ հետ շատ համամիտ եմ, որ մեր թանկ մարդիկ չեն մահանում։Ուղղակի մեզանից հեռու են։Շուտով կլինի 2 տարի որ հայրս երիտասարդ մահացավ։ Չեմ համակերպվում, կարոտս խեղդում է🥺։ Բայց ես ունեմ մի փոքր և ուրիշ աշխարհ, որով ապրում եմ։ Դա իմ երազներն են, որը կապում է ինձ Հորս հետ🥺💙։
@knkuch1790
@knkuch1790 Год назад
Ամենադժվար պահին Աստված է հասնում մարդուն՚իսկ մխիթարությունը գալիսէ Հիսուսից՚փնթրեք ՚ ամենակարող Աստծո երեսը
@user-mk1cx3bh7v
@user-mk1cx3bh7v Год назад
Շատ սիրված խելացի շնորհալի դերասանուհի Լուիզա ջան շատ ճիշտ եք ծնողից թանկ գանձ չկա ամեն մի երեխա պիտի միշտ հիշի, թե ինչ փափագով են սիրել իրենց ծնողները այդ նույն սիրով պիտի սիրել ծնողի հավատացե՛ք հետո ուշ կլինի
@monikasukiasyan
@monikasukiasyan Год назад
Ես չեմ տետել և չգիտեմ առավել հմայիչ, հաճելի, գրագետ ու բազմաբնուրթ զարգացած մի կնոջ, քան Լուիզան է։ Ձեզ երկար տարիների կյանք♥️ դուք չեք էլ պատկերացնում ինչքան հիասքանչ եք և օրինակելի… Միակն, ում միշտ շի շնչով եմ լսում…
@user-wg9xg1zx6h
@user-wg9xg1zx6h Год назад
Ինչպես միշտ,(դա իմ կարծիքն է) Լուիզան իր բարձունքում է😊
@lusntag4560
@lusntag4560 Год назад
Լուիզա ջան, ես էլ եմ մայրիկիս հետ շատ կապված, հատկապես հորս մահվանից հետո ու սարսափում եմ այն մտքից, որ մի օր կարող է մայրս չլինել։
@arminehambardumyan2380
@arminehambardumyan2380 Год назад
Անչափ հետաքրքիր կլինի ունկնդրել և վայելել Նազենիի և Ամալյայի զրույցը։
@susankhachatryan4442
@susankhachatryan4442 Год назад
Լռւիզա ես լավ եմ հասկանռւմ քեզ , եղիր ամռւր չկոտրվես։
@erikanikoghosyan9941
@erikanikoghosyan9941 Год назад
Հաաաա կարծում եմ հիանալի կստացվի
@mariettakhachatryan584
@mariettakhachatryan584 Год назад
Ну как не восхищаться этой женщиной, она же великолепна , идеально и телом и духом, ❤️
@ingaharutyunyan2033
@ingaharutyunyan2033 Год назад
Հրաշալի,տաղանդավոր,զուսպ համես դերասանուհի,մեծ բավականություն ստացանք նաև գրագետ խոսքի շնորհիվ
@AlinaAleqsanyan88
@AlinaAleqsanyan88 Год назад
Միշտ գեղեցիկ ու կանացի Լուիզա❤
@ily5251
@ily5251 Год назад
Ամալյա ջան ձեր մեջ մի անբացատրելի ուժ կա ,որը ստիպում է բոլոր հյուրերին անկախ իրենց կամքից բացել իրենց հոգին համ ձեր համ էլ մեզ համար։Ես մեծ սիրով եմ նայում ու սիրում ենք համ ձեզ համ էլ ձեր հաղորդումը 😊❤❤❤❤❤❤
@anahitasryan9910
@anahitasryan9910 Год назад
Ինչ հաճելի է լսել այսքան կիրթ ու անկեղծ հարցազրույց։Շատ բան կարելի է սովորել այս տեսակ բարեկիրթ կանանցից։Շնորհակալություն Ձեր մարդ տեսակի համար,հարգելի Լուիզա❤
@nomood1915
@nomood1915 Год назад
Տաղանդավոր, վաստակաշատ դերասանուհի-մարդ ❤❤❤😍😍😍
@anahitziroyan7511
@anahitziroyan7511 Год назад
Գեղեցիկ , հրաշալի , կանացի, ուժեղ. Գիտեք երբ կորցնում էս հարազատի ի նկատի ունեմ հարազատ մոր , ինչ տարիքում էլ լինես նրա կարիքը կզգաս , բայց երբ կորցնում էս փոքր տարիքում (11 ամսեկան) մոր կարիքը , սերը , գուրգուրանքը չկա դու ապրում էս ուրիշ զգացմունքներով վայելելով ուրիշների վերաբերմունքը իրենց զավակների հանդեպ . Կյանքս շատ բարդ անցավ հիմա այդ մայրական սերը տածում եմ իմ զավակներին . Հիմա Լուիզա ջան Ձեր Գաբին վայելում էՁեր քնքշանքը , երեխան որբանում է մորից , բայց Ձեր պարագայում երջանիկ է նա օվ մայր ունի , Ձեզ ուժ և համբերություն💖
@a.m.arutyunyan8712
@a.m.arutyunyan8712 Год назад
Ողջույններս մեր Հարգարժան տաղանդավոր դերասանուհի Տիկին Լույզա Ղամբարյան՝անչափ գեղեցիկ անկեղծ զրույց և շատ ադեկվատ մարդ։Ամալյա ջան շնորհակալություն այս հաղորդումը պատրաստելու համար
@zarapetrosyan5638
@zarapetrosyan5638 Год назад
Դու շատ լավ, գնահատող և խորիմաստ մարդ ես Լուիզա ջան ,դու կարողանում ես էնպիսի մտքեր ասես,որ միայն կիրթ և գնահատող մարդը ասել ։ Քեզ և դստրոջտ ցանկանում եմ առողջութհուն , ներդաշնակություն և խաղաղություն ։ Մնա էնպիսին ինչպես , որ կաս ։
@lalabernetsyan3546
@lalabernetsyan3546 Год назад
Ինչքան ուսուցողական է այս հարցազրույցը շատ երկար ապրես Լուիզա ջան
@sedaknyazyan2553
@sedaknyazyan2553 Год назад
Հիացած եմ Ձեզնով,հարգելի Լուիզա։
@monikagevorgyan9213
@monikagevorgyan9213 Год назад
Իմ սիրելի գեղեցկուհի Լուիզա։Ես շատ եմ սիրում ձեզ,չեմ կարող նկարագրել ինչքան եմ հարգում,նուրբ եվ կանացի հայուհու կերպար։Եղիր հպսրտ եվ միշտ համեստ ,գեղեցկոհի❤❤❤
@svetlanamehrabyan2643
@svetlanamehrabyan2643 Год назад
Луиза одна из немногих женщин, которые могут стать примером для многих ❤
@nvardghazaryan211
@nvardghazaryan211 Год назад
Հանգստություն է գալիս Լուիզային լսելուց հետո❤
@mensahospice6395
@mensahospice6395 Год назад
Дорогая Луиза ,будьте сильной и здоровой ! У вас ,был замечательный супруг не человек, а космос 🪐 Непревзойдённый человечище!Настоящий Ереванец наш любимый и уважаемый Георгий Кимыч!🙏🙏🙏 Светлая память великому человеку и врачу от Бога!😥
@armikaghajanyan4651
@armikaghajanyan4651 Год назад
Երկու մակարդակ, հետաքրքիր, կիրթ ու դաստիրակված կանայք։ Շնորհակալ եմ հաճելի ու իմաստալից զրույցի համար🌹🌹🌹🌹🌹🌹🌹
@user-df7lr8up2h
@user-df7lr8up2h Год назад
Լուիզան շատ հրաշալի կին և դերասանուհի է, մի բան հասկացա, որ ամուսնու նախկին կինը՝ Սոֆին փաստորեն դեմ չի եղել ամուսնու նոր ընտանիք կազմելուն։
@Adamyan_laura07
@Adamyan_laura07 Год назад
Մեր սիրելի դերասանուհի Լուիզա Ղամբարյան ջանդուք որքան գեղեցկուհի եք այնքան էլ հրաշալի դուստր ու մայր եք մենք սիրում ձեզ Աստված Օրհնի Ձեր կյանքն ու սցեղծագործնեական լի ուղին 🌹🌹🌹🌹🌹❤️❤️💋💋
@anihakobyan883
@anihakobyan883 Год назад
Ինչքան հաճելի կին է❤ Հաղորդավարուհին էլլ ուղղակի հրաշք✨♥️
@adelinanersisyan1674
@adelinanersisyan1674 9 месяцев назад
Լուիզա ջան, դու շատ դրական ես և լավ մարդ, պինդ մնա Շատ գեղեցիկ ես, նուրբ ու դիմացկուն🥰🥰😘😘
@marinazaxarova5622
@marinazaxarova5622 Год назад
Սիրելի Լուիզա իմ խոնհարումս քո մարդ դերասան կին մայր տեսակի առաջ այս հարցազրույցից մեկ անգամ եւս համոզվեցի թէ որքան հարգելի եւ սիրելի անձնավորությունը եք ինձ համար
@nelisoloian3791
@nelisoloian3791 Год назад
Большое спасибо Амалия тебе, за такого Прекрасного гостья , как моя очень любимая актриса Луиза Гамбарян! Я всегда любила ее как актрису, но сегодня, в твоей программе, я познала Человека с большой буквы. Я бы сказала, что , эту передачу люди должны слушать и слушать много раз. Так как для умного человека, услышать можно не только рассказ о её личной жизни, но и прекрасный и незаменимый совет о самом Святом. Я лично, поймала себя на том, как будто я посетила Психолога, и получила ответы на вопросы. Луизочка, будь Здорова и Счастлива! И чтоб всегда тебя и Габби окружали только вам Добра Желающие люди. Как приеду в Ереван, обьязательно приду на ваш спектакль. С Уважением к вам и к Амалии❤️🙏
@user-kp4uz2cs4k
@user-kp4uz2cs4k Год назад
Անվերջ պատրաստ էի լսել սիրելու դերասանուհուն ❤
@user-bk5cg5em9b
@user-bk5cg5em9b Год назад
Спасибо вам большое за это интервью🥺🙏🏼Я недавно потеряла маму и понимаю ее какая это страшная потеря💔🙏🏼🥺 Прекрасная и талантливая актриса с утонченной мудростью❤️🙏🏼
@user-pj4rr9ev3d
@user-pj4rr9ev3d Год назад
Շատ ապրեք գեղեցկուհիներ շատ հաճելի հարցազրույց անցկացրեցիք 👍🏼Լուիզա ջան շատ սիրում և հավանում եմ քեզ աղջիկ ջան💋
@edogevorgyan352
@edogevorgyan352 Год назад
Շատ դիմացկուն, անկոտրուն, ուժեղ տեսակ եք Աստցած պահապան ձեզ և ձեր աղջկան
@marinapapazyan8451
@marinapapazyan8451 Год назад
Որքան ներդաշնակ եք սիրելի Լուիզա❤
@soniatorosianhosepian2551
@soniatorosianhosepian2551 Год назад
քեզ շատ լավ եմ հասկանում Լուիզա ջան։նույն կարգավիճակում եմ ես։ ով չի տեսել չի հասկանա։ քեզ հավատքն փրկեց։ես կորցրեցի հավատքս։հիմա չեմ հացատում որ աստված կա։ մի գիշերում և մեծացա և ծերացա
@herminepetrosyan2385
@herminepetrosyan2385 Год назад
միշտ եվ ընդմիշտ կսիրեմ Լուիզաիս, ես ձայնի մեջ դողերոցք զգացի թե ինչքան շատ է սիրել ամուսնուն երջանկություն եվ խաղաղություն եմ մաղթում քեզ իմ սիրել Լուիզա ջան հաճելի է լսել երկու գրագետ խելացի կանանց սիրում եմ ձեզ
@lusineqeryan7814
@lusineqeryan7814 Год назад
Էս դեպքում ասում են. "Խոսքերն ավելորդ են"...Շնորհակալություն
@user-dc6tk8hz1f
@user-dc6tk8hz1f Год назад
Խոսքեր չեմ գտնում։ Իրապես արտիստ որին լսելը ուղակի բախտավորություն է։ Լուիզա ջան դուք ինձ համար մի նոր գիրք նոր շտեմարան եք որի միջոցով այնքան շատ գիտելիք ու փորձ կարելի է ստանալ։ Շնորհակալ եմ անչափ։
@armineaghamyan8239
@armineaghamyan8239 Год назад
Բարև ձեզ,հաճելի էր լսել և դիտել ձեր հյուրին,բայց հաջորդ անգամ շաատ կցանկանյի ձեր հաղորդմանը հրավիրեիք իմ շաաատ սիրելի դերասանուհի Աննա Էլբակյանին🤗
@user-nv1cv2ze7j
@user-nv1cv2ze7j Год назад
Շատ հաճելի, հետաքրքիր ու բազմաբովանդակ զրույց էր երկու հիասքանչ մարդկանց հանդիպումից։ Իսկապես վայելեցի, շնորհակալություն։
@karinedanielyan1806
@karinedanielyan1806 Год назад
Անչափ շատ հաճելի հարցազրույց,շնորհակալություն։
@Panda___7007
@Panda___7007 Год назад
Միշտ սիրել եմ Լուիզաին,բարի համեստ կին♥️
@hhovhannisyan7127
@hhovhannisyan7127 Год назад
Լուիզա ջան աշխարհը ձեր դեմ չէ ձեր կողքին է💓
@user-je1qw5bk9l
@user-je1qw5bk9l Год назад
Գեղեցիկ կին, գեղեցիկ խոսք, գեղեցիկ ներքին աշխարհ։Բրավո։ Ամալյա ջան շատ հետաքրքիր էս վարւմ,նորովի բացահայտում հյուրին։ Սիրում եմ քո հաղորդաշարը
@user-je1qw5bk9l
@user-je1qw5bk9l Год назад
Լուիզաին ավելի շատ սիրեցի
@user-dv6ux8lo6b
@user-dv6ux8lo6b 9 месяцев назад
Հիանում եմ ձեզանով Ուրախ եմ որ կաք ու միշտ ձեր բարձրության վրա եք❤
@KarinaKarina.
@KarinaKarina. Год назад
Շատ եմ հավանում ձեզ Լուիզա ջան։ Հետաքրքիր հարցազրույց էր։ Առողջ եղեք 🙏💖
@taguhihovhannisyan460
@taguhihovhannisyan460 Год назад
Life room-ի նոր թողարկումներին սրտատրոփ եմ սպասում❤❤❤շնորհակալություն Ամալյա Հովհաննիսյան ջաաաան🥰🥰🥰🥰🫶🫶🫶🫶🫶🫶
@makeuprayal4254
@makeuprayal4254 Год назад
Իմ ամենասիրելի դերասանուհիներից մեկը,մեծ սիրո ու հարգանքի արժանի մարդ💜🙏
@user-ow5fg2jp1i
@user-ow5fg2jp1i Год назад
Շատ հաճելի էր, շնորհակալություն
@sofiharutyunyan673
@sofiharutyunyan673 Год назад
Человек с большим буквам❤я просто в восторге от вас ….
@user-to6df6gv3y
@user-to6df6gv3y Год назад
Ինչքան համակրելի, խելացի, գրագետ, գեղեցիկ, ճիշտ խոսքեր,ճիշտ կոչ:Անձամբ ինձ համար դարձած հարգելի, հասկանալի անձ:❤❤❤
@izabellahasanova6449
@izabellahasanova6449 Год назад
Լուիզա ջան շուրթերիցդ նուռ ու մուռ է թափվում։ Լացացրեցիք ինձ շատ, հոգիս տակն ու վրա եղավ։ Այո չարաբաստիկ covid@ շատերիս տները մտավ ու տարավ մեր ամմենաթանկերին, նաեւ իմ գանձ մայրիկին, Ձեզ շատ լավ եմ հասկանում։ ։ 🙏🙏
@lusinekerobyan4662
@lusinekerobyan4662 Год назад
Bravo Amalya jan,shat spasva& ev hacheli harcazruyc er♥️ Erkusit el shat sirum enq🌹🌹
Далее
Կերպարից դուրս. Սոֆի Դևոյան
32:36