Ekan xmbov hayoc mec poetner@ ....husam kmnanq, vor serundner@ nuynpes lsen,kardan,&anachen mer mecerin u pshaqaxven ,hpartanan ays poeziayov....hrashq asmunq
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,- Եթե քնած եմ՝ քնից արթնանալ, Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ, Եղածով երբեք չհանգստանալ Եվ չասել, թե իմ արածն արեցի: Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի, Չասել, թե արդեն փառքին տիրեցի, Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի, Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի. Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի Եվ վայելում եմ տունս բախտավոր: Չթվալ արդար՝ եղած մեղավոր, Մեղավոր պահին՝ հանցանքը քավել, Քավելու համար չըղձալ հատուցում Եվ հատուցումով չհպարտանալ... Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ: