Սիլվա ջան շատ շնորհակալություն ասմունքի համար, Շիրազին պետք է ուսուցանել հենց առաջին դասարանից,այդ դեպքում կունենանք կիրթ ու հայրենասեր սերունդ։ Շիրազը անծայրածիր տիեզերք է, պետք է խորը ուսումնասիրել ու մի բան մեր ԱԺ ում ամեն նիստից առաջ կարդալ Շիրազ։
Սա է բարձր գրականությունը, ճշմարիտ պոեզիան։ Շնորհավորում եմ։ Կեցցեք։ Շնորհակալություն նաև լավագույն ասմունքի համար։ (Գյումրեցի բանաստեղծ֊առակագիր)։ Լոս Անջելես
Հրաշալի հրաշք Շիրազ յան😘Երանի նորից ծնվեի։ Կամ էլ ծնված չլինեի։ Վայ, Ուժեղ։ է շատ։ Ճիշտ է որ մորս սիրտը անսահման է։ Ու, Մայրս պատկերն է Մայր Հայրենիքի։ Մայրս ամեն ինչ է ։ Մեծ ՇԻՐԱԶ🌄
Շիրազին նոր չէ, որ պիտի գնահատենք, բայց Շիրազի մասին ի՛նչ և ինչքան խոսենք ու գրենք շատ քիչ է էլի...նա անկրկնելի է երանի նման անհատները մահ չունենան երկրի վրա միշտ ապրեն և ֆիզիկապես ներկա լինեն ..
Ինչքան էլ կարդամ, ինչքան էլ լսեմ Շիրազին մեկ է չեմ հագենա. ...Եվ որտեղի՞ց այդքան դիպուկ բառեր,այդքան գեղեցիկ հանգեր ...իր տաղանդից, իր հանճարից, իր հայրենասիրությունից ու մարդասիրությունից...
Անջատեք երաժշտական հնչյուննեը: Թողեք կատարյալ խոսքը ճաշակենք՝ առանց քաղքենիական ավելորդ «զարդարանք»-ի: Շիրազի պոեզիան ունի իր մեջ անհրաժեշտ մելոդիան, մանավանդ Սիլվա Յուզբաշյանի մատուցմամբ: